Լիլիթ Մակունցը ներկայացնում է՝ պատգամավորներն ինչ են քննարկել առողջապահության նախարարի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման նպատակն էր ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալն ու օրենսդիրի մակարդակում դրանց որոշակի լուծումներ գտնելը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մանրամասնելով, թե պատգամավորներն ինչ են քննարկել նախարարի հետ։

Մակունցը նշեց, որ երկու նախարարներ են նախաձեռնել նման հանդիպում՝ Արսեն Թորոսյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Ոլորտում առկա խնդիրներին, օրենսդրական նախաձեռնություններին ծանոթանալու այս նույն օրակարգը նախատեսվում է նաեւ Հակոբ Արշակյանի հետ հանդիպում-քննարկմանը։

Լիլիթ Մակունցն ասաց, որ Արսեն Թորոսյանը հանդիպմանը ներկայացրեց առողջապահության դաշտի խնդիրները, պատգամավորներն էլ հնչեցրին իրենց մտահոգությունները, նաեւ այն հարցերը, որոնք բարձրացվել են քաղաքացիների կողմից կամ տեղ են գտել մամուլում։  

Մակունցը խոսեց նաեւ Արսեն Թորոսյանի անվան հետ կապվող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի մասին՝ նշելով, որ, ինչպես եւ հանդիպմանն ասել է նախարարը՝ ինքը չունի սեփական բժշկական կենտրոն, իսկ Թորոսյանի կինն ուղղակի այդ բ/կ-ի տնօրենն է եւ ո՛չ սեփականատերը։

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ առաջիկայում էլի հանդիպումներ կլինեն, քանի որ այսօր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չհասցրին ավելի երկար քննարկում ունենալ։

Անդրադառնալով առողջապահության նախարարի բերած հակածխախոտային նախագծին՝ Մակունցն ասաց, որ դրա վերաբերյալ քննարկում եւս եղել է, եւ հանդիպմանը ներկա պատագամավորների կողմից բացասական կարծիք չի հնչել։

Տպել
1338 դիտում

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՀ եւ ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա, օգնություն է ցուցաբերվել 2 քաղաքացու. ԱԻՆ

Ով ինչ ուղերձներ հղեց մյունխենյան «հայացքների մենամարտում»

Արման Թաթոյանն այցելել է զորամասեր, հանդիպել զինվորների հետ

Սպիտակում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել. կա տուժած

Հրդեհ՝ Վանաձորում. վնասը նյութական է

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 5 տուժած տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան