ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հիշեցնում են «Հելսինկիի եզրափակիչ ակտ»-ի 3 կարեւոր սկզբունքները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս հայտարարություն էին տարածել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ: Եռանախագահներն այդ հայտարարության մեջ ողջունում էին երկու երկրների ղեկավարների հանդիպման պատրաստակամությունը, ընդգծում էին այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ, կոչ էին անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: Եւ սրանց զուգահեռ՝ համանախագահները վերահաստատում էին, որ խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։

Ո՞րն է Հելսինկիի եզրափակիչ ակտը եւ դրա ո՞ր սկզբունքներին են հղում արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

1973թ. հուլիսի 3-ին Հելսինկիում գումարվել է Եվրոպայում անվտանգության համագործակցության խորհրդի առաջին նիստը: Արդեն 1975թ. օգոստոսի 1-ին Հելսինկիում ԵԱՀԽ 35 պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է «Հելսինկիի եզրափակիչ ակտ» հիմնարար փաստաթուղթը: Հելսինկյան գործընթացի հիմքում ընկած այս փաստաթղթում ներառված են այն պարտավորությունները, որոնք մասնակից պետությունները ստանձնել էին ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական եւ հումանիտար ոլորտներում: «Հելսինկիի եզրափակիչ ակտում» տեղ են գտել 10 հիմնարար սկզբունքներ, որոնք կոչված են կարգավորվելու ինչպես պետությունների, այնպես էլ պետությունների եւ իրենց քաղաքացիների միջեւ հարաբերությունները։ Այդ տասը «պատվիրաններն» են․

  1. ինքնիշխան հավասարություն, ինքնիշխանությանը հատուկ իրավունքների հարգում,
  2. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում,
  3. սահմանների անխախտելիություն,
  4. պետությունների տարածքային ամբողջականության հարգում,
  5. վեճերի խաղաղ կարգավորում,
  6. ներքին գործերին չմիջամտելը,
  7. մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը,
  8. ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքների հարգում,
  9. պետությունների միջեւ համագործակցություն,
  10. միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փաշինյան-Ալիեւ հանդիպուման վերաբերյալ տարածած իրենց հաղորդագրության մեջ մասնավորապես անդրադառնում են այս սկզբունքներից մի քանիսին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը եւ հավասար իրավունքներին ու ժողովուրդների ինքնորոշմանը։

Ըստ այս փաստաթղթի պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզբունքի՝ մասնակից պետությունները պետք է հարգեն մասնակից պետություններից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը, պետք է ձեռնպահ մնան Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ու սկզբուքների հետ անհամատեղելի որեւէ գործողությունից՝ ընդդեմ մասնակից որեւէ պետության տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ միասնականության, եւ, մասնավորապես, որեւէ այնպիսի գործողությունից որն իրենից կներկայացնի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառում․

«Մասնակից պետությունները հավասարապես ձեռնպահ պետք է մնան միմյանց տարածքները զինված գրավման կամ ուժի կիրառման ուղղակի կամ անուղղակի այլ միջոցառումների օբյեկտի վերածելուց կամ նման միջոցառումների կամ դրանց սպառնալիքի միջոցով բռնակցման օբյեկտի վերածելուց: Ոչ մի գրավում կամ այդ կարգի բռնակցում օրինական չի ճանաչվի»,-նշված է փաստաթղթում:

Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքների վերաբերյալ սկզբունքի վերաբերյալ այս փաստաթղթում նշված է, որ մասնակից պետությունները պետք է հարգեն ժողովուրդների իրավահավսարությունը եւ ինքնորոշման իրավունքը՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների եւ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի՝ ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը․

«Ելնելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ եւ ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության, եւ սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Մասնակից պետությունները վերահաստատում են ժողովուրդների իրավահավսարության եւ նրանց ինքնորոշման իրավունքի հարգման եւ արդյունավետ իրականացման համընդհանուր նշանակությունը՝ նրանց միջեւ, ինչպես նաեւ բոլոր պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար»։

Իսկ ինչ վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքին՝ «Հելսինկիի եզրափակիչ ակտ»-ում նշված է, որ մասնակից պետություններն իրենց փոխհարաբերություներում, ինչպես նաեւ ընդհանրապես իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ պետք է մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից յուրաքանչյուր պետության ինչպես տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ Միավորված ազգերի կազմակերպության նպատակների եւ «Հելսինկիի եզրափակիչ ակտ»-ի հետ անհամատեղելի որեւէ այլ ձեւով․

«Ոչ մի նկատառում չի կարող ներկայացվել՝ հիմնավորելու ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքին դիմելը ի խախտումն այս սկզբունքի»,-շեշտված է փաստաթղթում։ Ապա ասված է, որ մասնակից պետությունները, համապատասխանաբար, ձեռնպահ պետք է մնան բոլոր տեսակի այնպիսի գործուղություններից, որոնք իրենցից ներկայացնում են սպառնալիք ուժով կամ ուժի ուղղակի կամ անուղղակի գործադրում մասնակից մյուս պետության դեմ․

«Նրանք հավասարապես ձեռնպահ պետք է մնան ուժի որեւէ դրսեւորումից, որի նպատակը կլինի մյուս մասնակից պետությանը ստիպել հրաժարվել իր ինքնիշխան իրավունքների լիովին իրականացումից: Իրենց փոխհարաբերություններում նրանք հավասարապես ձեռնպահ պետք է մնան նաեւ ուժի միջոցով փոխադարձ ճնշման որեւէ գործողությունից: Ուժի ոչ մի այդպիսի կիրառում կամ ուժի սպառնալիք չպետք է որպես միջոց օգտագործվի վեճերի կամ նրանց միջեւ վեճեր առաջացնող հարցերի կարգավորման համար»: Եւ թեպետ մասնակից պետություն է նաեւ Ադրբեջանը, այնուամենայնիվ այս պետությունը բազմիցս ապացուցել է, որ պարբերաբար խախտում է այս նորմը։

Տպել
705 դիտում

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին

Հայբիզնեսբանկը հանդես է գալիս բարելավված և ավելի շահավետ պայմաններով՝ «ABB-ավտո» վարկատեսակով

Այս տարվա 9 ամիսներին 39 զինծառայող է զոհվել Արցախում ու Հայաստանում. դատախազություն

Քիմ Քարդաշյանի ամուսինը պաշտոնապես հայտարարել է քրիստոնեություն ընդունելու մասին

Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

Նոր մեգանախագիծ. աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր եւ վաղը Հայաստանում են լինելու․ ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան

Ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը․ Աննա Նաղդալյանը՝ հայ լրագրողների՝ Վրաստան մուտքն արգելելու մասին

Հայաստանը պայմաններ է ստեղծում Union Pay վճարային համակարգին միանալու համար, ինչը կօգնի չինացի զբոսաշրջիկներին

Թուրքիայի հարձակման հետևանքով սպանվել է 2 քուրդ լրագրող, եւս 4-ը վիրավոր են

2019-ի առաջին կիսամյակում Հայաստանում 253 մլն դրամով շատ ներդրում է իրականացվել, քան 2018-ի նույն շրջանում. նախարար

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրպագուներին, երազելուց բացի, ոչինչ թույլ չի տալիս անել