Նորավանի դպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

20/02/2019 schedule12:55

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն ՝ տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից խոշոր չափերի գումարներ հափշտակել, 2016 թվականի հունվար ամսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ,  անձամբ բանկոմատից կանխիկացրել է աշխատակցի աշխատավարձի գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս նրան տվել 20.000 դրամ, իսկ մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ, ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ, մտցրել է կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
815 դիտում

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը ճիշտ ճանապարհին է. ԵՄ դեսպան

Գերդիմակայություն ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ում՝ Ֆրանսիա-Իսպանիա

ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական աջակցություն տրամադրել դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար. Սվիտալսկի

ՃՏՊ Տիչինայի փողոցում. կա տուժած

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

Երեւանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Կարապետյան

Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ

Մեզ հետ կռվի բռնվելու հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների պարտությունը. Փաշինյան (տեսանյութ)

Իջևանում տեղի ունեցած դեպքով 10 անձ կալանավորվել է. մեղադրանք է առաջադրվել 13 անձի. ՔԿ

Գյուրզա, շահմար, սահնօձ եւ օձի չպարզված տեսակ. ահազանգեր ԱԻՆ-ում՝ օձերի առկայության մասին

Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս Է հավաքում Ռադայի ընտրություններում

Սիրիական բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Իդլիբի հարավում

Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի

Սևանա լիճը իդեալական մաքուր է. վարչապետի օգնական

Գյումրիում ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. փրկարարները մասնատել և հեռացրել են այն

Երեւանի Շիրազի փողոցի շենքերից մեկի վերելակն ընկել է, ներսում եղած քաղաքացուն օգնել են փրկարարները

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է պատգամավորը (լուսանկարներ)

Արթուր Աբրահամը Մոսկվայում մասնակցել է Բռնցքամարտի միջազգային օրվա միջոցառումներին

Իսակովի պողոտայում մոտ 5 հազար քմ խոտածածկ տարածք է այրվել (տեսանյութ)

Գյումրի քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբից բետոնե կտորներ են ընկել. կա փլուզման վտանգ