ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

Հայաստանի 24 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինչ-որ իմաստով անսպասելի էին. իշխող կուսակցության ներկայացուցիչները հաղթեցին ընդամենը երկու համայնքներում, եւ սա՝ այն դեպքում, երբ ընդամենը երկուսուկես ամիս առաջ տեղի ունեցած համապետական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել էր ավելի քան 70 տոկոս։ Իհարկե՝ ՏԻՄ ընտրություններն իրենց բովանդակությամբ եւ ներքին մեխանիզմներով էապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից, բայց սա չխանգարեց, որ ընդդիմությունը շտապի այդ արդյունքները ներկայացնել որպես իշխող քաղաքական ուժի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկման ապացույց։

Ինչո՞ւ այնուամենայնիվ այդպիսի արդյունքներ արձանագրվեցին։ Իշխանություններն, իհարկե, դեռ համապատասխան վերլուծություններ կանեն ու կփորձեն հասկանալ պատճառները, բայց երկու առանցքային հանգամանք կարելի է առանձնացնել արդեն հիմա։ Ընդ որում, դրանցից մեկը խոսում է իշխանությունների օգտին, մյուսը՝ իշխանությունների դեմ։

Սկսենք երկրորդից։ Ըստ երեւույթին իշխող կուսակցությունը ոչ միայն համայնքներում ճիշտ կադրային քաղաքականություն չէր իրականացրել, այլեւ որոշ դեպքերում մատների արանքով էր նայել ընտրություններին՝ համարելով, որ թեկնածուի միայն կուսակցական պատկանելությունը բավական է առանց դժվարությունների հաղթանակ ապահովելու համար։ Արդյունքները ցույց տվեցին, որ դա սխալ էր, եւ իշխանությունները պիտի լուրջ հետեւություններ անեն։

Հիմա՝ իշխանությունների օգտին խոսող հանգամանքի մասին։ Ինչո՞ւ էին նախկինում ՏԻՄ ընտրություններում հաղթում հիմնականում ՀՀԿ ներկայացուցիչները, կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ էին ընտրողները ձայն տալիս հանրապետական թեկնածուին՝ հաճախ անգամ պատկերացում չունենալով այդ կուսակցության գաղափարախոսության մասին /շատ հաճախ սա վերաբերում էր նաեւ անձամբ թեկնածուներին/։ Իհարկե՝ նաեւ տարատեսակ ճնշումներ կային, բայց հիմնական պատճառն այն հստակ համոզմունքն էր, որ եթե հանկարծ գյուղապետը ՀՀԿ-ից չլինի, մարզպետի հետ լավ հարաբերություններ չունենա ու իշխող կուսակցության կողմից ընկալվի որպես թշնամի կամ առնվազն օտար, համայնքը դրանից մեծապես կտուժի․ճանապարհները չեն նորոգվի, պետական աջակցությունը կնվազի, եւ այլն։ Ընդ որում՝ հանրապետական գյուղապետերը բաց տեքստով հենց այդպես էլ ասում էին, եւ ոչ առանց հիմքերի։ Հիմա, երբ համայնքներում մարդիկ գնում ու «դուխով» ընտրում են իրենց նախընտրած թեկնածուին՝ առանց հետեւանքներից վախենալու, սա վկայում է այն մասին, որ նրանք վստահ են, եւ ոչ առանց հիմքերի, որ իշխանություններն այսպես թե այնպես կառաջնորդվեն համայնքների շահերով եւ «վնաս չեն տա»։ Սա ամենակարեւոր հոգեբանական գործոնն է եւ վստահաբար՝ էականորեն ազդել է ընտրությունների արդյունքների վրա։ Հոգեբանական այլ գործոն էլ կա՝ թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ հասկացել են իրենց քվեի արժեքը ու առաջնորդվում են ոչ թե այս կամ այն պաշտոնյային կամ պետական կառույցին դուր գալու սկզբունքով, այլ իրենց կոնկրետ շահերով։ Բազմաթիվ դեպքերում այդ շահերը լավագույնս պաշտպանողի դերում մարդիկ իշխող կուսակցության ներկայացուցչին չեն տեսել, բայց սա, մեծ հաշվով, ոչ թե այդ մարդկանց, այլ կուսակցության խնդիրն է։

Իսկ լայն իմաստով՝ իշխանությունների հաջողությունը։ Առաջին հայացքից այս պնդումը կարող է տարօրինակ թվալ /ո՞նց թե, ինչպե՞ս կարող է իշխող կուսակցության ձախողումը վկայել իշխանությունների հաջողության մասին/, բայց հարցին նայենք այլ տեսանկյունից։ Տեսեք՝ երկար ժամանակ Հայաստանում այնպիսի վիճակ էր, որ ընտրություններում իշխող կուսակցությանը հաղթել պարզապես հնարավոր չէր։ ՀՀԿ-ն, օրինակ, բոլոր ընտրություններում «հաղթում էր»։ Քաղաքական համակարգն էր այդպիսին, ընդ որում՝ այդ համակարգը ձեւավորվել էր երկարատեւ հետեւողական ջանքերի արդյունքում եւ խոչընդոտում էր պետության զարգացմանը։ Հիմա պատկերացրեք՝ հինգ տարի հետո տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, եւ ազատ-արդար ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվում ու կորցնում է իշխանությունը։ Դա, իհարկե, կլինի իշխող կուսակցության ձախողումը, բայց՝ իշխանությունների հաղթանակը։ Որովհետեւ կապացուցի, որ իշխանություններին հաջողվել է գլխավորը՝ ստեղծել քաղաքական համակարգ, որտեղ ընդդիմությունը կարող է ընտրությունների միջոցով գալ իշխանության։

Այնպես որ՝ ՏԻՄ ընտրությունները կարելի է գնահատել որպես իշխող կուսակցության վարկանիշի անկման ապացույց, բայց կարելի է գնահատել նաեւ որպես իշխանությունների փոքրիկ հաղթանակ։ Ճաշակի հարց է։

Տպել
1845 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում