Երեկվա գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը զոհ է ունեցել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում երեկ տեղի ունեցած միջադեպին:

Minval.az-ը՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը հայտնում է, որ ադրբեջանական կողմը հերքել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից դիրքերն առաջ տանելու մտադրությամբ ինժեներական աշխատանքներ կատարելու մասին տեղեկությունը:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի,  միջադեպ է տեղի ունեցել սահմանին, ինչի ժամանակ ադրբեջանական բանակի զինվոր է զոհվել:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ  հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել էր, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։

Հայկական կողմից տուժածներ չեն եղել:

Տպել
1329 դիտում

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը

Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել (տեսանյութ)

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. գլխավոր դատախազը ձգձգելու միտում է տեսնում

ԱԻՆ-ը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում

ՀՀ 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)

Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել, հանձնել ոստիկաններին

Երեւանի, Եղեգնաձորի եւ Մալիշկա գյուղի բնակելի հատվածներից 5 գյուրզա, 1 սահնօձ է հայտնաբերվել ու տեղափոխվել

Դատարան ժամանեցին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ՀՀ գլխավոր դատախազը