ԵՊՀ-ին նվիրված ոչ մի գիրք չի անհետացել. ԵՊՀ գրադարանի տնօրեն

27/02/2019 schedule17:55

2018 թվականի ամռանը Վիկտոր Փամբուկչյանը որպես նվիրատվություն Երևանի պետական համալսարանին ուղարկել է 405 արկղ գիրք: ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում, նկատի ունենալով այս նվիրատվություն, գրառում է կատարել այն մասին, որ իբր ԵՊՀ-ում կորել կամ գողացվել է 30 հազար կտոր անգլերեն գրականություն։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պարզաբանում է ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը։

Նվիրատվություն ստացած գրքերի մասին պարոն Միրզոյանն ասում է, որ գրքերը ստանալու ճանապարհին խնդիր են ունեցել Մաքսային ծառայության հետ, քանի որ այդ պահին ԵՊՀ-ին ուղարկված բեռը դեռ չէր ճանաչվել բարեգործական. «Համալսարանը նամակ է գրել Մաքսային ծառայությանը, որպեսզի այդ բեռը ճանաչվի բարեգործական։ Գոյություն ունի կառավարական հանձնաժողով, որն անցնելուց հետո միայն այն դառնում է բարեգործական»։

Պարոն Միրզոյանի խոսքով, իրենք նամակով դիմել են Մաքսային ծառայության համապատասխան մարմիններին ու խնդրել՝ թույլ տալ գրքերը պահել ԵՊՀ-ում՝ ամեն օր գումար չվճարելու համար։

«Մենք ՀՀ կառավարությանը խնդրեցինք, որ թույլ տան արկղերով գրքերն այստեղ պահել։ Կառավարությունը համաձայնություն տվեց, և մենք մի լրիվ առանձին, ամբողջությամբ փակ սենյակ տրամադրեցինք այդ գրքերի համար, քանի որ այդ արկղերում  միայն գրքեր չեն, կան նաև սկավառակներ: Արկղերի տեղափոխումը վերահսկվել է Մաքսային ծառայության անդամների կողմից, նրանք իրենց կնիքով կնքել են սենյակի դուռն ու լուսամուտները։ Այդպիսով սենյակը բացարձակ անհասանելի է եղել ինչ-որ մեկի մուտքի համար»,-պարզաբանում է նա։

Միայն սեպտեմբերի կեսերին, երբ բեռը ճանաչվել է բարեգործական, գրադարանի աշխատակիցներին թույլ է տրվել բացել սենյակը և օգտվել նյութերից։

«Նշեմ, որ այդ 405 արկղ գրքերը նախատեսված չեն միայն մեր համալսարանի գրադարանի համար։ Կա ցուցակ, որտեղ պարզ գրված է, թե որ արկղի գրքերը որ համալսարաններին են պատկանում։ Այդ համալսարանների թվում են Արցախի պետական համալսարանը, Եվրոպական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և այլն։ Մենք տարբերակել ենք ԵՊՀ-ին պատկանող գրքերը, որոնք պատրաստ են մուտքագրման»,- ասաց ԵՊՀ գրադարանի տնօրենը և ավելացրեց,- «քանի որ մեր գրադարանը բուհական է, մեզ համար առաջնայինն ուսումնական գրականության մուտքագրումն է։ Իսկ այս գրականությունը, որը մեզ են նվիրել, ամբողջությամբ գիտական է։ Բացի դրանից՝ մենք ուսումնական գրադարան ենք և իրավունք ունենք որոշելու, թե որ գրքերն են մեզ անհրաժեշտ»։

Անդրադառնալով իբրև թե անհետացած գրքերի թվին՝ պարոն Միրզոյանը նշեց, որ պարոն Փամբուկչյանը գրադարանին է ուղարկել տասը հազար գրքից ոչ ավելի, որոնք բոլորն էլ կան ցուցակում։

Վերջինս ասում է, որ տեղյակ չէ, թե որտեղից են հայտնվել 30 հազար գրքի անհետացման մասին լուրերը։

«Մենք Վիկտոր Փամբուկչյանի հետ նամակագրական կապի մեջ ենք։ Երկու օր առաջ նա ինձ նամակ է գրել, որին այսօր եմ պատասխանել։ Նա ինձ հարցնում է, թե ինչու Աստվածաբանության ֆակուլտետը չի ստացել այդ գրքերը։ Ես նրան պատասխանել եմ ու հիմա ձեզ էլ ասում եմ, որ գրքերը դեռևս մուտքագրված չեն, ու մուտքագրվելուց հետո դրանք կհասնեն հասցեատերերին»։

Տպել
1426 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց