Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունից առաջ վարչապետն անձամբ է հավաքել շրջակայքի աղբը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել նախատեսված ժամից ավելի ուշ, քանի որ վարչապետը, տեսնելով թատրոնի նոր շենքի շրջակայքում կուտակված աղբը, նշել է, որ այդ պայմաններում չի պատրաստվում մասնակցել հիմնարկեքի արարողությանը եւ սկսել է անձամբ հավաքել աղբը: Նրան են միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թատրոնի դերասանները, շինարարները:

«Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել եւ հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձեւը կա, բովանդակությունը՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չէ, այլ քաղաքացու ինքնազգացողության փոփոխություն եւ քաղաքացին տեսնելով աղբը՝ չպետք է կողքով անցնի:

Միայն թատրոնի նոր շենքի շրջակայքն աղբից հավաքելուց հետո է վարչապետը մասնակցել հիմնարկեքի արարողությանը: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը:

Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ ուղեւորվել է մարզային համայնքներ՝ մասնակցելու համապետական շաբաթօրյակին:

Տպել
3156 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը