Հայաստանը վճռական է տրամադրված Եվրամիության հետ գործընկերությունը շարունակելու հարցում․ Փաշինյան

Հայաստանը վճռական է տրամադրված Եվրամիության հետ գործընկերությունը շարունակելու հարցում։ Այս մասին այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Տուսկի հետ հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային զարգացումներին։

«Մենք խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք միջազգային հանրության կողմից որակվել են որպես եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Գիտենք, որ այս ընտրությունների նկատմամբ աննախադեպ հանրային վստահություն կար, և, այս առումով, մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս ընտրությունների հաջող կազմակերպման հարցում։ Այն դինամիկ քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում, Հայաստանին և Եվրոպական միությանն ավելի են մերձեցրել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանում ժողովրդավարությանն այլընտրանք չկա։ «Ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումների օրակարգը հավանության է արժանանում Եվրամիության կողմից, և մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերիշխանությունը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ և քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումներն էլ ավելի առաջ տանելու համար։

«Ուրախ եմ տեսնել, որ մեր գործընկերները մեզ հետ համանման օրակարգ ունեն։ Մենք վճռական ենք տրամադրված բարեփոխումներ իրականացնելու և մեր քաղաքացիների ու հայրենակիցների միջավայրը բարելավելու համար, ինչպես նաև ստեղծելու այնպիսի միջավայր, որը կողջունի մեր գործընկերներին և ներդրումներ կատարողներին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք քննարկեցինք Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը և գտնում ենք, որ դա կարևորագույն գործիք է մեր բարեփոխումների օրակարգն առաջ տանելու հարցում։ Մենք դեռևս սպասում ենք Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից։ Այս համատեքստում մենք քննարկել ենք համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելուն ուղղված քայլերը, մենք նաև քննարկել ենք վիզաների ազատականացման գործընթացը, որը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին ավելի ազատ կերպով ճանապարհորդել Եվրոպական միության երկրներ։ Հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ կկայացվի»։

Փաշինյանն ասաց, որ անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին։ «Քննարկել ենք Եվրամիության շարունակական հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի այս խնդրով, և դա կարևոր ներդրում է Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք ընդունում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի», - ասաց Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ Եվրամիության հետ այս կառուցողական երկխոսությունը շարունակվելու է, որն էլ ավելի կուժեղացնի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։

Տպել
10278 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է