Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են

2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ»-ում: Փոքրիկներն արդեն 4 ամսական են եւ չնայած նրան, որ մայրն ասել էր, թե կտանի եւ իր խնամքի տակ կվերցնի՝ դեռեւս չի տարել: Փոքրիկ Վահեն ու Վահանը գտնվում են մանկատանը, բայց մայրը պարբերաբար այցելում է նրանց:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ փոքրիկների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր, նրանք հոսպիտալացվել էին, բայց արդեն առողջացել են, այս պահին երկուսն էլ նորմալ վիճակում են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե երկվորյակների 18-ամյա մոր համար սոցիալական աջակցության ինչ քայլեր է ձեռնարկել եւ արդյո՞ք ընթացքի մեջ է վերջինիս բնակարանով ապահովելու գործընթացը: Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ բնակարանի հետ կապված որեւէ տեղեկատվություն չունի՝ հավելեով, որ դա նախարարարության ֆունկցիաների մեջ չի մտնում:

Հիշեցնենեք, որ ավելի վաղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ՀԺ-ին հայտնել էր, որ երկվորյակների մայրը Երեւանում վարձով է ապրում եւ նախարարությունը տարբեր հնարավորություններ է դիտարկում՝ մայրաքաղաքում նրան բնակարանով ապահովելու համար: Թանդիլյանը նաեւ հայտնել էր, որ աշխատանք են տանում փոքրիկների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել նրանց առողջ եւ բարեկեցիկ մանկությունը:

Տպել
2714 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ