Կանանց զորեղացումը շատ կարեւոր է խաղաղության ու զարգացման հարցում․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա այս վերջին օրը ես իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր գործընկեր դեսպանություններին, արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին և կառավարության այլ գերատեսչություններին ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում մի շարք միջոցառումների կազմակերպման գործում իրենց ներդրման համար:

Այս մասին «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. միջազգային և հայաստանյան փորձը» քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ողջունել ՆԱՏՕ-ի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Հաթչինսոնին և շնորհակալություն հայտնել նրան այս քննարկմանը մասնակցելու համար:

Վերջին տարիներին մենք բարեհաջող շարունակել ենք մեր փոխշահավետ գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ: Այսօր ունենք Դաշինքի հետ համագործակցության ամուր օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է, ներառյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման հանձնառությունը:

Հաջորդ տարի մենք կնշենք 1325 բանաձևի ընդունման 20-ամյակը: Ցավալիորեն այդ բանաձևի ընդունման օրվանից ի վեր աշխարհն ավելի անվտանգ չի դարձել, աշխարհի շատ ծայրերում մարդիկ դեռ շարունակում են առերեսվել իրականությանը, ուր իշխում են բռնությունը, խտրականությունը և ատելությունը:

Մեր խորին համոզմունքն է, որ կանայք «խաղաղությանը և անվտնագությանն ուղղված փոփոխությունների հզոր դերակատարներ են», և անվտանգությանն ուղղված ջանքերն առավել կայուն են, երբ կանայք հավասար գործընկերներ են բռնի հակամարտությունների կանխարգելման, օգնության տրամադրման և վերականգնման գործողություններում, ինչպես նաև տևական և ամուր կարգավորմանը նպաստելու հարցում:

Ուստի, նրանց հաստատուն մասնակցության ապահովումը հակամարտությունների կարգավորման գործում պարզապես գենդերային հավասարությանն ուղղված քայլ չէ, այն խաղաղության ու զարգացման հնարավորություններն ամրապնդելու գործիք է:

Այս կապակցությամբ ես կցանկանայի վկայակոչել վերջերս մեկնարկած՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է դառնալ կանանց և մայրերի համար ներառական հարթակ՝ խթանելու խաղաղություն և հաշտություն մեր տարածաշրջանում և դրանից դուրս հակամարտություններից տուժած վայրերում։ Սա խաղաղաշինության ջանքերին կանանց մասնակցության պատկերավոր օրինակ է։ 

Բանաձևի ընդունման 20-ամյակին ընդառաջ պատեհ առիթ է գնահատելու առաջընթացը և նախանշելու հետագա քայլերը։

Այս տարվա փետրվարին մեր կառավարությունը հաստատեց ՄԱԿ ԱԽ Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի կիրարկման Գործողությունների առաջին ազգային ծրագիրը։ Հայաստանը դարձավ ՄԱԿ 80-րդ անդամ պետությունը, որն ընդունեց գործողությունների ազգային ծրագիր։

Գործողությունների ազգային ծրագիրն ընդունելուց առաջ Հայաստանի կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը՝ յուրաքանչյուրն իր ձևով քայլեր է ձեռնարկել 1325 բանաձևի կիրարկման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, դա պարտավորվածությամբ համակարգված գործունեություն չէր։

Գործողությունների ազգային ծրագրի մշակումը մեկ տարի տևած գործընթաց էր, որի մեջ ներգրավված էին կառավարական մարմինները, քաղաքակացիական հասարակությունը և միջազգային կազմակերպությունները: Արդյունքում մենք ունենք համապարփակ, համահունչ և համակարգված քաղաքականության փաստաթուղթ, որտեղ կենտրոնական դեր ունի պետությունը՝ որպես կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի խթանման պատասխանատվության հիմնական կրող:

Այն հաշվի է առնում իրավիճակը տեղում՝ խաղաղաշինության, հակամարտությունների կանխարգելման և կարգավորման համատեքստում կանանց քաղաքական մասնակցությունը և տնտեսական հզորացումը խթանելու համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հասարակության խոցելի խմբերին, ներառյալ սահմանակից համայնքների կանանց, հակամարտությունից տուժած կանանց, տեղահանված կամ տեղահանման վտանգի տակ գտնվող կանանց: 

Կանանց իրավունքների խթանման ընդհանուր համատեքստում 1325 բանաձևի կիրարկումը վերաբերում է օրենքի առաջ քաղաքացիների հավասարությունն ապահովելու և  սոցիալ-տնտեսական կյանքում հավասար հնարավորություններ ստեղծելու կառավարության առաջնահերթություններին: Այս առաջնահերթություններն են կազմում Կայուն զարգացման 5-րդ նպատակին հասնելու շրջանակը, որտեղ կանանց, խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հանձնառությունները կապված են հանրային կյանքում՝ տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում նրանց դերի բարձրացման հետ:

Կանանց քաղաքական ներկայացվածությունը բարձրացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով սահմանվել է կանանց առավել արդյունավետ ներկայացվածության շեմ (Ընտրական մարմիններում կանանց 25%  ներկայացվածություն՝ նախկին 20%-ի փոխարեն): Միևնույն ժամանակ, որդեգրվել է աստիճանական մոտեցում, և ավելի բարձր շեմ կսահմանվի հաջորդ ընտրությունների համար՝ այն հասցնելով 30%-ի:

Մենք պետք է որդեգրենք նորարար, գենդերազգայուն մոտեցումներ` կանանց մասնակցությունը խոչընդոտող գլխավոր սկզբնապատճառներին ու ռիսկի գործոններին արձագանքելու համար և ստեղծելու պայմաններ, որոնք արդյունավետորեն վերջ կդնեն նման արատավոր երևույթներին:

Սա հայ հասարակության համար շատ արդի քննարկում է, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու կանանց հզորացման և խաղաղության ու զարգացման կայունության միջև եղած կապի վրա թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Եվ սա շարունակական մարտահրավեր է այս երկրում և այս տարածաշրջանում գտնվող բոլորիս համար: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել իմ կոչը միասնական, պատասխանատու և վճռական գործողություններ ձեռնարկել կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի առաջմղման  ուղղությամբ:

Շնորհակալություն: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում», - ասված է նրա ելույթում:

Տպել
1201 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց