Սահակաշվիլիի «հետքերով»․ Պուտինն առաջարկել է «օրենքով գողերին» 8-15 տարով ազատազրկել

Ռուսաստնում «օրենքով գողերի» դեմ պայքարում կարծես որոշել են հետեւել իրենց ոխերիմ թշնամու՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տարիներին կիրառված փորձին:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց երկրի Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, որով կազմակերպված հանցավոր խմբավորումներում բարձր դիրք զբաղեցնող անձինք միայն իրենց այդ դիրքի պատճառով կարող են դատապարտվել 8-ից 15 տարվա ազատազրկման: Խոսքն, այսպես կոչված, «օրենքով գողերի» մասին է: Բացի այդ, առաջարկվում է այդ անձանց խոշոր տուգանքների ենթարկել` մինչև 5 միլիոն ռուսական ռուբլի:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկած այս օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ տեղ է գտել Պետդումայի պաշտոնական տվյալների բազայում և, ըստ ամենայնի, մոտ ապագայում կընդգրկվի նաև խորհրդարանի օրակարգում:

«Հանցավոր միավորումների ղեկավարները համակարգում են օրինախախտ գործողությունները տարբեր խմբավորումների միջև, զբաղվում են հանցավոր խմբերի ազդեցության գոտիների և եկամուտների վերաբաշխմամբ, ղեկավարում են հանցավոր գործունեությունը», - նշում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները` հավելելով. - «Հանցավոր խմբավորումներում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ դրանց ղեկավարները որպես կանոն խուսափում են քրեական պատասխանատվությունից: Գործող օրենսդրությամբ նրանց հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն կոնկրետ իրավախախտում կատարելու դեպքում»:

Նախագծի հեղինակներն, ինչպես հայտնում է Ազատությունը, այժմ փորձում են լրացնել այդ բացը` քրեորեն պատժելի դարձնել հանցավոր գործունեությամբ զբաղվող կազմավորման ղեկավար հանդիսանալու փաստը ինքնին:

Կրեմլից Ռուսաստանի խորհրդարան ուղարկված օրենսդրական այս նախաձեռնությունը գրեթե նույնությամբ կրկնում է Վրաստանում 2005 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի լրացումները: Դրանցով «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը միայն հանցավոր միջավայրում զբաղեցրած բարձր դիրքի համար կարող էր դատապարտվել 5-ից 10 տարվա ազատազրկման: 2006 թվականին Վրաստանի խորհրդարանը խստացրեց Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ «օրենքով գողերի» ազատազրկման նվազագույն շեմը հասցնելով յոթ տարվա:

Տպել
4343 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց