Դատական հայց եմ ներկայացնելու Կարեն Պետրոսյանի դեմ. «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն

27/03/2019 schedule21:25

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախագահ Մհեր Խաչատրյանն, ում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ազատել է տնօրենի պաշտոնից, իրավական հարթությունում իր պայքարը կշարունակի որպես իրավաբանական անձ՝ «Արժանապատվություն» իրավապաշտպան երիտասարդական հկ նախագահի պաշտոնում: 2015 թվականին հիմնադրված այս հկ-ի համահիմնադիրն է Մհեր Խաչատրյանը:

«Որպեսզի ես իրավաբանական անձով կարողանամ հանդես գալ ու ձեռք բերել այն համապատասխան փաստաթղթերը, որոնք ինձ պետք են` իրավապահ մարմիններին ներկայացնելու համար, ես հայտարարել էի, որ ստեղծելու եմ հկ, արդեն վերջնական փուլին եմ մոտենում: Հիմա համահիմնադիրներով ժողով ենք անցկացրել, որպեսզի նախագահի փոփոխություն տեղի ունենա եւ ես դառնամ նախագահ, պետռեգիստրի վկայականը երբ որ պատրաստ լինի, հրապարակային հայտարարություն կանեմ էդ մասին, եւ գործընթացն ավելի ակտիվ շարունակություն կունենա»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մհեր Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի, այն ինչ ասել է նախկինում՝ կապված հիմնադրամի գործունեության ընթացքում իր կողմից կատարված բացահայտումների հետ, նույնությամբ ուժի մեջ են մնում: Ավելին, Մհերն առաջիկայում մի քանի դատական հայց է ներկայացնելու:   

«Ես դատական հայց ներկայացնելու եմ կոնկրետ անձի նկատմամբ զրպարտության, կեղծ տեղեկատվություն ներկայացնելու, հրապարակելու մասով: Խոսքս փետրվարի 27-ին Պետրոսյան Կարենի կողմից ֆեյսբուքում հրապարակած տեղեկատվության մասին է, համաձայն որի՝ ես իբր  «Անուշարան»-ում, (Սամվել Բալասանյանին պատկանող հրուշակեղենի ֆաբրիկայի մասին է խոսքը), ինչ-որ ցուցումներ եմ ստացել նախքան հոգաբարձուների նիստը: Ես իրավապահներին անպայման դիմելու եմ: Ուղղակի ժամանակս չի հերիքում, քանի որ օրական 6-7 ժամ ոստիկանությունում բացատրություն եմ ներկայացնում: Ամեն ինչ բացահայտվելու է, ժամանակի խնդիր է, դրա համար խնդրում եմ, որ հասարակությունը՝ համբերատար սպասի: Որեւէ մեկը չփորձի իրավապահ մարմիններից առաջ դատավորի կերպարով հանդես գա»,-ասաց Մհեր Խաչատրյանը:  

Բացի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կապված չարաշահումների փաստերից, ըստ Մհեր Խաչատրյանի, իրավապահներին են հանձնվել նաեւ պետական բնակբաշխման գործընթացում տեղ գտած ապօրինությունների մասին փաստաթղթեր: Ներկա պահին դրանք եւս քննվում են: Գործընթացները զուգահեռաբար, բայց առանց իրար խանգարելու շարունակվում են:

«Գործերն արդեն տրամադրել եմ ՇՄ դատախազությանը: 2-3 անգամ ինձ հրավիրել են բացատրության, փաստերը տրամադրելու, հիմա սպասում եմ հետագա զարգացումներին»:

Մհեր Խաչատրյանը նաեւ սպասում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի արտաքին աուդիտի պատասխանին, որը շատ հարցերի պատասխաններ է տալու:

Մհեր Խաչատրյանը ներկա պահին ընդգրկված է վարչապետի հանձնարարականով ձեւավորված աշխատանքային խմբի կազմում, որը հստակեցնում է անօթեւանների եւ տնակների թիվը:

Տպել
1410 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են