Ինձ անվստահություն հայտնելու հարցը վաղվա օրակարգ ես եմ բերել. Լեւոն Բարսեղյան

Վաղը Շիրակի պետական համալսարանում կայանալու է հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցն աննախադեպ է: ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը զեկուցելու է իրեն անվստահություն հայտնելու հարցը: Պատճառը մարտի 2-ին կայացած ռեկտորի ընտրություններից հետո Բարսեղյանին ուղղված մեղադրանքներ են:

«Ես եմ էդ հարցը մտցրել օրակարգ, սա աննախադեպ է, եւ հատագայում ուզում եմ, որ դառնա ավանդույթ: Նախորդ մրցույթից հետո ես ստացել եմ բազմաթիվ քննադատություններ հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկից՝ Գայանե Շագոյանից եւ բուհի մի քանի դասախոսներից այն մասին, որ ես, իբր մանիպուլյացիա եմ թույլ տվել: Մանիպուլյացիա բառն իմ ընկալմամբ նշանակում է խարդախություն, խաբեություն, բայց իրենք մանիպուլյացիա բառն են օգտագործել: Այլ խոսքով, որ ես եղել եմ անբարեխիղճ մրցույթի անցկացան ժամանակ»:

Լեւոն Բարսեղյանն ասում է՝ եթե հոգաբարձուների խորհրդի նախագահը նման բովանդակությամբ մեղադրանք է ստանում, ապա  պետք է ինքնակամ առաջ քաշի իրեն անվստահություն հայտնելու հարցը:

«Ասում են, որ ես հարցերի միջոցով փորձել եմ վատ դրության մեջ դնել թեկնածուներից մեկին՝  Լուսինե Ֆլջյանին: Սա է մեղադրանքը: Ես ուզում եմ, որ վաղը քննարկվի եւ պարզ լինի ընթացքն ու խորհրդի վերաբերմունքը: Եթե խորհուրդը կգտնի, որ մանիպուլյացիա եմ թույլ տվել, կամ անբարեխիղճ եմ եղել այսպես ասած, ապա ես հրաժարական կտամ, ի վերջո ես չեմ ծնվել մանիպուլյացիաներ անելու համար: Վաղն առաջարկելու եմ, որ դա քննարկեն, եւ, եթե խորհուրդը որոշեց, որ պետք է  անվստահություն հայտնի, ես հրաժարական կտամ, եթե որոշեց, որ անվստահություն չի հայտնում, հրաժարական չեմ տա, դա կհամարվի վստահության քվե եւ կշարունակեմ աշխատանքը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լեւոն Բարսեղյանը:        

Ըստ Բարսեղյանի, մրցույթից հետո ինքը Լուսինե Ֆլջյանից որեւէ դժգոհություն չի լսել, հրապարակային խոսքին, սակայն, չի հետեւել ժամանակ չունենալու պատճառով:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում կայացած ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին ինքնառաջադրմամբ մասնակցության հայտ էր ներկայացրել 4 հավակնորդ: ՇՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածում սահմանված պահանջներին լիարժեք չբավարարելու պատճառով, թեկնածուներից մեկը ինքնաբացարկ էր հայտարարել, իսկ մյուսի հայտը մերժվել էր մրցույթի օրը՝ չափորոշիչներին չբավարարելու պատճառով: Մրցույթն 8 ժամ շարունակվել էր 2 թեկնածուների՝ ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանի, եւ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի մասնակցությամբ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրությանը մասնակից հոգաբարձուների 23 անդամների ձայները բաշխվել էին հետևյալ կերպ՝ Անդրանիկ Սարգսյանը ստացել էր 8, Լուսինե Ֆլջյանը՝ 6 քվե, անվավեր էր ճանաչվել 9 քվեաթերթիկ: Հոգաբարձուների խորհուրդը որոշել էր ընտրությունը համարել չկայացած եւ հրապարակել էր ռեկտոր չընտրվելու մասին որոշում:

Տպել
5071 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը