ՄԻԵԴ-ը Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ չի քննել․ Վահե Գրիգորյանը հերքում է հրապարակումները

20/02/2019 schedule17:45

ՄԻԵԴ-ը, ոչ էլ որեւէ հայկական որեւէ ներպետական դատարան առ այսօր չի քննել Նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Այսօր առավոտյան տեղեկացա, որ մի շարք ԶԼՄ-ներ սկսել են տարածել լուրեր այն մասին, թե իբր ՄԻԵԴ-ը 2012թ․-ին կայացրել է մի որոշում՝ Նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ:

Այնուհետեւ, տեքստի՝ իրականությանը չհամապատասխանող անհասկանալի եւ մանիպուլյատիվ շարադրանքը եզրահանգ(եցր)ել է, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ քննել է 2008թ․-ի Մարտի 1-ի առանցքային հարցերի վերաբերյալ մի գանգատ եւ որոշել, որ “ներկայիս իշխանությունների կողմից առաջ տարվող թեզը, թե այն ժամանակվա իշխանությունը, և, մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի խախտում է թույլ տվել, հիմնավոր չէ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանին առաջդրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն անհամատեղելի է ՄԻԵԴ-ի 2012 թվականի որոշման հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ … “:

Տեղեկացնեմ, որ ոչ ՄԻԵԴ-ը, ոչ էլ որեւէ հայկական որեւէ ներպետական դատարան առ այսօր չի քննել Նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է։ Եւ ոչ էլ ՄԻԵԴ կողմից որեւէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացվել, որով հերքվեն այնպիսի պնդումներ, որոնք Նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին եւ Օհանյանին եւ պրն Գեւորգյանին մեղսագրվող արարքների համար կարող են արդարացնող իրավական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել։ Եւ միայն իրավաբանները կհասկանան, թե իրավաՏգիտության ոլորտի ինչպիսի բարձր գիտական կոչում պետք է ունենա այն իրավաբանը, որը կարծում է, թե ՄԻԵԴ-ը որեւէ ընդունելիության որոշմամբ կարող էր հերքել համ հաստատել որեւէ մեկի քրեաիրավական իմաստով մեղքը։

Վկայակոչված ՄԻԵԴ որոշումը (հայերեն թարգմանությունը քոմենթում) բացարձակապես այլ հարցերի մասին է եւ այն ոչ թե ըստ էության, այսինքն գանգատի էության մասին որոշում է, այլ դրա ընդունելիության։ Ցանկացած ընթերցողի համար բավականին ինֆորմատիվ կարող է լինել այս որոշման ուսումնասիրությունը։

Ինչ վերաբերում է 2008թ․-ի մարտի 1-ին Նախագահ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրության հայտարարման որոշ հարցերի շուրջ ՄԻԵԴ քննությանը, ապա նման գանգատը դեռ սպասում է իր վճռին։ Նմանապես եւ առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը չի մերժվել, այլ մասնակի ընդունելի է ճանաչվել եւ այս պահին, կրկին, սպասում է վճռին։

Զբաղվածության պատճառով չեմ կարող ավելի հաճախ եւ ավելի մանրամասն անդրադառնալ Լյուիս Քերըլի պոեմների ոճով այսպիսի պրոպագանդիստական հրապարակումներին։ Փոխարենը, վստահելով իմ ընթերցողների բարձր մեդիա եւ իրավական գրագիտությանը ես կտեղադրեմ վերաբերելի նյութեր ներքեւում՝ լրագրողների կամ առհասարակ սեփական կարծիք կազմելու համար հետաքրքրվողների ծանոթանալու համար։

ՀԳ․ Հարգելի լրագրողներ։ Ես հասկանում եմ, որ ամեն նման անմիտ հրապարակում կարող է բարձր հետարքրքրություն առաջացնել ընթերցողների մոտ եւ, բնականաբար, հարուցել նաեւ դրան պատասխանելու/պարզաբանելու համար իրազեկ մասնագետների արձագանքելու անհրաժեշտություն։

Ամենախորը հարգանքով հանդերձ ձեր մասնագիտության եւ ծառայության նկատմամբ, ես ի վիճակի չեմ ամեն նման հրապարակումների կապակցությամբ առանձին առանձին յուրաքանչյուր ԶԼՄ-ի պարզաբանում տալ բացառապես ժամանակի սղության պատճառով։ Այս պարզաբանումը կատարում եմ տեսնելով ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը, որոնց պատասխանելիս պետք է անհրաժեշտաբար կտրվեմ ոչ պակաս կարեւոր աշխատանքային առօրյայիցս։ Վստահ եմ, որ տեղյակ եք հիմնական զբաղվածությանս առարկայի մասին։ Խնդրում եմ ներողամիտ լինել։ Բոլորիդ նամակներն ու հարցերը տեսել եմ եւ այս հրապարակմամբ դրանց բովանդակային հիմնական մասը փորձել եմ ծածկել։

Շնորհակալ եմ հետաքրքրության համար», - ասված է նրա գրառման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2946 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը