Ապամոնտաժվում են ոչ թե սրճարանները, այլ նախկին սխեմաները

Օպերայի այգու սրճարանների ապամոնտաժման շուրջ կրքերը կարծես թե հանդարտվում են, բայց ըստ երեւույթին «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»։ Որովհետեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, թե «եթե Օպերայով սահմանափակվենք՝ արդար չի լինի, սա անելու ենք ամեն տեղ»։ Ամեն դեպքում՝ քաղաքապետարանի գործողություններն առիթ դարձան, որ հասարակության մեջ լուրջ քննարկումներ ծավալվեն ոչ միայն կոնկրետ այս սրճարանների, այլեւ ընդհանրապես նախկինում կատարված ապօրինությունների «նյութական դրսեւորումների» ապագա ճակատագրի շուրջ։

Հնչող գնահատականները տրամագծորեն հակադիր էին։ Մի կողմից՝ «նախկինների նկատմամբ իրականացվող վենդետա», «աշխատատեղերի ոչնչացում» եւ այլն, մյուս կողմից՝ «օրինականությունը պիտի վերականգնվի, եւ վերջ»։ Վենդետայի մասին, իհարկե, խոսք լինել չի կարող, որովհետեւ ո՞վ է մեղավոր, որ նախկինում կատարված ապօրինությունների մեծ մասն իրականացրել են այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց մերձավորները, ու հիմա որին դիպչես՝ ստացվելու է, որ նախկիններին ես դիպչում։ «Աշխատատեղերի ոչնչացման» թեման էլ արհեստականորեն ուռճացված է, որովհետեւ փակված սրճարանների աշխատակիցները հաստատ անգործ չեն մնա․ այսօր այդ շուկայում աշխատողների մեծ պահանջարկ կա։ Իսկ որ օրինականությունը պիտի վերականգնվի՝ ակնհայտ է։ Որովհետեւ եթե անգամ այդ սրճարանների դեպքում, Սերժ Սարգսյանի ասած, «թղթերով ամեն ինչ կարգին է» (չնայած՝ նույնիսկ թղթերով կարգին չէ), միեւնույն է՝ բոլորն էլ գիտեն, թե այն ժամանակ ինչ մեխանիզմներով էին կարգավորվում այդ թղթերը։

Եվ այնուամենայնիվ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին կարող են լինել այս գործողությունների դրական եւ բացասական հետեւանքները, եւ ինչու իշխանությունները որոշեցին գնալ այդ քայլերին՝ աչքի առաջ ունենալով նաեւ հուզումներն ու շահարկումները։ Բացասականն այն է, որ նախ՝ բողոքի ակցիաների ժամանակ միշտ էլ կգտնվեն նախկինների կողմից ուղղորդվող ինչ-որ անհասկանալի խմբեր, որոնք կփորձեն ոստիկանության հետ բախումներ հրահրել, գոռգոռալ «Նիկոլ, հեռացիր» կամ «Ռոբերտ նախագահ»՝ այդպիսով քաղաքական երանգ հաղորդելով զուտ իրավական գործընթացներին, եւ երկրորդ՝ այս գործընթացը կարճաժամկետ կտրվածքով կարող է բացասական էֆեկտ ունենալ (հարկային մուտքեր եւ այլն)։

Եվ այնուամենայնիվ դրական հետեւանքներն ակնհայտորեն ավելի շատ կլինեն (ընդ որում՝ կանաչ տարածքների ավելացումն ամենակարեւորը չէ։ Ամենակարեւոր դրական հետեւանքը կլինի այն, որ այլեւս երբեք որեւէ մեկի մտքով չի անցնի ապօրինի եղանակներով Հայաստանում բիզնես զարգացնել՝ օգտվելով օրվա իշխանությունների հետ իրենց ունեցած կապերից կամ սրան-նրան կաշառք տալով։ Որովհետեւ հիմա արդեն ակնհայտ դարձավ, որ կոռուպցիոն սխեմաների հիմքի վրա կառուցված ցանկացած շինություն չի կարող երկար կյանք ունենալ եւ վաղ թե ուշ բառիս բուն իմաստով դառնալու է «բուլդոզերի բաժին»։ Այսինքն՝ 10, 20 կամ 50 տարի հետո էլ մարդիկ իրենց աչքի առաջ ունենալու են այդ պատկերը, չեն համարձակվելու որեւէ մեկի կաշառք կամ փայ տալ եւ ամեն ինչ անելու են բացառապես օրենքի շրջանակներում, որովհետեւ դա է սեփականության անձեռնմխելիության միակ երաշխիքը։ Այս օրերին քանդվող սրճարանատերերի մտքով չէր անցնի, չէ՞, որ մի օր իրենց սրճարանները քանդվելու են։ Իսկ հիմա ահավոր աղմուկ են բարձրացնում, բողոքի ցույցեր են անում, բայց դատարան չեն դիմում։ Որովհետեւ «տակները մաքուր չէ»։

Երկրորդ դրական հետեւանքը ներդրումային միջավայրի բարելավումն է։ Ճիշտ է, հիմա շատերը հակառակն են պնդում՝ իբր «էլ ո՞վ ներդրումներ կանի Հայաստանում», բայց իրականում պատկերը հետեւյալն է․ մինչեւ վերջերս որեւէ օտարերկրացի (ասենք՝ սփյուռքահայ) Հայաստանում ներդրումներ կատարելուց առաջ մտածում էր՝ կամ պիտի իշխանական վերնախավում «տանիք» գտնի ու փայ տա, կամ ստիպված կլինի աշխատել անհավասար պայմաններում, որովհետեւ մրցակիցներն այդպիսի «տանիքներ» ունեն, 30-ի փոխարեն 3 աշխատող են գրանցում, տարածքները չնչին գումարներով են վարձակալում եւ այլն։ Իսկ հիմա արդեն կարող են վստահ լինել՝ մրցակցելու են հավասար պայմաններում, որովհետեւ նախկին սխեմաները չեն գործելու։ Իսկ դա կտրուկ բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։

Այնպես որ՝ երկարաժամկետ կտրվածքով դրական հետեւանքներն ակնհայտորեն գերակշռում են։ Եթե անգամ «քարոզչական աղմուկը» հակառակ տպավորությունն է թողնում։

Տպել
3050 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը