Վանեցյանի հայտարարությունն անհանգստացրել է Բաքվին. Մամդյարովը բողոքել է Իգոր Պոպովին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ՀՀ ղեկավարության վերջին հայտարարությունները: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:

«ՀՀ ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ, ԱԱԾ տնօրենի վերջին հայտարարությունը: Այս հարցի շուրջ ես այսօր զրուցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ», — ասել է նա այսօր ասուլիսի ժամանակ:

Մամեդյարովը խնդրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին հաջորդ շաբաթ Երևան կատարվելիք այցի ժամանակ հարցնել ՀՀ ղեկավարությանը. «Մենք պատրաստելո՞ւ ենք մեր ժողովուրդներին խաղաղության, թե՞ այլ ուղղության»: Իր հերթին Լայչակը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության բոլոր կողմերի կողմից ընդունված բանակցային միակ ձևաչափն է.

«Այս ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի մյուս կողմի հետ», — շեշտել է նա:

Անցած շաբաթ ԱԱԾ տնօրեն Արթուր վանեցյանը Արցախում հայտարարեց, որ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը: 

«Այն ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը», - ասել է Արթուր Վանեցյանը։

Տպել
866 դիտում

10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա. Արցախում զորավարժություններ են

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ավելի քան 4000 մարզիկ՝ շուրջ 190 երկրից. Արցախը պատրաստվում է համահայկական 7-րդ ամառային խաղերին

10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ

ՔՊ վարչության որոշ անդամների դեպքում ընտրությունը սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ․ Արարատ Միրզոյան

Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում. Հակոբ Կարապետյան

Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպման վերաբերյալ ԱԳ փոխնախարարի ասածն իր կարծիքն է, կրկնում եմ՝ ես չեմ ողջունում․ ԱԺ նախագահ

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Հնարավոր է կարկուտ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում (լուսանկարներ)

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ․ Ռուբեն Ռուբինյան

Համաշխարհային միջուկային զինանոցը կրճատվել է․ Զեկույց

Վարչապետի որոշմամբ Աշոտ Մուսայանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Որո՞նք են կանանց իրավունքների խախտմանը նպաստող պայմաններն աշխատավայրում. ՄԻՊ-ի իրազեկող տեսանյութը

Ես կոնֆլիկտային մարդ չեմ եւ կարծում եմ՝ դժվար չի լինելու ինձ հետ հարաբերվելը. Նարինե Թուխիկյան

Կոմիտասի շուկայի հարակից մայթը ազատվում է կրպակներից՝ սեփականատիրոջ միջոցներով. Երեւանի քաղաքապետարան

ՀՀ-ում տնտեսվարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դեպի լավն է փոխվել. ՊԵԿ-ը հարցում է անցկացրել

Ֆրանսիացի քաղաքապետը Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը կբողոքարկի դատարանում

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը. Պոմպեո

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից