Արեւմուտքի եւ Իրան-Ռուսաստան առանցքի միջեւ. ինչ է փորձում անել Հայաստանը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մոսկովյան ելույթում հնչած չոր շեշտադրումները Հայաստանի քաղաքական շրջանակներում ոմանց հիացրեցին, ոմանց՝ մտահոգեցին, բայց ինքնին այն փաստը, որ ռուսաստանցի պատգամավորները մասնակցել էին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառմանը, վկայում է, որ աշխարհաքաղաքական առումով մեր տարածաշրջանում «ինչ-որ բան այնպես չէ»։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Թե ինչ է փորձում անել Հայաստանը՝ կարծես թե հասկանալի է։ Հենց միայն այն փաստը, որ բառացիորեն նույն օրը պետության առաջին դեմքը գտնվում էր Իրանում, իսկ երկրորդ դեմքը՝ Ռուսաստանում, վկայում է այն մասին, որ Հայաստանի համար Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տնտեսական առանցքը բացարձակ առաջնահերթություն է /առավել եւս, որ այդ այցերին նախորդել էին հայ-վրացական բանակցությունները/։ Այսինքն՝ տնտեսական առումով Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի /ԵԱՏՄ-ի/ հետ համագործակցությունն ու Իրանի համար գազի արտահանման տարանցիկ ճանապարհ դառնալու հեռանկարը։ Իսկ ահա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, համակարգային բարեփոխումների ու քաղաքական «մեծ ճեղքումն» անշրջելի դարձնելու հարցերում Հայաստանը հույս ունի ստանալ Արեւմուտքի աջակցությունը, որովհետեւ այդ հարցերում Ռուսաստանի /ԵԱՏՄ-ի/ աջակցությունն ակնկալելն անիմաստ է։

Բայց խնդիրն այն է, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքը Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման դիմաց որոշակի պայմաններ են առաջ քաշում։ Արեւմուտքն, օրինակ, ակնկալում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզում /բաց տեքստով նման պահանջ չի ներկայացվում, բայց անուղղակի հորդորներն ու ակնարկներն ակնհայտ են/։ Ռուսաստանն էլ իր հերթին ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունների պահպանման ու արտոնյալ պայմաններով տնտեսական համագործակցության դիմաց Հայաստանից պահանջում է անվերապահ աջակցություն Արեւմուտքի հետ առճակատման բոլոր ոլորտներում /այսինքն՝ մոտավորապես Ստավրոպոլի երկրամասի կարգավիճակ/։

Ուշագրավն այն է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը իրականում մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող կատարել Հայաստանի հանդեպ ստանձնելիք իրենց պարտավորությունները՝ համենայն դեպս այն հարցերում, որոնք մեզ համար առաջնային են։ Ռուսաստանն, օրինակ, Ղարաբաղի հարցում հազիվ թե երբեւէ ընդգծված հայանպաստ դիրքորոշում որդեգրի։ Նախ՝ որովհետեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարց կա, եւ երկրորդ՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն այսպես թե այնպես ակնհայտ «պրոադրբեջանական» են։ Ու եթե անգամ Հայաստանը փակի բոլոր դռները Արեւմուտքի առջեւ, դա հազիվ թե ինչ-որ բան փոխի։ Վերջին հաշվով՝ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանն արդեն հրաժարվել էր Ասոցացման համաձայնագրից ու մտել Մաքսային միություն։ Արեւմուտքն էլ իր հերթին հազիվ թե կարողանա օգնել մեզ կարեւորագույն հարցերում՝ ղարաբաղյան հիմնախնդրում ու Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման վերացման գործում։ Արեւմուտքը գործնականում չկարողացավ ոչնչով օգնել Վրաստանին Հարավային Օսեթիայի հարցում, հայ-թուրքական «հաշտեցման գործընթացն» էլ ավարտվեց լիակատար ձախողմամբ՝ չնայած ԱՄՆ գործադրած ջանքերին։ Այսինքն՝ այնպես չէ, որ եթե Հայաստանն աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ հստակ ընտրություն կատարի, դրա դիմաց ստանալու է բեւեռներից մեկի երաշխավորված աջակցությունը մյուսի հնարավոր ոտնձգությունների դեպքում։

Ի՞նչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում։ Պիտի առաջնորդվի բացառապես սեփական շահերով՝ ձգտելով հնարավորինս զարգացնել տնտեսությունը։ Դրա «քաղաքական բաղադրիչի» համար /առանց քաղաքական բարեփոխումների տնտեսական կայուն զարգացում հնարավոր չէ/ պիտի փորձի ստանալ Արեւմուտքի աջակցությունը, տնտեսական բաղադրիչի համար՝ փորձի արժանապատիվ գործընկերային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի /ԵԱՏՄ-ի/ հետ։

Ըստ էության հենց դրանով էլ զբաղված են իշխանությունները։ Հաջողությամբ, թե ոչ այնքան՝ այլ հարց է, բայց փաստն այն է, որ ընտրված է միակ ճիշտ ռազմավարությունը։ Եթե ոչ միակ հնարավորը։

Տպել
11513 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)