Նախարարի նոր հրամանով երեւանյան 12 ծննդատներից միայն 3-ն ունեն ամենաբարձր մակարդակ եւ 1-ը՝ ամենացածր

Ծննդօգնության ոլորտում վերջին շրջանում իրականացվել են մի շարք փոփոխություններ՝ ֆինանսավորման աճից մինչեւ համապատասխան բուժհաստատություններին տրված որակի մակարդակների վերանայում:

Առողջապահության նախարարի՝ 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանով ստեղծված հանձնաժողովը հինգ ամիս շարունակ ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանում ծննդօգնություն տրամադրող բոլոր բուժհաստատություններում: Արդյունքում կատարվել են հետեւություններ՝ հատկապես այդ հաստատությունների մակարդակների վերաբերյալ: Հայտնի է, որ ծննդօգնության բժշակական կազմակերպություններն ունեն երեք մակարդակ՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ, ու որքան մեծ է թիվը, այնքան այդ հաստատությունները բարձրակարգ են եւ ունեն ավելի շատ ծառայություններ մատուցելու իրավունք: Մակարդակը որոշվում է ըստ բուժհիմնարկների կադրային ու տեխնիական հագեցվածության, տարվա ընթացքում ընդունած ծնունդների եւ այլն:

«Երեւանում մինչ օրս եղել են տասը բժշկական հաստատություններ, որոնք ունեցել են 3-րդ մակարդակ, սակայն իրականում դրանք չեն համապատասխանել 3-րդ մակարդակի բուժհաստատություններնին: Դրանց թիվը իմ հրամանով կրճատվել է երեքի: Մնացած յոթին շնորհվել է երկրորդ մակարդակ: Եթե նրանք կհամապատասխանեն օբյեկտիվ ցուցանիշներին, ապա կարող են նորից դառնալ 3-րդ մակարդակ: Երկու ծննդատուն դարձել է առաջին մակարդակի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է մարզերում գործող ծննդօգնության բժշկական կազմակերպություններին, ապա, ըստ նախարարի, դրանցից վեցի դեպքում 2-րդ մակարդակը դարձվել է 1-ին, իսկ երեք կազմակերպության մակարդակը բարձրացվել է 1-ինից 2-րդի: «Այսինքն՝ կատարարվել են բոլոր ծննդատների օբյեկտիվ գնահատում եւ կայացվել են օբյեկտիվ որոշումներ՝ անկախ ինչ-որ մեկի ցանկությունից»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարն անդրադարձավ նաեւ ծննդօգնության ոլորտում ֆինանսական հատկացումների աճին՝ հիշեցնելով, որ 2019 թվականի պետական բյուջեով ծննդօգնության ծառայությունների համար նախատեսվել է լրացուցիչ 700 միլիոն դրամ:

Դրա շնորհիվ նախ կավելացվի առանձին ծառայությունների դիմաց պետության կողմից տրվող փոխհատուցման չափը, իսկ այնուհետեւ այդ գումարները կուղղվեն բուժաշխատողների աշխատավարձի բարձրացմանը: Նախարարը հիշեցրեց նաեւ, որ ծննդօգնությունը երաշխավորված է պետության կողմից (այսինքն՝ քաղաքացու փոխարեն վճարում է պետությունը), հետեւաբար բուժաշխատողները կողմնակի եկամուտ չպետք է ակնկալեն:  

«Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես նաեւ կեսարյան հատման գնի բարձրացում՝ 198 հազար դրամից 220 հազար դրամ: Բարդացած ծննդաբերությունների համար սահմանվել է նորից բարձր՝ 165 հազար դրամ գին: Եվ գումարների աճի գերակշիռ մասն ուղղվելու է բուժանձնակազմի աշխատանքի վարձատրությանը: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ մենք շատ հաճախ ստանում ենք ահազանգեր, թե ծննդօգնության ոլորտում կա գումարների ստվերային շրջանառություն»,- արձանագրեց առողջապահության նախարարը: Հավաստիացրեց, որ ծննդատների բուժաշխատողներն այս փոփոխությունների արդյունքում ստանալու են ադեկվատ վարձատրություն. «Հաշվարկները ցույց են տալիս, որ նրանց ստացած աշխատավարձը լինելու է ավելի քան բավարար՝ իրենց կենսագործունեությունը ապահովելու համար, եւ նրանք որեւէ հավելյալ եկամուտ չպետք է ակնկալեն ծննդկանից եւ նրա հարազատներից»:

Որքանո՞վ բարձր աշխատավարձ եւ ի՞նչ հաստատություններ

Թե ըստ վերը նշված հաշվարկների որքա՞ն կարող է կազմել ծննդօգնության ոլորտում բուժաշխատողների հնարավոր նվազագույն եւ առավելագույն աշխատավարձը, նախարարությունից մեզ պարզել չհաջողվեց: «Կա աշխատավարձի հաշվարկման հստակ մեխանիզմ: Ըստ ընդունված ծնունդների ստացվում են այդ վճարները եւ դրանցից որոշակի մասնաբաժին ուղղվում է բժշկի աշխատավարձի գոյացմանը: Բնականաբար եթե հաստատությունը շատ ծնունդ ընդունի, շատ աշխատավարձ կգնա բժշկին: Այս պահին ես չունեմ հաշվարկ, թե ինչքանից ինչքան, բայց ֆինանսիստների կատարած հաշվարկը փաստում է, որ դա միջին սպառողական զամբյուղի ցուցանիշներից ավելի բարձր է, որով բժիշկը կկարողանա արժանապատիվ ու որակյալ կենսագործունեություն ապահովել իր ու իր ընտանիքի համար եւ զերծ լինել գրպանից վճարումներից ու այլ պրոցեսներից»,- ասաց առողջապահության նախարարի խորհրդական Գոհար Փանաջյանը:

Նա չմանրամասնեց նաեւ, թե որ բուժհաստատությունների մակարդակն է ամենաբարձր 3-րդից իջեցվել 2-րդ: «Եթե անունները ասեմ, դա ինչ-որ տեղ կստացվի հակափիառ: Ես նաեւ խորհրդակցել եմ իմ ղեկավարության հետ: Ծննդատների անուններ ասելը ճիշտ չեմ համարում, որովհետեւ դա գուցե հետագայում անդրադառնա իրենց աշխատանքային գործունեության վրա: Եթե մակարդակը իջել է, նշանակում է ինչ-որ պարամետրերի չեն համապատասխանել: Նախկինում ենթադրենք իրենց ծառայությունը համարվել է երրորդ մակարդակի՝ ելնելով ինչ-ինչ ցուցանիշներից, հիմա վերագնահատում է արվել եւ որոշակի չափանիշներին չբավարարելու հանգամանքով պայմանավորված՝ իջեցվել է»,- պատասխանեց նախարարի խորհրդականը:

Փոխարենը անվանական նշեց, թե մարզային ո՞ր երեք հաստատությունների դեպքում է առաջին մակարդակը դարձել երկրորդ: Խոսքը վերաբերում է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցին, Աբովյանի ծննդատանը եւ Վանաձորի Ամալյա Կարապետյանի անվան կանանց կենտրոնին:

Ծննդօգնության 1-ին մակարդակ ունեցող բուժհաստատություններում կարող են վարվել միայն այն հղիությունները եւ ընդունվել այն ծնունդները, որոնք ընթանում են առանց բարդությունների: 2-րդ մակարդակ ուղղորդվում են ախտաբանական հղիություններն ու ծննդաբերությունները, երբ առկա են արյան բացասական ռեզուս, մեկից ավելի պտուղ, խրոնիկական հիվանդություններ եւ այլն: Իսկ արդեն երրորդ մակարադակի հաստատությունները ցուցված են ամենածանր պաթոլոգիաների ժամանակ:

Հ.Գ. Առողջապահության նախարարի ՝ 2019 թվականի հունվարի 22-ի N137-Ա հրամանից այնուամենայնիվ տեղեկանում ենք, թե որոնք են Երեւանում գործող ծննդօգնության երեք բուժհաստատությունները, որոնց տրամադրվել է երրորդ մակարդակ (մարզերում, ի դեպ, այդ կարգի հաստատություններ չկան): Խոսքը վերաբերում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնին («Մարգարյան» ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի եւ մանկաբարձության հանրապետական ինստիտուտին (Հանրապետական ծննդատուն) եւ Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին: Երեւանում գործող մյուս բոլոր ծննդատները ստացել են երկրորդ մակարդակ, բացառությամբ «Սուրբ Աստվածամայր ծննդատուն» ՓԲԸ-ին, որին առաջին մակարդակ է շնորհվել:

Տպել
15788 դիտում

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը