Կացնով հարվածներ է հասցրել 88-ամյա մոր գլխի շրջանին․ 62-ամյա որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 88-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի որդին՝ ծնված 1957 թվականին:

Մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, տանն իր մոր հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է՝ շշում օղու բացակայության պատճառով, որի ժամանակ տան պատշգամբում կացնով դիտավորյալ հարվածներ է հասցրել 88-ամյա մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս նույն օրն «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում մահացել է:

62-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութաբանական համալիր, դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
517 դիտում

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր