Համերգ, թատերական ներկայացում եւ ցուցահանդես. աուտիկ երեխաները «Մայրի» կենտրոնում

Մարտի 15-ին «Մայրի» բուժական մանկավարժության եւ սոցիալական թերապիայի կենտրոնում տեղի ունեցավ աուտիկ երեխաների անհատական աշխատանքների ցուցահանդեսը, նրանց կատարմամբ համերգ եւ թատերական ներկայացում: Միջոցառմամբ երեխաներն ազդարարեցին 2020 թվականին կայանալիք ինկլյուզիվ փառատոնի մասին։

«Մայրի» կենտրոնի աշխատակից, սոցիալական թերապեւտ Զարուհի Մանուկյանը կենտրոնի շահառուների հետ աշխատանքի հիմնական համակարգողներից է: Խոսելով նորաբաց կենտրոնի գործունեության մասին՝ Զարուհի Մանուկյանը նշեց, որ 90-ականներից աշխատել է խնդիրներ ունեցող երեխաների հետ: Նրա խոսքով՝ նախկինում, երբ երեխաները ավարտում էին հատուկ դպրոցները, հարց էր առաջանում, թե դրանից հետո նրանք ինչով են զբաղվելու: Ուստի գաղափար առաջացավ ստեղծել նման կենտրոն, որտեղ երեխան ոչ միայն կզբաղվի եւ իր օրը կլցնի, այլեւ կանի մնայուն եւ արժեքավոր աշխատանքներ:

«Այստեղ նրանք սովորում են պատասխանատվություն, աշխատանք, տարիքային ինքնաճանաչողություն: Համարում ենք, որ արվեստն այն միջոցն է, որը հնարավորություն կտա այս մարդկանց ցույց տալ իրենց ունակությունները»,-նշեց սոցիալական թերապեւտը: Զարուհի Մանուկյանի խոսքով՝ կենտրոնի շահագործման հիմնական նպատակը աուտիկ մեծահասակների զբաղվածությունն ապահովելն է: Ըստ նրա՝ երեխաները այսպես թե այնպես հաճախում են կենտրոններ, սակայն մեծահասակների համար ալտերնատիվ շատ քիչ մեթոդներ կան:

Այսօր «Մայրի» բուժական մանկավարժության եւ սոցիալական թերապիայի կենտրոնն ունի 24 շահառու, որից 12-ը Խարբերդի մանկատնից են հաճախում: Առավոտից մինչեւ 16:00 շահառուները զբաղվում են կենտրոնում, կրթվում եւ ստեղծագործում: Զարուհի Մանուկյանի խոսքով՝ կենտրոնի շահառուներից շատ շատերը արվեստի, նկարչության, երաժշտության բնագավառում մեծ ասելիք ունեն եւ շատ ունիկալ անձինք են:

Երեխաների կատարած աշխատանքները վարպետների կողմից ուղղորդվում են միայն ճաշակի տեսանկյունից եւ որոշ տեխնիկական նրբությունների, իսկ մնացածը բացառապես իրականցում են «Մայրի»-ի շահառուները:

Զարուհի Մանուկյանի խոսքով՝ սովորականից բավականին երկար են տեւում աշխատանքները, բայց բարձր որակի առումով անքննելի գործեր են:

«Տասնամյակներ շարունակ մեր երկրում եւ ամբողջ սովետական միությունում այս մարդիկ թաքցվել են: Այսօր մենք նրանց դուրս ենք հանել, բայց դրանից հասարակության հարգանքն ու վերաբերմունքն այս մարդկանց հանդեպ չի աճում: Այս մարդիկ որպես մարդ շատ իմաստուն են եւ շատ բան կարող են սովորեցնել»,-ասաց Զարուհի Մանուկյանը:

Տպել
2066 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել