Պենտագոնը 750 միլիարդ բյուջեի նախագծից 31 միլիարդ դոլար տրամադրել է Ռուսաստանին

Պենտագոնը հրապարակել է Կոնգրես ուղարկված 750 միլիարդ ծավալով պաշտպանական բյուջեի նախագծի մանրամասները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Ռազմական հաստատությունը հայտարարել է, որ առաջարկված բյուջեն ցույց է տալիս, թե ինչպես են զինված ուժերը հերթափոխում ահաբեկիչների դեմ պայքարը եւ Չինաստանի ու Ռուսաստանի հետ մրցակցությունը։

Բյուջետային հայցը արտացոլում է ռազմական վարչակազմը դեպի Չինաստան եւ Ռուսաստան վերակողմնորոշելու փորձերը մեկուկես տասնամյակ հետո այն ժամանակներից, երբ ուշադրության կենտրոնում Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմներն էին։

Այսպես, ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրում են վաղաժամ դուրս գրել իրենց ավիակիրներից մեկը եւ ներդնել անօդաչու սարքերում։ 750 միլիարդ դոլար ծավալով բյուջետային հայցը ներառում է 718 միլիարդ դոլար՝ պաշտպանության նախարարության, եւ 32 միլիարդ դոլար՝ այլ հաստատություններում պաշտպանական բնույթի գործունեության համար՝ հիմնականում խոսքը էներգետիկայի նախարարության միջուկային զենքի հետ կապված ծրագրերի մասին է։

Ընթացիկ ֆինանսական տարվա հետ համեմատած՝ բյուջեի ծավալը առաջարկվում է մեծացնել համարյա 5 տոկոսով։ Բյուջեի նախագիծը նախատեսում է 31 միլիարդ դոլար տրամադրել երկրի միջուկային երրորդության արդիականացմանը, որը հիմնականում կողմնորոշված է դեպի Ռուսաստան։

Խոսքը, մասնավորապես, 3 միլիարդ դոլար B-21 նոր ռմբակոծչի եւ 2,2 միլիարդ դոլար «Կոլումբիա» դասի նոր միջուկային սուզանավի նախագծման եւ արտադրության համար տրամադրելու մասին է։ Չնայած, որ վարչակազմը հակահրթիռային պաշտպանության հավակնոտ ծրագիր է մշակել, նաեւ Հակահրթիռային պաշտպանության գործակալության համար 9,43 միլիարդ դոլար է պահանջել, որը 1,06 միլիարդով քիչ է 2019թ․ բյուջեի նույն թվից։

Գործակալությունը 157,4 միլիոն դոլար նախատեսում է ներդնել գերձայնային սպառնալիքներից պաշտպանության միջոցների եւ 303,5 միլիոն դոլար՝ բալիստիկ հրթիռների կողմից թիրախների հետապնդման ընդունիչներ ստեղծելու ծրագրերում։ Երկու ծրագրերն էլ նախատեսված են Ռուսաստանի եւ Չինաստանի նոր ռազմական համակարգերին դիմակայելու համար։

Տպել
782 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը