«ՀԺ»․ Բանկերի միավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի մինչեւ հունվարի 1-ը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Արդշինբանկ» ու «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ները երեկ տարածել են համատեղ հայտարարություն, որով ազդարարել են այդ երկու բանկերի միավորման մասին:

Ըստ հաղորդագրության՝ գործարքը ավարտվել է դեռ անցած շաբաթ` հոկտեմբերի 7-ին: Ըստ էության «Արդշինբանկը» գնել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» բաժնետոմսերը եւ արդեն միավորված բանկը կկոչվի հենց «Արդշինբանկ»:

«Միացման արդյունքում ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը՝ բանկային կապիտալի, ակտիվների եւ մասնաճյուղային ցանցի առումով եւս։ Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ ՀՀ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այս երկու բանկերի միավորումը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած նոր չափանիշներով, ըստ որի՝ ՀՀ գործող բանկերի կապիտալի չափը պետք է կազմի 30 միլիարդ դրամ մինչ այժմ գործող 5 միլիարդի դիմաց: Այս նոր չափանիշը գործողության մեջ մտնելու վերջնաժամկետը 2017 թվականի հունվարի 1-ն է: Մինչ այդ բանկերի միավորման գործընթացը Հայաստանում պետք է ավարտված լինի»:

Տպել
5227 դիտում

«Ես չեմ քծնել երբեւէ». ԼՂ նախկին վարչապետը՝ Քոչարյանի գնահատականի, Մարտի 1-ին Արցախից ՀՀ զորք բերելու, երկնիշ աճի մասին

Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին

Մարվել եւ շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի 100-ամյակին

6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում

Տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի ընտրությունը կկայանա 2020 թ.-ի հունվարին

Մահվան ելքով վրաերթ Երեւան-Սեւան ճանապարհին. 22-ամյա հետիոտնը տեղում մահացել է

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Դպրոցներում աբոնեմենտային համակարգի 2-րդ փուլը հետաձգվել է. 1-ին փուլի ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 161.700 մարդ

Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել. Ալեն Սիմոնյան

Ձերբակալված Շեկոյի գործով ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչվել. ՇՄ դատախազ

«Մարտունու բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը մեծ թվով խոշոր չափի կաշառքներ է ստացել. ԱԱԾ

Ռուսաստանից Հայաստան տուրուղևորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է

Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը

«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է

Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը