Հանուն «Ջերմուկ Գրուպ»-ի կասեցվեց 18 կազմակերպության գործունեություն. գործարարը դիմում է պատգամավորներին

Այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է այցելել «Սուպեր Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սուրեն Բալայանը:

Բալայանը 1996-ից 1997 թվականներին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում հիմնադրել է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը:

Նա 1998 թվականին դիմել է մտավոր սեփականության գործակալություն՝ «Ջերմուկ» անվանումը որպես ապրանքանիշ գրանցելու համար:

Իսկ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ներկայումս գործող՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը 1999 թվականին է դիմել մտավոր սեփականության գործակալություն՝ «Ջերմուկ» անվանումը գրանցելու համար: Վերջին տարիներին Բալայանի բիզնեսը կասեցվել էր՝ ապրանքանիշի անվանման պատճառով:

«2008 թվականին ես գնացի Էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանի մոտ: Մենք երկար խոսեցինք: Ինձ ասաց, որ «Ջերմուկ» բրենդը պետք է միայն օգտագործի «Ջերմուկ Գրուպ»-ը: Ասացի՝ ինչի՞ համար, ասաց՝ դե կառավարության որոշում է, ասել են՝ ներքին կարգով»,- ասաց Բալայանը:

Նա նշեց, որ դրանից հետո հանդիպել է՝ դարձյալ այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. «Տիգրան Սարգսյանն ասում է՝ ինչի՞ եք եկել ինձ մոտ, ասում եմ՝ նախարարն է ասել: Ես իրեն բացատրեցի, որ 500 հազար դոլար վարկ եմ վերցրել, ապակյա շշերի գործարանում 6 մլն պատվիրված շիշ ունեմ, որի վրա գրված է «Ջերմուկ» անվանումը, իսկ մյուս կողմում՝ «Սուպեր Գրուպ», ասացի՝ դա էլ մոտ 1 մլն դոլար է կազմում, եթե դուք իմ գործունեությունը դադարեցնում եք, ես ինչպե՞ս կարող եմ վճարել այդ գումարը: Նա ասաց՝ դա ինձ չի հետաքրքրում, այլ անունով գրիր, ինչ պարտադիր է «Ջերմուկ» գրես:

2010 թվականի ապրիլին «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով փոփոխություն կատարեցին: Այդ իրավակարգավորումը պարարտ հող ստեղծեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի համար եւ նրանք «Ջերմուկ» անվանումը գրանցեցին որպես ապրանքային նշան: Ու արդյունքում գործող մյուս մրցակից տնտեսվարող սուբյեկտներին արգելվեց օգտագործել այդ անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա եւ «Ջերմուկ Գրուպ»-ը մենաշնորհային դիրք ստացավ:

1 օրվա մեջ 18 կազմակերպություն դադարեցրեցին իրենց գործունեությունը: 612-ից 624 գրանցված աշխատատեղ միանգամից փակվել են: Այսօր այդ մասնագետների մեծամասնությունը Հայաստանից արտագաղթել են»- պատմեց Սուրեն Բալայանը:

Նա նշեց, որ 2015-16 թվականներին 2 մլն դոլար վարկ է վերցրել, ներդրում է կատարել, սարքավորումներ է բերել ու էլի սկսել է աշխատել. «2016 թվականի դեկտեմբերի 1-ին գործարանից զանգեցին ինձ, ասացին, որ ոստիկանության 6-րդ վարչությունը ներխուժել է գործարան, նկարահանել է, ոչ մեկին չի հարցաքննել: Ես ցանկացա կապ հաստատել այդ մարդկանց հետ, մեկ էլ հեռուստատեսությամբ տեսնեմ հայտարարում են, որ Ջերմուկում հայտնաբերվել է հանքային ջրի գործարան, որն ապօրինի է: Դա ի՞նչ է նշանակում, ես 1996 թվականից աշխատում եմ: Հայաստանի բանկերը ինձ 2 մլն դոլար են վստահել աշխատելու համար: Նույն օրը 55 մլն դրամի չափով տուգանք են գրում՝ առանց ինչ-որ մեկից մի բան հարցնելու եւ փաստաթղթերը փոխանցում են պետական եկամուտների քննչական բաժին:

Թավշյա հեղափոխությունից հետո եւ շնորհիվ դրա, նամակ գրեցի համապատասխան կառույցներ՝ վերանայեցին, նույն օրը աուդիտ արեցին եւ այդ 55 մլն դրամի կեղծ տուգանքը չեղարկվեց: Մինչեւ դա էլ 2009 թվականին հարկայինից էլի մարդիկ էին ուղարկել, 20 մլն դրամ տուգանք էին գրել, այդ գործն էլ դեռ ընթանում է դատարանում»,- ասաց Բալայանը:

Գործարարը նշում է, որ 2016 թվականի դեկտեմբերին գնել է Ջերմուկ հանքային ջրի հանքահորերից մեկը. «Նորից վերսկսեցի աշխատել, ինձ հանքի շահագործման լիցենզիա չէին տալիս: Ես 7 նամակ գրեցի Ջերմուկի քաղաքապետարան, որ հանրային լսումներ անեն, սակայն նրանք 1 տարի շարունակ չեն պատասխանել նամակներիս: Դարձյալ թավշյա հեղափոխության շնորհիվ այդ խնդիրը կարգավորվեց: Մի նամակ եմ գրել ՀՀ վարչապետին, նույն օրը արձագանքել են, հաջորդ օրվանից սկսել են հանրային լսումները: 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 50 տարով շահագործելու լիցենզիա են տվել: Քանի որ պարոն Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կոռուպցիան 0 է, արհեստական խոչընդոտներ չի լինելու, որոշեցի իմ «Ջերմուկ» բրենդը, որն ինձնից խլել էին, փայ էին մտել, նորից արտադրել»,- ասաց Բալայանը:

Բալայանը դիմում է ԱԺ պատգամավորներին եւ խնդրում է, որպեսզի օրենսդրական փոփոխություն կատարեն եւ հնարավորություն տան բոլորին «Ջերմուկ» անունը օգտագործել՝ հանքային ջրեր արտադրելու համար. «Օրենքը ընդունելու հենց հաջորդ օրվանից պատրաստ եմ 60 աշխատատեղ բացել: Ներկայումս էլ ունեմ շշալցված մոտ 170-180 հազար «Ջերմուկ», որը չեմ կարողանում իրացնել այդ խոչընդոտների պատճառով: Եթե հանքը կոչվում է Ջերուկ ածխաթթվային, ապա էլ ինչպե՞ս կոչեմ դրա անունը: Իմ գործարանի արտադրողականությունը ամսական 5 մլն է, պարտավորություն ունեմ 1-2 մլն արտահանել:

Այս վերջին 8 տարվա ընթացքում «Ջերմուկ Գրուպ»-ի ղեկավարությունն ու Ներսես Երիցյանը ինձ 38-ից 40 մլն դոլարի վնաս են տվել. «Բրենդը ձեռքիցս վերցրել են: Ես փոխհատուցում եմ խնդրում ոչ թե պետությունից, այլ հենց իրենցից: Թող իմ վնասը վերականգնեն: Այդ գումարը ես ինձ համար չեմ ուզում, թող մի մասը ուղղեն Վայոց Ձորի այն 612 աշխատակիցներին, որոնք կորցրել էին իրենց աշխատանքը: Մի մասը ուղղեն Գորիս քաղաքի Խնձորեսկ համայնքի ճանապարհների վերանորոգմանը, իսկ մյուս մասը՝ Գյումրու երկրաշարժից տուժածներին: Իմ նպատակն այն է, որ իմ բրենդը վերականգնվի: Ցանկանում եմ վերականգնել իմ բարի համբավը, կատարել իմ հարկային պարտավորությունները»,- ասաց Բալայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22808 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը