ՀՀ քաղաքացու օրը մշտական «հիշեցման թերթիկ» է ցանկացած իշխանության համար. ինչու են նախկինները դեմ

Եվ այսպես, կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Քաղաքական ու մերձքաղաքական որոշակի շրջանակներ, իհարկե, անմիջապես փորձեցին եւ փորձում են սա ներկայացնել որպես իշխանությունների «ոչ ադեկվատության», «ինքնասիրահարվածության» եւ անգամ անհատի պաշտամունքի սաղմնավորումների ապացույց։ Անգամ զուգահեռներ են անցկացվում, թե տեսեք՝ Ղազախստանում մայրաքաղաքը վերանվանում են Նուրսուլթան, Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում ու նման կարգի բազմաթիվ այլ երկրներում առաջնորդների ծննդյան օրերը նշվում են որպես ազգային տոն, Հայաստանում էլ Նիկոլ Փաշինյանն է իր իշխանության գալը պետական տոն հռչակում։

Որքանո՞վ են օբյեկտիվ այս քննադատությունները, եւ արժե՞ր արդյոք հիմա Հայաստանում այդպիսի տոն սահմանել։ Այո, շատերի համար 2018թ․ ապրիլյան իրադարձությունները ոչ թե տոն էին, այլ ողբերգություն․կորցրեցին պաշտոնները, արտոնյալ պայմաններում բիզնեսով զբաղվելու հնարավորությունները եւ այլն, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ եթե կան նաեւ դժգոհներ՝ չպետք է տոնել այդ իրադարձությունները։ Անգամ 1991թ․սեպտեմբերի 21-ի հանրաքվեի «այո»-ն 100 տոկոսանոց չէր, բայց դա չի խանգարում, չէ՞, որ այդ օրը պետականորեն նշենք որպես Անկախության օր։ Կամ՝ ուրիշ բան, եթե 2018թ․ ապրիլյան այդ օրերին տեղի ունեցած լինեին, ասենք, նախագահական ընտրություններ, հաղթած թեկնածուն էլ հետագայում իր ընտրության օրը պետական տոն դարձներ․ դա իսկապես անընդունելի կլիներ։ Բայց 2018-ի ապրիլին տեղի է ունեցել բոլորովին այլ բան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն անկախությունից ի վեր առաջին անգամ կարողացել են իրենց կամքը պարտադրել գործող իշխանություններին։ Այսինքն՝ դա Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը չէր, դա ՀՀ քաղաքացիների հաղթանակն էր։ Մինչ այդ շատ անգամ էին փորձել, բայց չէր ստացվել, իսկ այդ անգամ՝ ստացվեց։ Պե՞տք է արդյոք տոնել այդ հաղթանակը, թե ոչ։

Տեսակետներ են հնչում նաեւ, թե շտապել պետք չէ, սպասենք-տեսնենք ինչով կավարտվի այս ամենը, գուցե փոփոխություններն անշրջելի չեն, գուցե քաղաքացիների սպասելիքները չեն արդարանում, գուցե հիասթափության ալիք է բարձրանում․․․ Բայց արդյո՞ք դա որեւէ չափով նվազեցնում է քաղաքացիների տարած հաղթանակի կարեւորությունը։ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունն, օրինակ, մեղմ ասած՝ ոչ միանշանակ հետեւանքներ ունեցավ, բայց Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում մինչեւ հիմա նշվում է որպես ազգային տոն։ Ոչ թե այն պատճառով, որ սանկյուլոտներն ավելի արդյունավետ էին կառավարում երկիրը, այլ որովհետեւ միապետական համակարգը վերացվեց։

Իսկ ինչո՞ւ են ընդդիմադիր շրջանակները (եւ հատկապես նախկինները) այսպես «ընկնավորվում» Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը պետականորեն տոնելու հեռանկարից։ Որովհետեւ նրանք կցանկանային, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիների դերակատարումը մոռացվեր-գնար, ու պատմության մեջ այդ ամենը մտներ ընդամենը որպես հեղաշրջում։ Իսկ այսպես՝ ամեն տարի դա նշվելու է, ու միշտ արձանագրվելու է, որ ժողովուրդն էր ոտքի ելել գործող իշխանությունների դեմ։ Իսկ նախկիններին դա պետք չէ։ Նրանք կցանկանային, որ քաղաքացիներն ընդհանրապես որեւէ դերակատարում չունենան երկրի քաղաքական կյանքում եւ ընդամենը 5 տարին մեկ հանդես գան որպես «էլեկտորատ»՝ ստանալով իրենց 10 հազարական դրամներն ու քաշվելով մի կողմ։

Ըստ էության՝ ՀՀ քաղաքացու օրը հենց քաղաքացիներին է պետք։ Որովհետեւ, այո, ոչ մի իշխանություն հավերժ չէ, եւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էլ դեռեւս անշրջելի չեն։ Դրա համար էլ քաղաքացիները միշտ պիտի հիշեն, որ իրենք իշխանություններին իրենց կամքը պարտադրելու ձեւը գիտեն, մի անգամ արել են դա, ու եթե պետք լինի՝ էլի կանեն։ Այսինքն՝ Քաղաքացու օրը մշտական «հիշեցման թերթիկ» է ցանկացած իշխանության համար։ Եվ լավագույն երաշխիքը, որ այլեւս երբեք որեւէ իշխանություն չհամարձակվի արհամարհել ժողովրդի կամքը։

Ընդ որում՝ այն, որ Քաղաքացու օրը տոնվելու է այս իշխանությունների նախաձեռնությամբ, ամենեւին չի նշանակում, որ այդ օրը «հիշեցման» թերթիկ չի լինելու նաեւ իրենց համար։

Տպել
5148 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց