Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի կարծում, որ Եվրո 2020-ի ընտրական փուլում ամեն ինչ ավարտված է: Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց այս անգամ Ֆինլանդիայից (0:2): Հանդիպումից հետո Օզբիլիսը լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով՝ նշելով, որ չպետք է ամեն ինչ կորած համարել:

-Ի՞նչ կասես խաղի մասին:

-Մինչև վերջ փորձել ենք: Առաջին խաղակեսում պետք է խփեինք, որպեսզի մեզ համար հեշտ լիներ: Նրանք 2 պահ ունեցան ու 2 գոլ խփեցին:

-Ի՞նչն էր խանգարում եզրափակիչ հարվածը հասցնելու համար:

-Մի փոքր էր բախտ է պետք է: Ասւոմ եմ՝ մինչև վերջ փորձել ենք: Հաջողությունը մի փոքր պակասում էր այսօր: Անընդհատ պետք է փորձենք մինչև ստացվի:

-Ի՞նչ պլաններ ունեիք խաղից առաջ:

-Պետք է կոմպակտ խաղանք: Ինչպես ասացի՝ 2 պահ են ունեցել: 2 խաղակեսի վերջին 10 րոպեներին շատ էինք առաջ գնում, դրա համար էլ հակագրոհների ժամանակ մի փոքր դժվար էր, բայց դա նորմալ է: Իմ կարծքով՝ առաջին կեսում մի պահ ունեցա, 2-րդում էլ մի պահ, ու գոլ խփեցին:

-Քո թիմում վերջին շրջանում չես խաղում: Ինչո՞ւ:

-Սկզբում խաղում էի, հետո մարզիչը մի քիչ փոխվեց: Պետք է ավելի աշխատեմ, որ նորից խաղամ:

-Այս 2 պարտություններից հետո ի՞նչ շանսեր ունի Հայաստանի հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլում:

-Եթե 2 խաղերից հետո մտածում ենք՝ շանս չունենք, ավելի լավ է՝ չխաղանք: Պետք է հավատանք: Ես մտածում եմ, որ դեռ շանսեր ունենք:

-Երկրպագուների աջակցությունից գո՞հ եք:

-Շատ լավն էին:Մինչև վերջին պահն աջակցում էին նույնիսկ 0:2-ի ժամանակ: Դա կարևոր է մեզ համար:

Տպել
588 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա