Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է «Պոլոնեզ» համակարգերը (տեսանյութ)

12/03/2019 schedule13:55

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ին մեկնարկած լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ գործարկել է Բելառուսից վերջերս ձեռք բերած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

«Պոլոնեզ»-ի 6 հաշվարկը երեւում է Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած կադրերում: «Ըստ վարժանքների՝ հրթիռային ստորաբաժանումները տագնապի ազդանշանով բարձրացվել են ու լքել մշտական տեղակայման վայրը: Մեկնարկային դիրքեր զբաղեցրած ստորաբաժանումներն առավելագույնը ռազմականին մոտեցված պայմաններում իրականացրել են պայմանական թշնամու թիրախներին հրթիռներով հարվածելու առաջադրանքներ»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ զորավարժություններին մասնակցում է մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա:

Վարժանքների շրջանակում զորքերը կիրականացնեն հարձակողական գործողության նախապատրաստում, մի քանի ուղղությամբ պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ջախջախելու առաջադրանքներ:

Տպել
2296 դիտում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից. Արցախը պատրաստվում է համահայկական 7-րդ ամառային խաղերին

10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ

ՔՊ վարչության որոշ անդամների դեպքում ընտրությունը սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ․ Արարատ Միրզոյան

Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում. Հակոբ Կարապետյան

Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպման վերաբերյալ ԱԳ փոխնախարարի ասածն իր կարծիքն է, կրկնում եմ՝ ես չեմ ողջունում․ ԱԺ նախագահ

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Հնարավոր է կարկուտ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում (լուսանկարներ)

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ․ Ռուբեն Ռուբինյան

Համաշխարհային միջուկային զինանոցը կրճատվել է․ Զեկույց

Վարչապետի որոշմամբ Աշոտ Մուսայանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Որո՞նք են կանանց իրավունքների խախտմանը նպաստող պայմաններն աշխատավայրում. ՄԻՊ-ի իրազեկող տեսանյութը

Ես կոնֆլիկտային մարդ չեմ եւ կարծում եմ՝ դժվար չի լինելու ինձ հետ հարաբերվելը. Նարինե Թուխիկյան

Կոմիտասի շուկայի հարակից մայթը ազատվում է կրպակներից՝ սեփականատիրոջ միջոցներով. Երեւանի քաղաքապետարան

ՀՀ-ում տնտեսվարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դեպի լավն է փոխվել. ՊԵԿ-ը հարցում է անցկացրել

Ֆրանսիացի քաղաքապետը Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը կբողոքարկի դատարանում

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը. Պոմպեո

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Դիլիջան-Իջևան սարսափն այլևս չկա. մայրուղու հսկայական հատվածներ արմատապես ասֆալտապատվել են. Սաֆարյան