3 մարզական միությունների աշխատավարձերի խնդիրը լուծվեց կառավարության նիստում

ՀՀ կառավարության արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Սեւան», «Հայաստան», «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունների մրցութային կարգով ֆինանսավորումը փոխարինել դրամաշնորհներով ֆինանսավորմամբ: Այս կազմակերպությունները 2019 թվականի սկզբից մոտ 3 ամիս չէին ֆինանսավորվել, աշխատողներն աշխատավարձեր չէին ստացել: ՀԺ-ին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ասել էին, որ այն բանից հետո, ինչ որոշվել է ոչ թե դրամաշնորհով այլ մրցույթով ֆինանսավորել կազկակերպությունները, խնդիր է առաջացել: Ասել էին, որ իրենք կառավարությանը ծրագիր են ուղարկել, ըստ որի, պետք է վերադառնալ նախկին կարգին ու երբ կառավարությունը հաստատի որոշումը, աշխատավարձերի խնդիրը կլուծվի: Այսօր՝ մարտի 25-ին, կայացվեց որոշում, ըստ որի դրամաշնորհի կարգին են վերադառնում մինչեւ հունիսի վերջ։ Մինչեւ որոշումը կայացնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախարարների միջեւ տեղի ունեցավ քննարկում:

«5-րդ օրակարգային հարցով՝ ձեր քննարկմանն է ներկայացվում դեկտեմբերի 27-ի 2018 թ 1515 Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու կառավարության որոշման նախագիծը: Խոսքը վերաբերում է 3 մարզական կազմակերպություններին՝ ՀԿ-ներին՝ «Հայաստան», «Սեւան» եւ «Դինամո» մարզական ՀԿ-ներն են, որոնք ընդգրկվել էին արտադպրոցական դաստիարակության ծրագրով եւ հաշվի առնելով տարիների ձեւավորված ավանդույթը այդ մարզական հասարակական կազմակերպություններին, սանեrին, հաշվի առնելով թվաքանակը եւ նվաճած արդյունքները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում՝ ծրագրված գումարը հատկացվի նշված 3 մարզական հասարակական կազմակերպություններին նրանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձեւով ոչ մրցութային ձեւով: Խնդրում եմ հաստատել:

Իրականում, պարո՛ն վարչապետ, նաեւ ասեմ, որ այդ 3 մարզական ՀԿ-ները ունեն իրենց մարզակառույցները՝ թվով 26, այդ մարզադպրոցներում մարզվում է 5 հազարից ավելի սան եւ աշխատում է 271 մարզիչ-մանկավարժ: Նաեւ ասեմ, որ 2018 թ. Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում այդ 3 կազմակերպությունների սաները նվաճել են 22 մեդալ»,- ասաց Սպորտի եւ երիատասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:

Զեկույցին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը մարզական կազմակերպությունների կառավարման վերաբերյալ: Նա նկատեց, որ դրանք մի կետից չեն ղեկավարվում. կազմակերպությունների մի մասը նախարարությունների ենթակայության տակ է, մյուս մասը տեղական ինքնակառավարման մարմինների:

«Կան սպորտդպրոցներ, որոնք կրթության նախարարության համակարգում են, կան մարզադպրոցներ, որոնք սպորտի նախարության համակարգում են, կան մարզադպրոցներ, որոնք համայնքապետարանների ենթակայության ներքո են եւ կան մարզադպրոցներ, որոնք մարզական միությունների ենթակայության ներքո են: Ըստ էության, մենք ունենք մարմնակրթական 4 ուղղություն: Կարո՞ղ եք ասել՝ նախ այն 3 ուղղությունները, որոնք այսպես թե այնպես պետական են եւ այս 3 մարզական միավորումները, որոնք առանձին են... այս միավորումների դպրոցները ինչո՞վ են տարբերվում մյուս սպորտդպրոցներից եւ այն 3 խմբի սպորտդպրոցները (խմբ. նկատի ունի սպորտի, կրթության նախարարության եւ համայնքապետարանների ենթակայության) ինչո՞վ են տարբերվում մեկը մյուսից»,- հարցրեց վարչապետը:

«Իրականում չեն տարբերվում, որոհետեւ նույն գործունեությունն են ծավալում այդ ՀԿ-ների պատկանող դպրոցները: Սա ավանդույթ է Խորհրդային միությունից եկած, որ յուրքանչյուր մարզական միություն ուներ իր ուղղվածությունը: Օրինակ, «Սեւանը» իրականացնում էր իր գործունեությունը գյուղերում եւ այժմ նույն գործունեությունը ծավալում է, ուղղակի 48 գյուղական համայնքներում....»

«Բայց մեզ մոտ գյուղական համայնքները շատ ավելին են. 900 գյուղական համայնք կա: Ինչպե՞ս ենք ընտրել այն 48-ը, որով պետք է զբաղվի «Սեւանը», մյուս 48-ը, որով պետք է չզբաղվի «Սեւանը» եւ մյուս 48-ը, որտեղ ընդհանրապես սպորտդպրոց պետք է չլինի: Ի՞նչ սկզբունքով ենք առաջնորդվել»,- հարցրեց Փաշինյանը:

«Կա եւս մեկ հանգամանք, դա այդ ՀԿ-ների՝ որպես սեփականություն ենթակա մարզակառույցներն են, որոնք այսօր օգտագործվում են որպես մարզադպրոցներ: Հրաժարվելով դրանից մենք այսօր վտանգի առջեւ կկանգնենք այդ 3 ՀԿ-ների երեխաներին տեղավորելու: Մենք մրցույթը, որ հայտարարեցինք, մասնակցեցին այդ 3 ՀԿ-ները, մենք փորձ արեցինք ընդլայնել աշխատանքները: Գլոբալ առումով ես Ձեզ հետ միանշանակ համամիտ եմ, Ձեր հանձնարարականով՝ մենք արդեն ծրագիր ենք մշակում՝ դպրոցների միասնական քարտեզը եւ աշխատանքային քարտեզը գծելու: Դա գլոբալ ուսումնասիրությունների, գլոբալ արդյունքների կհասնենք մոտ 3-4 ամսվա ընթացքում»,- ասաց Ղազարյանը:

«Անընդհատ շատ կարեւոր պրոբլեմի ենք բախվում: Կա կառավարման պարզ խնդիր: Օրինակ, ռազմավարական խնդիր պլանավորելիս ունենում ենք հարց՝ մեր երկրում քանի երեխա է մարզվում ըմբշամարտով: Գալիս է X թիվ: Այդ թվի հետ աշխատում ես, պարզվում է՝ չէ՛, դա միայն սպորտի նախարարության ենթական սպորտդպրոցների պարապող երեխաներն են: Ասում ենք՝ ուրիշ էլ ի՞նչ նախարարությունում կա: Ասում են՝ կա կրթության նախարարությունում: Այդ թվի հետ ես աշխատում: Ասում են՝ չէ մի րոպե, կան համայնքային ենթակայության դպրոցներ: Ասում ես՝ շատ լավ: Հետո այդ թվով աշխատում ես: Ասում են՝ մի րոպե, կան նաեւ մարզական ընկերություններ: Սա ի՞նչ պրոբլեմ է առաջացնում. մենք չունենք աշխատելու պարամետրեր: Կառավարման առումով սա շատ լուրջ պրոբլեմ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

«Ընդհանուր առմամաբ ՀՀ-ում գործում են 174 մանկապատանեկան մարզադպրոցներ, որոնցից 2-ը Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ են, 24-ը՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ գրեթե մնացածը համայնքային ենթակայության մարզադպրոցներ են....»

«Տեսա՞ք՝ էլի մարզական միությունները բաց թողեցիք: Հիմա այդ 170-ի մեջ մարզական միությունները մտնո՞ւմ են»,- ժպիտով նկատեց Փաշինյանը:

«Ո՛չ»,- ասաց նախարարը:

«Պրիմիտիվ հարց է չէ՞: Նախարարը ճիշտ արձագանքեք, երբ պետք է ասել, թե ՀՀ-ում քանի մարզադպրոց: Հիմա մեկը վաղը կարող է ասել՝ նախարարը չի տիրապետում թվին: Հենց տեղում մենք այդ պրոբլեմի հետ բախվեցինք»,- նշեց վարչապետը:

«Մենք նաեւ խնդիր ունենք, որ գյուղական մարզական օջախներում չենք կարողանում լիաթոք ներգրավվածություն ունենալ եւ ղեկավարել կամ ծրագիր ներկայացնել, որ աշխատեն մեր ծրագրով: Իրականում այդ մոդելը, որ ասացի՝ միասնական, իզուր չասացի: Դա մեծ օգուտ կլինի միասնական դաշտ բերելու բոլոր դպրոցները»,- ասաց Ղազարյանը՝ ավելացնելով, որ մարզադպրոցների հետ կապված բոլոր անհրաժեշտ վիճակագրական տվյալները:

«Խոսքն այն մասին է, որ այդ տվյալները մի տեղում չեն հավաքվում, մի տեղից չեն կառավարվում: Ընդհանուր առմամբ այս կարգի խնդիրը միայն սպորտի որոլտում չէ: Ցանկացել եմ հասկանալ այդ ֆենոմենի պատճառը: Միակ եզրակացությունն այն է, որ պատճառները քաղաքական են, կապված են ոլորտներ բաժանման հետ. մի տեղ քաղաքապետն է, մյուս տեղը՝ մարզպետը, 3-րդ տեղը՝ նախարարը, որից տուժում է ընդհանուր պրոցեսը: Պետք է ամեն ինչն այս տրամաբանությունից դուրս բերենք, պետք է հասկանանք, որ չեն կարող իշխող կուսակցությունների՝ այդ թվում մեր, պատկերացումներն ավելի կարեւոր եւ որոշիչ դառնան, քան պրոցեսի բովանդակային կազմակերպումը: Պետք է նախ ամբողջ կթական համակարգը ապաքաղաքականացվի, սկսած բուհական համակարգից մինչեւ դպրոցական: Պետք է հստակ ասենք սա. «Օրինակ, այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բիջիջներ, այն ռեկրոտները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, Նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է: Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց Նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար այլ անելիք, նոր առաքելություն գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը եւ ղեկավարությունը շարունակի ՀՀ-ում աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսվել է այս պահանջո եւ ավարտվելու է այս պահանջով»: Սա քաղաքական որոշում է եւ այն մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրագործվի: Որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե կմոռանանք ինչի համար ենք հավաքվել»,- ասաց Փաշինյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հարցրեց դրամաշնորհը երկարացնելու ժամկետի մասին: Ասաց, որ դրամաշնորհը տալու են մինչեւ հունիսի վերջ եւ հարցրեց՝ ինչ է լինելու այդ 3 միությունների հետ հետագայում: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Քանի որ առաջարկը ես եմ հնչեցրել կոմիտեի նիստին: 1 տարով էր ենթադրվում դրամաշնորհը տրամադրել, ուղղակի պարոն Ղազարյանը հնչեցրեց, որ որոշակի աշխատանքներ տարվում են միասնական մոտեցման գալու համար: Եթե կարիքը լինի, մինչեւ հունիս կքննարկենք մինչեւ տարվա վերջ երկարաձգելու հարցը, եթե դրա կարիքը լինի եւ եթե միասնական եւ հստակ առաջարկը չհնչի սպորտի նախարարության կողմից: Եթե հնչի, համապատասխան լուծումները կտրվեն»

«Պարո՛ն Ավինյան, ես Ձեր մոտեցումները կիսում եմ, ուղղակի պետք է այնպես անենք, որ այս 3 ամսվա ուշացումները չկրկնվեն: Չպետք է 1 տարով երկարացնենք, որ տպավորություն ստեղծվի, թե մեր ռազմավարության վեկտորից շեղվում ենք, բայց մյուս կողմից օպերատիվ կառավարումը պետք է կազմակերպվի այնպես, որ այս կարգի կազուսներ, ուշացումներ չլինեն»,- ասաց վարչապետը:

«Սպորտի նախարարությունն ինքն է ասում, որ հնարավորություններ միգուցե կան այլ ձեւով այս ծառայությունները մատուցելու: Հետեւաբար որեւէ խնդիր չենք ունենա աշխատավարձերի հետ կապված, որովհետեւ արդեն մեր վերահսկողության ներքո է: Եթե մինչեւ հունիս լուծումները տրվեն, կշարժվենք նոր լուծումներով, եթե չտրվեն, որը ցանկալի չէ, նորից կքննարկենք նմանատիպ մեկ հարց»,- ասաց Ավինյանը:

Նիստի ընթացքում բարձրացվեց նաեւ արեւելյան մարտարվեստների՝ մասնավորապես կարատեների ֆեդերացիաների հարցը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ բազմաթիվ երեխաներ ինչ-որ անհասկանալի մրցաշարերի են գնում, ինչ-որ մեդալներ նվաճում, ու ծնողները նախընտրում են այդ մարզաձեւերը, ինչ նպաստում է մարզադպրոցների թերբեռնվածության: Ղազարյանը նշեց, որ խնդիրը կա, բայց մարզադպրոցները ծանրաբեռնված աշխատում են:

Փաշինյանը մեկ այլ հարցի անդրադարձավ: Ասաց, որ հաճախ հանրակրթական դպրոցներում կան դահլիճներ, որոնք սպորտային խմբակները վարձակալում են: Նա ասաց, որ պետք է հասկանալ՝ ինչ տոկոս են կազմում այս կարգի գործարքները, ինչքանով են ստվերային, ինչքանով են այն խմբակները ծառայում պետական մարմնակրթական քաղաքականությանը: Նա հանձնարարեց ԿԳ նախարար Հարությունյանի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին 1 ամսվա ընթացքում գրավոր տեղեկանք ներկայացնել:

Քննարկման վերջում «Սեւան», «Հայաստան», «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունները մինչեւ հունիսի վերջ դրամաշնորհով ֆինանսավորելու որոշումը ընդունվեց:

Տպել
2100 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել