Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

Ուսուցչական համայնքի ներկայացուցիչներն այսօր հերթական անգամ բարձրաձայնել են արդեն ավանդական դարձող իրենց պահանջների մասին:

Կրթության ոլորտի պատասխանատուներին նրանք հիշեցրել են, որ աշխատում են գերծանրաբեռնված եւ ցածր վարձատրությամբ: Անհրաժեշտություն են համարել ուսուցչի դրույքաչափի նվազեցումը, որը շաբաթական 22 դասաժամ է, դասարանների խտությունը փոքրացնելը, որովհետեւ այսօր դասարանները կիսելու իրավունք տրվում է միայն 35-ից ավելի աշակերտի առկայության դեպքում: Պահանջել են նաեւ աշխատավարձի բարձրացում՝ ընդգծելով, որ դա վերջին անգամ տեղի է ունեցել 2008 թվականին:

«Ուսուցչի աշխատավարձը օպտիմալացումով բարձրացնել, ուսուցչին ծանրաբեռնել եւ որպես բեռնաձի օգտագործել, ուղղակի չի կարելի: Դրանով մենք կրթության որակ չենք կարող ապահովել: Ծանրաբեռնված ուսուցիչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, ամենամեծ նվիրումի դեպքում անգամ կրթության որակ ապահովել ուղղակի չի կարող: Ես չեմ ուզում կասկածել նրանց արդար ու բարի մղումներին, ուզում եմ հավատալ, որ մարդիկ եկել են եւ ուզում են ինչ-որ բան փոխել: Իսկապես ուզում եմ հավատալ, բայց մի բան ակնառու է՝ կրթության պատասխանատուները ուղղակիորեն չեն պատկերացնում հանրակրթության ոլորտը: Ես առողջապահության ոլորտում բժշկի հետ խոսում եմ, ասում է՝ բարձրացել է աշխատավարձս, ես դա տեսնում եմ պաշտպանության ոլորտում, ես տեսնում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախ..., ես տեսնում եմ հեղափոխության շունչը այդտեղ: Ես դպրոցում խեղդվում եմ: Կառավարությունը հայտարարում է՝ 220 հազար մարդու աշխատավարձ բարձրացվել է: Բայց այդ 220 հազար մարդու մեջ նրանք չկարողացան բարձրացնել ուսուցչի աշխատավարձը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի` Աշոտ Նավասարդյանի անվան N196 հիմնական դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Վարդանյանը:  

Ուսուցիչները նաեւ անդրադարձել են ներառական կրթությունը համընդհանուր դառնալու որոշմանը եւ մտահոգություն հայտնել, թե դասարանների այսպիսի խտության պայմաններում ինչպե՞ս են կարողանալու հատուկ ուշադրության կենտրոնում պահել զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաներին:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ուսուցիչները չեն բացառել, որ կարող են գործադուլ հայտարարել: Ինչպես մեզ հետ զրույցում մանրամասնեց ասուլիսի մասնակից «Խարիզմա» երիտասարդական ՀԿ նախագահ Արմինե Դավթյանը, ուսուցիչները մինչ այդ պատրաստվում են օրենքով սահմանված կարգով դիմել արհմիություն, գործադիր իշխանությանը, Մարդու իրավունքների պաշտպանին: Ուսուցիչները հույս են հայտնել, որ իրենց պահանջները կստանան դրական արձագանք եւ գործադուլի անհրաժեշտություն այլեւս չի լինի:

Արմինե Դավթյանը, մեկնաբանելով գործընթացին իր մասնակցությունը, ասաց, որ 7 տարի դասավանդել է դպրոցում, իսկ արդեն 10 տարի դասախոսում է. «Եվ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ Գավառի պետական համալսարանը այս տարի չի ունեցել ոչ մի դիմորդ տարրական կրթության բաժնում: Սա լուրջ խնդիր է պետության ու մարզերի համար»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ասուլիսի բանախոսները բոլոր ուսուցիչների՞ անունից են խոսում, վստահություն կա՞, որ գործադուլ հայտարարելու դեպքում նրանց միացողներ են լինելու, Արմինե Դավթյանը պատասխանեց. «Կա «Հայ ուսուցիչների միություն» փակ խումբ՝ 7 000 անդամով: Այստեղ հարցումներ եմ անցկացրել»:

Ինչպե՞ս է մեկնաբանում նախարարը

Մասնավորապես դրուքաչափի ու ծանրաբեռնվածության խնդիրը ուսուցիչները եւ դպրոցների տնօրենները պարբերաբար բարձրաձայնել են նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումների ժամանակ, երբ նա դեռ նոր էր նշանակվել այդ պաշտոնում: Նախարարը խոստացել էր, որ հարցը քննության կառնվի: Օրեր առաջ, մինչեւ մանկավարժների ասուլիսը, Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել էինք՝ այս առումով փոփոխություններ հնարավո՞ր են:

«Դա ուսուցիչների ներկայացրած հիմնական խնդիրներից է, որը էլի ինչ-որ չափով տեղավորվում է ֆինանսավորման ավելացման համատեքստում, եւ դա կարող ենք անել աշխատավարձերը բարձրացնելուն զուգընթաց: Պատգամավորներից էլ է առաջարկ եղել այս առումով: Կքննարկենք, եթե կոնկրետ լուծումներ ունենանք, կհայտնենք դրա մասին»,- ասաց նա:

Վերջին տարիներին պարբերաբար հայտարարվում է, որ ուսուցիչների թիվը ավելին է, քան պետք է, բայց մյուս կողմից էլ նրանք բողոքում են ծանրաբեռնվածությունից: Դիտարկմանը, թե եթե օպտիմալ ծանրաբեռնվածություն լինի, աշակերտների քանակը դասարաններում նվազեցվի, ուսուցիչների դասաժամերը պակասեցվեն, կարող է վերջիններիս թիվը բոլորովին էլ մեծ չլինել, նախարարը պատասխանեց. «Դե դա զուգընթաց պետք է գնա: Հիմա մենք ունենք այս իրավիճակը՝ դասարանների խտություն, դասացուցակ, առարկայացանկ եւ ունենք, այո՛, ավել հաստիքներ: Եվ այս պահի համար մենք պետք է դրա նպատակահարմարությունը հասկանանք, որովհետեւ դա նաեւ արդյունավետության եւ գիտելիքի մատուցման վրա է ազդում: Մյուս խնդիրները լուծելիս, երբ որ արդեն կգնանք դասարանների խտության փոքրացմանը եւ դրույքների՝ դասաժամերի նվազեցմանը, արդեն ըստ դրա ձեր ասած խնդիրը առաջ կգա, որ կլինեն արդեն նորմալ օպտիմալ դրույքաչափեր, կլինեն նորմալ օպտիմալ հաստիքացուցակներ: Կոնկրետ մենք խոսում ենք այս իրավիճակի մասին»: Նախարարը հավելեց, որ կառավարությունը չի հայտարարում ուսուցիչների թվի կրճատման մասին. «Նախկինում ինչ-ինչ ծառայություններ մատուցելու համար արհեստականորեն ավել հաստիքներ են պահել: Հիմա մենք այդ հաստիքներն ենք մաքրում»:

Տպել
12870 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց