ՊՎԾ-ի մասին ձեռքի տակ եղած տեղեկություններն ԱԱԾ է փոխանցել Արսեն Թորոսյանը. նոր մանրամասներ

Երեկ երեկոյան «Analitik.am» կայքը գրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին:

Քիչ առաջ ՊՎԾ մամուլի ծառայությունը պարզաբանում էր ներկայացրել հիշյալի կապակցությամբ, որը ոչ այնքան հասկանալի էր: Տարօրինակ տեքստով պարզաբանման վերջում նշվում էր, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ իր ձեռքի տակ եղած տեղեկություններն ԱԱԾ է փոխանցել, որովհետև վտանգ է տեսել, որ հեմոդիալիզի ծառայությունները հիվանդանոցներում կարող են ընդհատվել, ինչն էլ վտանգի տակ կդնի հիվանդների կյանքը:

«Խնդիրը վերաբերում է բժշկական մի քանի կենտրոններում գնումների գործընթացին արտաքին միջամտությանը: Նախաքննական գաղտնիք չեմ ուզում բացահայտել: Հավանաբար իրավապահ մարմինները կհայտնեն դրա մասին: Հայաստանում հիմնականում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, սա որակի առումով աշխարհի լավագույն բրենդերն են: Նրանք են հիմնականում զբաղվել մատակարարումներով, քանի որ հենց նրանց սարքերով են կատարվել դիալիզի պրոցեդուրաները: Մենք Հայաստանում մոտ հազար պացիենտ ունենք, և մեր խնդիրն է ապահովել էդ բոլոր պացիենտների անվտանգությունը այդ պրոցեդուրան անցնելիս», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Թորոսյանը՝ հավելելով, որ գործն ԱԱԾ ուղարկել իրենց «կասկածներն են ստիպել»:

Հեմոդիալիզի սաքրավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյան օրերս հանդես էր եկել ՊՎԾ-ի պետ Դավիթ Սանասարյանին հասցեագրած հայտարարությամբ՝ պնդելով, թե «պետական մակարդակով բիզնես են խլում իրենից»:

Այս մեղադրանքն «Ազատության» տաղավարում Սանասարյանը հերքել էր ու պնդել, թե իրենք մենաշնորհն են վերացրել:

Այսօր Սանասարյանը չի խոսել այս թեմայի շուրջ՝ հորդորելով սպասել ԱԱԾ-ի հայտարարությանը:

«Հեմոդիալիզի սարքավորումների սպասարկման խնդիր կա հիվանդանոցում», - լրատվամիջոցին փոխացնել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն ու հաստատել տեղեկությունը, որ ինքը երեկ եղել է ԱԱԾ-ում․ - «Նախկինում, երբ մի կազմակերպությունը իր սարքերի համար պարագա է մատակարարել, ստանձնել է նաև սարքերի սպասարկման պատասխանատվությունը: Այս պահին, երբ որ էդ մասը հանվեց, մասնակիցների քանակը ավելացավ․․․ ոչ մի կազմակերպությունը այլևս չի ուզում էդ սպասարկումը ապահովի, որովհետև բիզնես հետաքրքրություն չունի իր մասով: Իսկ հիվանդանոցի համար այդ հետաքրքրության պակասը կամ բացակայությունը բերում է նրան, որ մենք սպասարկումից զրկվել ենք էս պահի դրությամբ»:

Տպել
6672 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է