Պատերազմի դաշտում հաղթում են գիտելիքներով զինված եւ մարտական ոգի ունեցող պետությունները. Ա. Տեր-Թադեւոսյան

12/03/2019 schedule20:10

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում «Պատերազմի դասեր» խորագրով դասախոսությունների շարքի շրջանակում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ՈՒԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը շեշտեց, որ ակումբի կողմից կազմակերպած նմանօրինակ հանդիպումները նպատակ ունեն փոխանցելու պատերազմական փորձն ու գիտելիքներն ապագա սերնդին:

«Մենք արդեն իսկ մեր նախորդ հանդիպման ընթացքում խոսել ենք հոգեբանական գործոնների մասին, որոնք պատերազմի ժամանակ կարող են հաղթանակի գրավական դառնալ,- ասաց Լիպարիտ Ղազարյանը,- այսօր, շարունակելով դասընթացի թեման, անդրադառնալու ենք Արցախյան պատերազմին՝ հյուրնկալելով այդ պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին»:

Արկադի Տեր-Թադևոսյանը նախ նշեց, որ թեպետ թեման պատերազմի դասերի մասին է, բայց ինքը դժվարությամբ է պատերազմի մասին խոսում, քանի որ պատերազմը մարդկային երևույթ չէ:

«Պատերազմում մարդը զոհում է իր կյանքը: Բոլոր կամավորներն էլ պատերազմ են գնում այդ գիտակցմամբ, և հավատացեք, որ շատ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այն մարդը, որի հետ դու կանգնած զրուցում ես կամ որևէ թեմա ես քննարկում, վաղը կարող է զոհվել»,- անկեղծացավ Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալը նշեց, որ պատերազմի դաշտում մարդը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ամեն ինչի և անդրադարձավ վախի գործոնին:

«Շատերդ երևի մտածում եք, որ պատերազմի դաշտում հայտնված մարդիկ անվախ են: Բայց իրականում այնտեղ վախենում են բոլորը, անվախ մարդ չկա»: Արկադի Տեր-Թադևոսյանը նկատեց, որ երբեմն մարդկանց թվում է, թե պատերազմի ընթացքը պետություններն են որոշում, մինչդեռ իրականում այն որոշում են անհատները՝ իրենց անձնազոհությամբ:

«Պատերազմի դաշտում հաղթում են գիտելիքներով զինված և մարտական ոգի ունեցող պետությունները»,- փաստեց Արկադի Տեր-Թադևոսյանը: Այնուհետև գեներալը պատմեց մարտական առաջադրանքների մասին, որոնք հաջողությամբ են իրականացվել՝ օրհասական պահին միավորվել կարողանալու շնորհիվ։

«Մեր ազգի մի շարք առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ խաղաղ պայմաններում մենք դժվարանում ենք հաշտ ու համերաշխ ապրել, բայց երբ մեր գոյությանը վտանգ է սպառնում, մենք միավորվում ենք ու հաղթում»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, որ պատերազմն օգնեց մեզ ավելի լավ ճանաչել Սփյուռքը: Խոսելով արցախյան հիմնահարցից՝ գեներալ-մայորը նշեց, որ այն պետք է լուծվի՝ ըստ պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված միջազգային իրավունքի:

Հանդիպման վերջում Արցախի հերոսն ասաց, որ մեր հայրենիքում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ իր մասնագիտությունից բացի՝ ունի ևս մեկը՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը: Ի դեպ, ԵՊՀ ՈւԽ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբն ապրիլի մեկից ԵՊՀ-ում կազմակերպելու է ադրբեջաներենի դասընթացներ:

Տպել
3698 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց