Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից եւ ոչ մեկը համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել

Հարգելինե՛ր, parla՝ խոսք բառից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ մեր խորհրդարանով վերահսկենք նրանց աշխատանքը: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով այն մտքին, որ ընդդիմությունն անընդհատ խոսում եւ չի գործում։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ծրագրի մասին պատկերավոր ելույթներին՝ պատգամավորն ասաց․

«Ծափերով ուղեկցված ելույթի մասին. այլաբանական գեղեցիկ համեմատությունները ոչ մի աղերս չունեն մեր կյանքի հետ, որովհետեւ ձեր նկարագրած այգին ու այգեպանը, եթե չունեն ներքին ու արտաքին անհրաժեշտ պաշտպանություն անձրեւից, կայծակից, կարկուտից, այգու ծառերը ոչ մի դեպքում ձեր այդքան գեղեցիկ նկարագրած բերքը չեն ապահովելու»։

«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ», ձեզնից եւ ոչ մեկը նրան չի պաշտապանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել: Երեկ էլ արդեն պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս․․․ մինչեւ ե՞րբ: Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»,- ասաց Բաբաջանյանը՝ անդրադառնալով իր բուն նյութին․

«Անցած 10 ամիսը բավական էր այնպիսի ծրագրի մշակման համար, որը առաջիկա ոչ միայն 5, այլեւ 15 տարվա զարգացման ուղենիշը կարող էր դառնալ: Այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է: Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում որեւէ ստրատեգիական հենք»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ ծրագիրը չի ներկայացնում այն առաքելությունը, որը պետք է ստանձնի ՀՀ-ն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածներում։

Բաբաջանյանն այս ծրագրում տեսել է արձանագրում այն մասին, որ մենք առաջիկա տարիներին լինելու ենք ոչ թե համաշխարհային քաղաքակրթության ու անվտանգության մատակարար, այլ ընդամենը սովորական սպառող։

Պատգամավորի խոսքով՝ ըստ ծրագրի՝ Հայաստանը շարունակելու է վարել ինքնամեկուսացվող, միավեկտոր քաղաքականություն ու նոր իշխանության կողմից չեն ձեռնարկվելու միջոցներ՝ ռազմավարական գործընկերներ գտնելու, դաշնակցային հարաբերություններ հաստատելու եւ երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ․

«Այստեղ նկարագրված արքատին քաղաքական առաջնահերթությունները հանգեցնում են մի շատ կարեւոր եզրակացության․ մենք մեր արտաքին քաղաքական քաղաքականությունը շարունակելու ենք վարել՝ հաշվի առենլով ոչ թե Հայաստանի եւ հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելիության սկբունքից եւ նրա առջեւ ինչ-ինչ պարտավորություններից։ Այս տեսքով ՌԴ-ն դե ֆակտո հանդես է գալիս մեր արտաքին քաղաքականության խոչընդոտ եւ աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, որը նախորդ իշխանության արատավոր արտաքին քաղաքականության արտահայտությունն է, մինչդեռ Ռուսաստանի հետ հնարավոր է եւ պետք է ոչ միայն պահպանել, այլ նույնիսկ խորացնել հարաբերությունները, բայց մի պայմանով՝ այն պետք է հիմնված լինի ՀՀ արժանապատվության եւ ինքիշխանության հարգանքի վրա»,-իր ելույթում ասաց Արման Բաբաջանյանը:

Նա նշեց, որ կառավարության ծրագրում բացակայում է այն հենքը, որը մեզ աշխարհին կներկայացներ որպես փոքր, բայց ազդեցություն ունեցող կամ դրան ձգտող պետություն։

Մեր դիվանագիտական ամբողջ համալիրը պետք է ծառայի մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Այստեղ մեր անվտանգության ապահովումն ամբողջությամբ դրված է զինված ուժերի, նրա մարտունակության ու ոգեղենության վրա։ Այս ծրագրով զինվորին ուղերձ չենք հղում առ այն, որ իր հետ միասին ու զուգահեռաբար անվտանգության ապահովմամբ զբաղվելու է դիվանագետը, քաղգործիչը, բժիշկն ու արվեստագետը եւ մենք՝ այստեղ գտնվողներս։ Այս ծրագրով զինվորին ուղերձ ենք հղում առ այն, որ մեր անվտանգությունը կախված է նրա փամփշտակալի փամփուշտների քանակից, եւ սահմանափակ է այնքան, որքան սահմանափակ են բանակի նյութատեխնիկական միջոցների ապահովման մեր ռեսուրսները»,-ասաց Բաբաջանյանը՝ հավելելով․

«Երկրի անվտանգության երաշխավորը պետությունն է, մինչդեռ այս ծրագրով մենք արձանագրում ենք, որ մեր անվտանգության երաշխավորը միայն բանակն է։ Դա 21-րդ դարում ձախողման տանող մոտեցում է, նույնիսկ եթե մենք հաղթենք ռազմաճակատում»։

Տպել
1862 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց