Նինոծմինդա-Բավրա ճանապարհի կառուցման հարցը մրցութային փուլում է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ բարձր է գնահատում նրա շփումները Վրաստանի վարչապետի հետ:

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ քննարկվում են համատեղ խնդիր ներկայացնող հարցեր, եւ որ այդ հարաբերությունները կառուցվում են ՀՀ վարչապետի մատնանշած ձեւաչափերով՝ առանց դավադրությունների ու փոխադարձ ինքնության հարգանքի վրա:

Իր խոսքում Շիրակ Թորոսյանը հարց բարձրացրեց, որ Ջավախք այցի ժամանակ վարչապետը պայմանավորվել է, որ կկառուցվի Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածը, որն այսօր, ինչպես ասաց պատգամավորը, զարհուրելի վիճակում է եւ դրանով անհնար է երթեւեկել․ «Ինչպիսին է լինելու այդ ճանապարհի կառուցման ճակատագիրը»,-մասնավորապես հարցրեց պատգամավորը․

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ վրացական կողմից հավաստիացումներ է ստացել, որ ճանապարհը պետք է կառուցվի, այն մրցութային փուլում է, եւ դրա արդյունքներով ճանապարհի կառուցումը կսկսվի․

«Մեզ հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա, այլեւ Բաթումի-Բավրա հատվածը, քանի որ այս պարագայում արդեն 100 տոկոսով տրամաբանության մեջ տեղավորվում է մեր «Հյուսիս-հարավը», նաեւ Բաթում-Բանդերաբաս գծի տրամաբանության մեջ կարող ենք հարցին մոտենալ: Ինչքան էլ ասենք, որ ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս լինեն մեր հարաբերությունները, մեր երկկողմ հարաբերությունները հաջողվում է պահել այդ համատեքստում, բայց երբ ավելի ընդլայնված ծրագրեր ենք քննարկում, աշխարհաքաղաքական ազդեցությունն այդտեղ ավելի շոշափելի է նկատվում, գիտենք, թե այս նախագծի համատեքստում ինչ կարգի խնդիրների կարող ենք բախվել, թե ինչ զգայունություններ ունենք»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս պահին կարող ենք մտածել Բաթումի-Հայաստան տրամաբանության մասին, քանի որ եթե հաջողվի այդ ծրագիրն իրականացնել, Երեւանից-Բաթումի, ասում են, որ կլինի մոտավորապես նույն ճանապարհը, ինչ Թբիլիսիից Բաթումի կամ մոտավորապես համեմատելի ճանապարհ, ինչը ձեռնտու կլինի թե´ Հայաստանին, թե´ Վրաստանին:

Մանրամասները՝ տեսանյութում․

Տպել
2424 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց