Առաջադրված մեղադրանքը լուրջ ինչ-որ կոռուպցիոն սկանդալի մասին չի. Սանասարյանը՝ ՊՎԾ ձերբակալված աշխատակիցների մասին

28/02/2019 schedule14:00

Հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել՝ անկախ նրանից՝ ով է ցանկանում, ով չի ցանկանում, անկախ նրանից՝ ում շահն է այստեղ տրորվում, բայց պետության շահը մենք պետք է պահենք: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ 

«Մրցակցային շուկա չի եղել։ Կոնկրետ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մեկ կազմակերպություն։ Մենք առաջարկություն ենք արել, մեր առաջարկության արդյունքում 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին՝ առաջին անգամ։ Առաջին անգամ շուկան բացվել է, մասնակցել են տարբեր ֆիրմաներ»,- ասաց նա։

Դավիթ Սանասարյանը նկատեց, որ կոնկրետ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պարագայում տարբեր շահեր են շոշափվում. «Մի բան ասեմ, ենթադրությունները թողնում եմ ձեզ. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետ կապված հիշում եք նախարար Թորոսյանի հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ: Հիմա նույն բանն է տեղի ունենում»:

Անդրադառնալով Վանաձորի բժշկական կենտրոնի ղեկավարի հայտարարությանը, թե հեմոդիալիզի սարքերի խնդիր կա, եւ ՊՎԾ գործողությունների հետեւանքով իրենք կանգնել են լուրջ խնդրի առջեւ, Դավիթ Սանասարյանը հայտարարեց՝ այդ ամենը սուտ է, նման բան չկա։

«Որ ասում են՝ այդ երկու ֆիրմաներն են լավագույն ֆիրմաները, հիմա հարց եմ տալիս՝ «Արմենիա» ԲԿ-ն եւ «Էրեբունի» ԲԿ-ն ի՞նչ ֆիրմաներով են սպասարկում։ «Արմենիա» ԲԿ-ն ամենաշատ թվով պացիենտներն ունեն։ Եթե խնդիր կա, ինչո՞ւ այն չենք վերհանում, չենք լուծում, ինչու ենք թողնում, որ «Արմենիա» ԲԿ-ին այլ կազմակերպություններ սպասարկեն։ Մեր խնդիրը շատ կոնկրետ է՝ պահպանել գնումների մասին օրենքի տառը եւ պահպանելու ենք՝ անկախ նրանից՝ որեւէ անձ կամ բիզնես դա ցանկանում է, թե ոչ՝ մենք դա անելու ենք»,- ասաց Սանասարյանը։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ՊՎԾ ձերբակալված աշխատակիցները փոխկապակցվա՞ծ են եղել «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ։ Դավիթ Սանասարյանը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի, Դավիթ Ադյանն անգամ ԱԱԾ չի հրավիրվել, այդ լուրերը կեղծ են։

«Այդ մարդկանց ավելացված արժեքը մենք տեսել ենք, պետությունն օգտվել է նրանց աշխատանքից, եւ եթե նրանց մեղքն ապացուցվի, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ցանկացած մեղադրանք պարտադիր չէ, որ լինի ճշմարիտ»,- շեշտեց ՊՎԾ պետ։

Հարցին, եթե իր ղեկավարած կառույցի աշխատակիցների մեղավորությունը ապացուցվի, արդյո՞ք իր պաշտոնից հրաժարական կտա, Սանասարյանը պատասխանեց. «Առաջադրված մեղադրանքը լուրջ ինչ-որ կոռուպցիոն սկանդալի մասին չի: Ես անգամ կարծում եմ, որ կարգապահական վարույթի խնդիր կարող էր լինել: Իրավապահ մարմինները շարունակում են իրենց գործը, ես կհետեւեմ դրան»:

Հարցին՝ ինչո՞ւ հանրությունն այդ ձերբակալությունների մասին տեղեկացավ ԶԼՄ-ներից, ոչ թե պետական մարմիններից, Սանասարյանն ասաց. «Կոչ եմ անում ուշադիր լինել այս հարցում։ Նախաքննության փուլում թափանցիկությունը պետք է լինի լրատվականի կողմից, ոչ թե արտահոսքերի միջոցով։ Սա անփութություն է նախաքննական մարմնի կողմից»,-  ասաց Սանասարյանը:

Տպել
2015 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց