Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Ղազախստանի ազգային արժույթը՝ տենգեն, այսուհետ կթողարկվի միայն պետական լեզվով՝ ղազախերեն գրառումներով: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ հանրապետության նորմատիվ-իրավական ակտերի տեղեկատվա-իրավական համակարգի կայքում՝ «Ադիլետ»-ում:

«1995 թվականի մարտի 30-ին ընդունված «Ղազախստանի ազգային բանկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հրամայում եմ. հաստատել ղազախական ազգային արժույթ տենգեի թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման նոր հայեցակարգը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից: «Թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման մեջ կիրառվող գրառումների տեքստը պետական լեզվով է: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների ձեւավորման մեջ թույլատրվում են օտարալեզու գրառումներ»,-նշվում է ղազախական տենգեի ձեւավորման նոր հայեցակարգում, որը հաստատվել էր 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:

Ավելի վաղ Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա հանդիպում էին պետական լեզվով եւ ռուսալեզու գրառումներ: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների վրա նշված էր ինչպես պետական լեզվով, այնպես էլ ռուսալեզու կամ օտարալեզու տեքստ:

Տպել
878 դիտում

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ