Ինչու պիտի 50 հազար ստացող ուսուցչուհին հարկ տա, իսկ «բողազ ճղելով» ամսական մի քանի միլիոն վաստակողը՝ չտա

Ցանկացած երկրում իրականացվող ցանկացած փոփոխություն հասարակության այս կամ այն խավի մեջ օրինաչափորեն որոշակի դժգոհություններ է առաջացնում, բայց որպես կանոն՝ փոփոխություններ նախաձեռնողներն այդ դժգոհությունների պատճառով չեն հրաժարվում իրենց մտադրություններից։ Հակառակ դեպքում աշխարհում ընդհանրապես փոփոխություններ չէին լինի։ Այլ հարց է, թե որքանով են ճիշտ հաշվարկված այդ փոփոխությունները, եւ որքանով են օբյեկտիվ դժգոհողները։

Հայաստանում այս օրերին բողոքի մինի-ակցիաներ են տեղի ունենում՝ իրենց դժգոհությունն են հայտնում գրավատների սեփականատերերը, շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ արտադրողները եւ այլն, ու չի բացառվում, որ բողոքի ակցիաներ կազմակերպեն նաեւ բոլոր նրանք, ովքեր նախատեսվող փոփոխությունների արդյունքում կարող են ստիպված լինել աշխատել ավելի անբարենպաստ պայմաններում (ծխախոտ արտադրողներ ու ներկրողներ, ռեստորանատերեր, սրճարանատերեր, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ․․․)։ Հարց է ծագում՝ օբյեկտի՞վ են արդյոք այդ դժգոհությունները, եւ ճի՞շտ են հաշվարկված արդյոք այդ ոլորտներում հարկային դրույքաչափերը կտրուկ փոխելու որոշումները։

Օրինակ՝ երբ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչը դժգոհում է, թե «չհասկացա, ես բողազս ճղելով երգեմ, պետությանը հարկ տա՞մ», այդ դժգոհությունը, մեղմ ասած, օբյեկտիվ չէ։ Որովհետեւ ինչո՞ւ պիտի, ասենք, ուսուցչուհին 50 հազար դրամի դիմաց «բողազ ճղելով» պետությանը հարկ տա, իսկ ռեստորանների ճոխ սեղանների շուրջ «բողազ ճղելով» ամսական մի քանի միլիոն դրամ վաստակողը հարկ չտա։ Հասկանալի է նաեւ, որ, օրինակ, գրավատների համար սահմանված տարեկան 100 հազար (ամսական 8400) դրամ պետտուրքը անհասկանալիորեն փոքր է, բայց միանգամից 60 անգամ բարձրացնելն էլ նշանակում է պարզապես սպանել այդ բիզնեսը։ Առավել եւս անհասկանալի են մեկնաբանությունները, թե «տո լավ կլիներ ընդհանրապես վերացնել գրավատները, գիտե՞ք քանի օջախ են քանդել»։ Խաղատներն ու բուքմեյքերական գրասենյակները շատ ավելի մեծ թվով «տներ են քանդել», դե բերեք բոլորն էլ արգելենք։ Նույնն էլ կարելի է ասել շաքար պարունակող ըմպելիքների մասին։ Լավ, ենթադրենք՝ շաքարը վնասակար է, բայց իզուր չէ, որ հեգնում են՝ խմորն էլ է վնասակար, միսն էլ, դե բերեք հանուն ազգի առողջության թանկացնենք, հետո էլ՝ տրանսպորտը, որովհետեւ քայլելն ավելի առողջարար է։ Ծխախոտի թանկացման մասին էլ չենք խոսում․ Գորբաչովի հակաալկոհոլային ռեֆորմից հետո մարդիկ չսկսեցին ավելի քիչ խմել, իսկ պաշտոնական վիճակագրությունը համեստորեն լռում է այն մասին, թե դրա արդյունքում որքան պակասեցին բյուջեի մուտքերը, ու քանի հարյուր հազարով ավելացան ալկոհոլից մահացության դեպքերը (որովհետեւ մարդիկ ինչ աղբ ասես՝ խմում էին)։

Մի խոսքով՝ չի կարելի հանուն առողջ ապրելակերպի բռնել ու թանկացնել այն ամենը, ինչ վնասակար է առողջությանը (թեեւ ծխախոտն ու շաքարն իսկապես վնասակար են), ու չի կարելի նաեւ բյուջեն լցնելու համար բռնել ու բարձրացնել բոլոր այն հարկատեսակները, որոնք տեսականորեն հնարավոր է բարձրացնել (թեեւ բյուջեն համալրելու խնդիր իսկապես միշտ էլ կա)։ Բայց չի կարելի նաեւ խուսափել փոփոխություններից՝ ինչ է, թե հնարավոր են բողոքի ակցիաներ։ Ամեն ինչ պիտի հստակ հաշվարկված լինի։

Օրինակ՝ կա՞ն արդյոք հստակ հաշվարկներ, թե որքանով կնվազի ծխախոտի արտադրությունն (ու համապատասխանաբար՝ նաեւ արտահանումը), եթե ակցիզային հարկը կտրուկ բարձրանա, կա՞ն հաշվարկներ, թե որքանով «կառողջանա» ժողովուրդը, եթե սկսի ավելի քիչ ծխել (կամ ծխախոտի փողը «կտրել» երեխաների սննդից), ու որքանով «կհիվանդանա» տնտեսությունը, եթե բյուջեի մուտքերը նվազեն, ասենք, 100 միլիոն դոլարով։ Եվ ընդհանրապես՝ կա՞ն հաշվարկներ, թե այս կամ այն փոփոխության արդյունքում ինչ են շահելու պետությունն ու հասարակությունը, որոնք են լինելու բացասական (չափելի) հետեւանքները, մոտավորապես քանի հոգի է տուժելու, եւ ինչ է սպասվելու նրանց։

Առաջին հերթին հենց այս հաշվարկներն է, որ պետք է կատարել եւ ներկայացնել հասարակությանը։ Հակառակ դեպքում ցանկացած փոփոխություն կամ անգամ փոփոխության մտադրություն ավելորդ շահարկումների առիթ է դառնալու, որովհետեւ եթե նման խնդիրները կարգավորվում են էմոցիաների մակարդակով, ընդհանուր տպավորությունը չի կարող դրական լինել։ Եթե անգամ ինչ արվում է՝ ճիշտ է արվում։

Տպել
22487 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան