Վարչապետը ծանր տպավորություն էր ստացել Ռանչպարից, քանի որ գյուղում մարդիկ կան, որ իրենց հողերը չեն մշակում․ գյուղապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անակնկալ շրջայցի էր գնացել Արարատի մարզի Ռանչպար համայնք՝ տեղում ծանոթանալու համայնքի վիճակին, բնակիչներին հուզող հարցերին։ Փաշինյանը, ինչպես այցից հետո գրել էր, ծանր տպավորություն էր ստացել այս համայնքից։ Նրա մոտ, ամենայն հավանականությամբ, այդպիսի տպավորություն էին թողել գյուղի անմշակ հողատարածքները, լուսավորության բացակայությունը, ճանապարհները, նաեւ գյուղապետի հասցեին բնակիչների բողոքները։

Ռանչպար համայնքը 2002 թվականից ղեկավարում է Մանուկ Օհանյանը։ Վերջինս տարիներ շարունակ եղել է Հանրապետական կուսակցության անդամ։ Եւ, ինչպես ինքն է նշում, միայն նախորդ տարի գարնանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեկնարկած քայլարշավի ժամանակ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՀԿ-ին․ «Ուզել եմ, դուրս եմ եկել, էնպես չի, որ սպասեցի հաղթեցին, նոր դուրս եկա»,-ի պատասպան մեր հարցի՝ ասաց գյուղապետը։ Ի դեպ՝ Մանուկ Օհանյանի հարսը ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի դուստրն է։

Ռանչպարի համայնքապետի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ։

- Պարոն Օհանյան, վարչապետը ձեր գյուղից ծանր տպավորություններով է վերադարձել, բնակիչներն էլ բողոքում են ձեր պաշտոնավարումից։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ գոհ չեն ձեր աշխատանքից։

- Վարչապետը ծանր տպավորություն էր ստացել, քանի որ գյուղում մարդիկ կան, որ իրենց հողերը չեն մշակում, չեն աշխատում, էդ էլ վարչապետն անձամբ է տեսել։ Իսկ էն սկզբի մի երկու հոգին, որ ասացին՝ ոնց անենք գյուղապետին հանենք, պրծնենք դրանից, դրանք երկուսն էլ նարկաման են, մեր գյուղի բնակիչներ չեն, գրանցված չեն, ուղղակի բնակվում են էս գյուղում։

- Բայց բացի այդ երկու բնակիչներից՝ ձեզնից դժգոհ այլ քաղաքացիներ էլ կան։ Ի՞նչ եք արել գյուղի համար կամ ի՞նչ չեք արել, որ չեն գոհացել։

- Ինչի՞ համար են բողոքել։ 2002-ից ընտրվել եմ, առ էսօր աշխատում եմ։ Եկած օրվանից ճանապարհները սարքել եմ, գյուղի «Սեւ ջրի» վրա կամուրջը քանդված ա եղել, իմ ու տրանսպորտի նախարարության ուժերով կամուրջը լիովին սարքել եմ։

- Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ եք արել այս 17 տարիների ընթացքում՝ բացի կամրջի ու ճանապարհների բարեկարգումից։

- 2002-ից մինչեւ առ էսօր ճանապարհներն եմ սարքել, նորածին երեխեքին, որ հանրապետության մեջ գոյություն չունի նման բան, 30․000-ական դրամ փող եմ տվել համայնքի բյուջեից, մեծահասակ ծնողներին, որ երեխեքը թողել-գնացել են, օգնություն եմ տվել։

- Այս պահին գյուղում ի՞նչ խնդիրներ ունեք, ջրաոռոգման, գիշերային լուսավորության, ճանապարհների խնդիրները ամբողջովին լուծվա՞ծ են։

- Խորհրդային տարիներին բոլոր փողոցներում եղել ա գիշերային լուսավորություն, իմ եկած ժամանակ սաղ կտրել-տարել են, չի եղել։ Անցյալ տարի եւ էս տարի սուբվենցիայով ներկայացրել եմ լուսավորության համար ծրագիր, վարչապետին էլ ասել եմ, որ գիշերային լուսավորություն անցկացնեն։ Երեք հեկտար հողամաս նախկինում ջրվել ա, բայց դրանից հետո տեղեկություն չունեմ՝ ով ա քանդել, էդ ինձ չի վերաբերում, բայց ջրաոռոգման համար ես միջազգային կազմակերպության եմ դիմել, որ ջրագիծ անցկացնեն, միաժամանակ սուբվենցիայով ծրագիր եմ ներկայացրել կառավարությանը։

- Լուսավորության ու ջրաոռոգման հարցերով կառավարությանը դիմել եք վերջին երկու տարիներին։ Իսկ նախորդող մոտ 15 տարիների՞ն ինչ եք արել։ Այլ խնդիրներ չկա՞ն գյուղում։

- Ոնց կլինի՝ գյուղում խնդիր չլինի։ Շատ խնդիրներ կան։ Հինգ հատ խորքային հոր եմ փորել, որ էսօր գյուղում ջրի պրոբլեմ չլինի։ Միայն մի մի հատված ա մնացել, որ ոռոգման հարցը լուծվի։

- Պարոն Օհանյան, Ռանչպար համայնքում ավազի հանք է շահագործվում։ Այդ հանքը ձե՞զ է պատկանում։ Բողոքներ կան նաեւ, որ հանքի հատվածի ճանապարհները անբարեկարգ վիճակում են։  

- Այո, հանքն ինձ է պատկանում։ Ճանապարհներն էլ ամեն տարի նորոգվում են։ Որ բնակիչներն ասացին՝ փոշի ա դուրս գալիս, ասեմ, որ հանքից ավազ բերող մեքենաների վրա ցիստեր կա, խողովակներ կան, որ օրական երեք անգամ ամառվա փոշոտ սեզոնին ջուր են ցանում ճանապարհին, որ փոշի չլինի։ Գյուղից էլ ով աշխատում ա հանքում, լրիվ անվճար, առանց փոխհատուցման ավազ են տանում, օգտագործում։ Երեք-չորս տարի ա, ինչ հանքը շահագործվում ա, արդեն պրծնում ա, վերջնականապես պրծած ա։

Նշենք, որ վարչապետի այցից հետո Կադաստրի պետական կոմիտեն շտապ կարգով ուսումնասիրում է Ռանչպարի ավազահանքերի հարցը։ Կոմիտեի հաշվառման եւ հողաշինարարության վարչությունը 2-3 օրում կուսումնասիրի գյուղում ավազի հանքերի շահագործման կադաստրային բոլոր տվյալները։ Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի՝ անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները։ Համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանն այս առնչությամբ մեր զրույցում ասաց, որ հանքի օրինական շահագործման թույլտվության բոլոր փաստաթղթերը կան, եւ մինչ շահագործելը՝ անհրաժեշտ փորձաքննություններն անցկացվել են։

Ի դեպ՝ Ռանչպար համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ են եղել 2008, 2012 եւ 2016 թվականներին։ Այս գյուղում, ըստ վերջին տվյալների, ընտրելու իրավունք ունի 900-ից մի փոքր ավելի բնակիչ։ Վերջին երկու ընտրություններում համայնքի ղեկավարի միակ թեկնածուն եղել է Մանուկ Օհանյանը (առաջադրված մյուս թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել)։ 2012 թվականին ընտրելու իրավունք ունեցող 912 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են ընդամենը 452-ը, Մանուկ Օհանյանի թեկնածությանը կողմ են քվերակել 429-ը։ 2016 թվականին ընտրելու իրավունք ունեցող 931 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է ընդամենը 437-ը, Մանուկ Օհանյանի օգտին քվեարկել է 408 քաղաքացի։

Տպել
5028 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց