Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

Երեւանում այսօր անցկացվեց «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2018»-ը, որը բացվեց հետեւյալ արձանագրմամբ՝ «Այս մրցանակը կարող էր ստանալ ձեզնից յուրաքանչյուրը: «Եվ այդ մեկ մարդը դու ես»,- մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքը եւ նկատի ունենալով նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ դա, ըստ էության, համարելով բոլորի ձեռբերումը:

Մրցանակները սահմանել են Հայաստանում միջազգային կառույցները՝ գնահատելու մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների եւ հավասար իրավունքների դիրքերից հանդես եկող անհատներին:

Հայտարարվեց, որ 2018-ը հեղափոխական էր նաեւ մրցանակաբաշխության համար, որովհետեւ եթե նախկինում մրցանակներ էին շնորհվում հինգ, վեց, լավագույն դեպքում յոթ անվանակարգերում, ապա այս անգամ այդ անվանակարգերը տասն են:

«Ազատության պաշտպան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Մարիա Կարապետյանին՝ ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ բացառիկ առաջնորդություն ցուցաբերելու համար:

«Համայնքային զարգացում» անվանակարգում մրցանակը ստացավ Տիգրանուհի Հակոբյանը՝ բոլորի հավասար մասնակցությունն ու զարգացումն ապահովող ներառական միջավայր ձևավորելու համար տարված բացառիկ աշխատանքի համար: Նա, ի դեպ, ներկայացնում էր Հայաստանում բացված առաջին ներառական Փուռ-սրճարանը, որը գործում է Գյումրիում:

«Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար:

«Ներառականության խթանում» անվանակարգում մրցանակը տրվեց Ուսօ Հաջի Նադոյանին՝ եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծելու եւ կանանց ու աղջիկների ուսման կարեւորությունը բարձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար:

«Մեդիա գերազանցություն» մրցանակը շնորհվեց Թաթուլ Հակոբյանին՝ ողջամիտ եւ անկախ լրագրողական նյութերի պատրաստման եւ խոսքի ու կամարտահայտման ազատությանը նպաստելու գործին բացառիկ նվիրվածության համար:

«Կառավարության բարեփոխիչ» մրցանակին արժանացավ Արսեն Թորոսյանը՝ առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի եւ ողջամիտ բարեփոխումների իրականացման ու առողջապահական ծառայությունները Հայաստանի բոլոր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու համար:

«Համագործակցության ջատագով» մրցանակը շնորհվեց «Չայ Խանա» մեդիա հարթակին՝ մարդու իրավունքների, բազմակարծության, հակախտրականության եւ հավասար հնարավորությունների առաջմղման նպատակով միջսահմանային հարթությունում շահերի պաշտպանության, կապերի հաստատման համար:

«Խիզախ կին» անվանակարգում սահմանված մրցանակը ստացավ Վարդինե Գրիգորյանը՝ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն եւ հավասար հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարած տեւական եւ համարձակ գործունեության համար:

«Երիտասարդ առաջնորդ» մրցանակը շնորհվեց Դավիթ Պետրոսյանին՝ Հայաստանում երիտասարդների իրավունքները բարձրաձայնելու նպատակով ծավալած գործունեության համար:

Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դարձավ «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը, որը վերջին 15 տարում ակտիվորեն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական եւ վերապատրաստման աշխատանքներին:

Ի դեպ, մրցանակաբաշխության կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի պահպանվեին նաեւ լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները, եւ միջոցառման ընթացքում ապահովված էր նաեւ սուրդո թարգմանություն:

Տպել
733 դիտում

Լեւոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել․ պատմում է իր ունեցած բիզնեսների մասին

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել. Պատրուշև

Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի 2 որդիներից ոչ ոք չի արել. Կարապետյան

Ստեփանավանի ողջ աղբը թափվում է Ձորագետի կիրճ. Տուրիզմը այդտեղ արհեստական մեռցնում են (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ․ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան

Ոտքերս ուռել են. Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում. նիստը հետաձգվեց

Ուրիշի ցավ չկա. եթե շուրջդ սխալ բան է կատարվում, մի օր այն դիպչելու է նաև քեզ

Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին. Աննա Հակոբյանն Արցախում հանդիպել է իր որդուն

Ում դեմ են բողոքում վրացիները և ինչ կարող է անել Հայաստանը

Հայտարարություն մրցույթի մասին

Դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանվեց

Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%

ՀՀ-ն Մինսկ 2019-ի թիավարությունում որակազրկվել է մարզչի թերացման պատճառով

Իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ. Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ-ի ԵԽԽՎ վերադառնալու մասին

ՌԴ և Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են իշխանությունները. Բուրջանաձե

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցի այսօրվա դատական նիստին. հայտարարություն

Դանակահարություն Արաբկիր վարչական շրջանում. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն

Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց գործը քննել դռնփակ. դատարանը մերժեց

Լոռու մարզում կինը ձեռքերով սեղմել է անչափահաս դստեր պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան. ՔԿ

Սյունիքի մարզի Գորայքում արտահերթ ընտրություններ տեղի կունենան. փակել են միջպետական ճանապարհը, լարված իրավիճակ է