Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը սկսեց նախաօլիմպիական մրցաշրջանը ՀՀ առաջնության 3-րդ տեղով

Օլիմպիական արծաթեմեդալակիր, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նախաօլիմպիական 2019 մրցաշրջանը սկսեց ՀՀ առաջնությունով: Այսօր՝ փետրվարի 15-ին, ելույթ ունեցավ ոչ թե իր՝ 109 կգ, այլ +109 կգ քաշային կարգում: Այդպես էր որոշել, քանի որ ՀՀ առաջնությունից առաջ նպատակահարմար չէր քաշ գցել: Այսօր պոկում վարժությունն ավարտեց 191, իսկ հրումը՝ 230 կգ-ով: Երկամարտի 421 կգ-ով 3-րդ տեղը զբաղեցրեց: Սրանք այն կիլոգրամնբերը չէին, որոնցով անցած տարի աշխարհի չեմպիոն էր դարձել: Այնտեղ պոկումում գրանցել էր 195, հրումում՝ 240, երկամարտում՝ 435 կգ: Ամեն դեպքում ներկա մարզավիճակից նա գոհ է:

«Այս կիլոգրամներն այս պահի համար, իհարկե, գոհացնում են, որովհետեւ 1 ամիս է, որ սկսել ենք մեր հավաքները: Այսքան շուտ չի կարելի մտնել լավ մարզավիճակի մեջ: Մինչեւ Եվրոպայի առաջնությունն արդեն լավ մարզավիճակում կլինենք եւ ավելի լավ ու ռեկորդային արդյունքներ ցույց կտանք»,- ասաց նա:

Նրա մասնակցությամբ այս քաշային կարգում պայքարը թեժ ստացվեց: Մեդալների համար պայքարում էին նաեւ օլիմպիական ու աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը: Չեմպիոն դարձավ Մինասյանը (երկամարտում՝ 428 կգ), իսկ Ալեքսանյանը 426 կգ-ով զբաղեցրեց 2-րդ տեղը: Մարտիրոսյանը մեկնաբանեց իրենց պայքարը:

«Մի քաշ վերեւ մասնակցեցի: Գոռն էլ, Ռուբենն էլ իմ ընկերներն են: Այստեղ մրցակցություն չի կարելի ասել: Ուղղակի դուրս եկանք մրցման մասնակցելու, ռեժիմի մեջ մտնելու եւ այդպես առաջ գնալու համար»,- ասաց նա:

ՀՀ առաջնությունից հետո մարզիկը պատրաստվելու է Եվրոպայի 2019 թ. առաջնությանը: Այն կայանալու է գարնանը Վրաստանում: Նա մեծ խոստումներ տալ չի ցանկանում, սակայն դրական է տրամադրված:

«Եվրոպայի առաջնությունից սպասենք միանշանակ ավելի բարձր արդյունքներ: Չեմ ուզում շատ խոստումներ տալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս տարվա իր հիմնական նպատակն աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն ու օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է:

ՀՀ 2019 թ. առաջնությունը մեկնարկել էր փետրվարի 10-ին: Ավարտվեց այսօր: Այն անց էր կացվում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
1644 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց