Գազն է թանկացել. կոնսերվատորիան լուրջ խնդիրներ ունի

22/03/2019 schedule11:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 21-ի համարում

«Այսօր կոնսերվատորիան նման է մի մեծ շուկայի եւ գտնվում է ամենացածր մակարդակի վրա: Այսօր կոնսերվատորիայում աշխատող դասախոսների 90 տոկոսն իրավունք չունի այնտեղ աշխատելու: Այն, ինչ կատարվում է կոնսերվատորիայում, հնարավոր չէ հանդուրժել»,- այս ամենն ասել էր ՀՀ ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանը դեռ օրեր առաջ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ` բերելով իր ասածների բոլոր հիմնավորումները: Պարզվում է, սակայն, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի որոշ դասախոսներ համարում են, որ այս ամենը շատ մեղմ է ասված կոնսերվատորիայի մասին, եւ իրականում ամեն ինչ այստեղ շատ ավելի լուրջ է:

Բանն այն է, որ բացի այն, որ դասախոսների հիմնական մասի մոտ մեծ դժգոհություն է առաջացնում լսարանների պակասը, ինչի հետեւանքով նրանք ստիպված են լինում ուսանողների հետ պարապել 20-30 րոպե, եւ այն, որ բյուջետային աշխատավարձի բարձրացումներն իրենց աշխատակիցների վրա չեն ազդում, կոնսերվատորիայի ղեկավարությունը բուհ է ընդունել մեծ քանակությամբ արտասահմանցի ուսանողներ, որոնք հայերեն չգիտեն, եւ դասախոսների ժամանակի մեծ մասը ծախսվում է այդ ուսանողների հետ ընդհանուր լեզու գտնելու վրա: Կոնսերվատորիայի ղեկավարությանը մի խումբ դասախոսներ մեղադրում են նաեւ նրանում, որ բուհի ներսում ստեղծել է մի բուֆետ, ուր գործում են անտրամաբանական բարձր գներ, որոնք ուսանողների համար մատչելի չեն:

Բայց դժգոհություններն իրենց վերջնակետին են հասել այն բանից հետո, երբ կոնսերվատորիայի ղեկավարությունը դեռ 2005 թվականի սեպտեմբերից բարձրացրել է ուսման վարձերը, եւ դա, փաստորեն, ոչ մի ազդեցություն չի ունեցել դասախոսների աշխատավարձի վրա, ինչպես հիմնականում տեղի է ունենում մյուս բուհերում: Մեզ հայտնի դարձավ, որ այսօր կոնսերվատորիայի պրոֆեսորի աշխատավարձը կազմում է ամսական 28 հազար դրամ, իսկ շարքային դասախոսի մեկ դրույքը գնահատվում է ընդամենը քսան հազար դրամ: Իսկ դրան զուգահեռ, արտասահմանցի ուսանողների ուսման վարձը սահմանված է 2 հազար դոլար եւ տեղացի ուսանողներինը` 900 դոլար տարեկան:

Հետաքրքիր է, սակայն, որ ղեկավարությունից դժգոհ դասախոսներն այս ամենի համար մեղադրում են ոչ թե կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանին, որին, ի դեպ, շատ հարգում են, այլ հաշվապահին, որն էլ, ըստ դժգոհ դասախոսների, մեծ ազդեցություն է գործում Սարաջյանի վրա: Պարզվում է, սակայն, որ այս ամենի համար կոնսերվատորիայի ղեկավարությունն ունի իր հակափաստարկները: Երբ մենք փորձեցինք այս ամենի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ կոնսերվատորիայի ռեկտորից, նա նախ ասաց, որ ուսման վարձը բարձրացել է գազի թանկացման հետեւանքով. նկատենք, թեեւ, որ վարձի թանկացումը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերին: Հետո հավելեց, որ ուսման վարձից դասախոսի աշխատավարձը չի կարող բարձրանալ հետեւյալ պատճառով. բուհի դասախոսներից միայն 150-ն են վճարվում պետբյուջեից, իսկ մնացած 450 դասախոսներին կոնսերվատորիան վճարում է իր միջոցներից:

Մեկ ուսանողի ծախսը, ըստ Սերգեյ Սարաջյանի, բյուջեի վրա նստում է 450 հազար դրամ, եւ իրենք հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Բացի այս, ըստ Սարաջյանի,  ի տարբերություն մյուս բուհերի, ուր դասախոսը մտնում է լսարան եւ պարապում միանգամից 50-100 հոգանոց կուրսի հետ, իրենց մոտ մեկ ուսանողին բաժին է ընկնում երեք անհատական դասախոս: Այստեղից էլ առաջանում է ցածր աշխատավարձի խնդիրը: Ինչ վերաբերում է լսարանների խնդրին, որոնք չեն բավարարում, պարոն Սարաջյանն ընդունեց, որ նման խնդիր իսկապես կա, եւ ինքն այժմ բուհի տարածքները ավելացնելու մի քանի ծրագրեր ունի: Բայց այս պահին, ըստ նրա, այն դասախոսները, ովքեր նման խնդիր են ունենում, ուսանողների հետ լրացուցիչ պարապում են իրենց տանը:

Խոստովանենք, սակայն, որ դասախոսը պարտավոր չէ պետական դասաժամի փոխարեն 20-28 հազար դրամ աշխատավարձով ուսանողին տուն կանչել: Ու հենց այստեղից էլ թերեւս առաջանում է որակի խնդիրը, քանի որ, բնականաբար, ոչ բոլոր դասախոսներն են այդ կերպ վարվում: Ամեն դեպքում, Սերգեյ Սարաջյանը կարծում է, որ ուսանողների քանակի մեծացումն իր հետ բերել է նաեւ որակ, եւ այժմ կոնսերվատորիայի շրջանավարտները երգում են տարբեր երկրների լավագույն թատրոններում: «Այլ բան է, որ նրանք մեզ մոտ իրենց տեղը չեն գտնում: Բայց միեւնույն ժամանակ կան նաեւ թույլ ուսանողներ, եւ դա մյուս բուհերից բացառություն չէ»,- ասում էր Սերգեյ Սարաջյանը: Ինչ վերաբերում է կոնսերվատորիայի բուֆետին, որտեղ գործում են անտրամաբանական գներ, եւ որն, ըստ դժգոհ դասախոսների, աշխատեցնում է ռեկտորի բարեկամը.

«Մեր ուսանողները հաճույքով են օգտվում բուֆետից: Բնականաբար, մեկի համար գները մատչելի են, մեկի համար` ոչ: Բայց գները միջին են, որովհետեւ վատ ապրանք չենք կարող բերել»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր կոնսերվատորիայի ռեկտորը` ժխտելով, որ բուֆետն աշխատեցնում է իր բարեկամը: Ամեն դեպքում, փաստը մնում է այն, որ կոնսերվատորիան իսկապես լուրջ խնդիրներ ունի: Բնականաբար, պրոֆեսորին վճարելով քսանութ հազար դրամ եւ ուսանողի հետ 20-30 րոպե պարապելով՝ հնարավոր չէ որակ ապահովել: «Դժգոհ մարդիկ շատ կան: Մեկը կարողանում է աշխատել եւ ապրել, մյուսը չի կարողանում, եւ տարբեր կարծիքներ են լինում»,- ասում էր Սերգեյ Սարաջյանը: Իսկ ֆինանսական խախտումներ, ըստ նրա, եթե լինեին, երկու տարին մեկ բուհը ստուգող հարկային եւ մյուս մարմինները որեւէ բան կնկատեին: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
1298 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ