Նոր անուններ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածուների թվում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 21-ն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց 2018 թվականից ձեւավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովի անդամ եւ Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Նա ասաց, որ մասնակիցների թվի մասին դեռեւս որեւէ պաշտոնական ինֆորմացիայի չի տիրապետում: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը եւս չի ցանկանում որեւէ անուն հրապարակել: Հակոբյանի խոսքով՝ ելնելով մի շարք օբյեկտիվ պատճառներից՝ հանձնաժողովը հակված չէ մրցույթի մասնակիցների հայտերը ստանալուց հետո միանգամից հրապարարկել դրանք:

Չնայած ՀՌՀ նախագահի, ՀՌՀ խորհրդի եւ հանձնաժողովի անդամների համառ լռությանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներից շատերի անուններն արդեն հայտնի են: Շատերն անգամ իրենց ծրագրերի եւ հետագա անելիքների մասին են հայտարարել:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի են դարձել եւս մի քանի մասնակիցների անուներ, որոնց թվում է ռեժիսոր Արա Շիրինյանը: Մեր զրույցում Շիրինյանը հաստատեց տեղեկությունը:

Թեկնածուների թվում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը, Երեւանի նախկին փոխքաղաքապետ, ռեժիսոր Արամ Սուքիասյանը, որը 2011-2018 թվականներին աշխատել է Երեւանի քաղաքապետարանում, զբաղեցրել քաղաքապետի խորհրդականի, մշակութային ծրագրերի համակարգողի պաշտոնները:

Մրցույթին կմասնակցի նաեւ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը, որը ի տարբերություն մասնակիցներից շատերի՝ փաստաթղթերն արդեն հանձնել է մրցութային հանձնաժողովին եւ ներկայացրել իր ծրագիրը: Ավելի վաղ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել է, որ հենց ինչ-որ մեկը հայտ է ներկայացնում, մրցակիցները ամբողջ մամուլով սկսում են նրան վարկաբեկել: ՀՌՀ նախագահը թերեւս չէր սխալվում. Համլետ Ղուշչյանի թեկնածությունը շատերի կողմից սուր քննադատության է արժանացել: Մասնավորապես վարկաբեկիչ մեկնաբանությունների տեղիք է տվել Ղուշչյանի վարած՝ դեռեւս թարմ ու չմոռացված հարցազրույցը Ռուբեն Հախվերդյանի հետ՝ «ԲԱՑ» թիվի-ի հարթակում:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ 1991 թվականից տարբեր հեռուստաընկերություններում աշխատած եւ բազում հաղորդումների կոմերցիոն պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանի անունը: ՀՌՀ խորհրդի նախագահի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունումը սկսվել է մարտի 11-ից: Մրցույթին մասնակցելու մասին պաշտոնապես եւ ամենաառաջինը հայտարարել էր «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք Խորհրդի նախագահի թեկնածուներից Հ2 հեռուստաալիքի կոմերցիոն բաժնի տնօրեն Վլադիմիր Հայրապետյանի մասին, «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանի, ՀՌՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանի, հաղորդավար, սցենարիստ, ռեժիսոր Արթուր Բախտամյանի եւ բանաստեղծ, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի մասին:

Դե իսկ ՀՌՀ խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հավակնություններ ուներ մինչեւ այն պահը, երբ իմացավ, որ մրցույթին մասնակցելու է Մեսրոպ Մովսեսյանը:

Տպել
3108 դիտում

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

«Հոկտեմբերի 27» արածներ, ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին