Ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին ոչ թե, որ այն վատն էր, այլ որ առաջին անգամ կարողացավ գործել ազատորեն

Կարծում եմ, որ ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, քանի որ առաջին անգամ կարողացավ ազատորեն գործել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը․

«Դեմ քվեարկեցին, ոչ թե այն պատճառով, որ ծրագիրը վատն էր, այլ այն պատճառով, որ նրանք գործեցին որպես ընդդիմադիր, ազատորեն: Գուցե առաջին անգամ քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել եւ դեմ քվեարկել»,- մասնավորապես նշեց պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը քաղաքական պայմանավորվածություն ձեռք չբերեց ԲՀԿ-ի հետ, չընդունեց վերջինիս առաջարկները, Լենա Նազարյանը պատասխանեց․

«Մենք բաց քաղաքականության կողմնակիցներ ենք։ Եթե ունի առաջարկներ, ապա նա հնարավորություն ունի նաեւ առաջիկայում գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ ներկայացնելու, ու եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ այդ փուլում կառավարությունը կներառի դրանք»:

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչած քննադատություններին, նրանց հնչեցրած այն մտքին, թե կառավարությունն անհանդուրժող է ընդդիմության հանդեպ՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ բոլորը տեսան, որ վարչապետը համբերատար եւ մանրամասն պատասխանում էր հարցերին․

««Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչեցված քննադատությունից հիշում եմ «մուննաթ» բառը, որը բովանդակային արժեք չուներ, ես կուզենայի ավելի բովանդակային լինեին, այդ քննադատությունները մի փոքր սնանկ էին»,-ասաց Լենա Նազարյանը։

Տպել
1345 դիտում

Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել․ Նիկոլ Փաշինյան

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից