Նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության հարցը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: 

Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն  առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ  առաջատար դիրք է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և այժմ էլ ակնհայտ են ունեցած մեծ ներուժն ու զարգացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությանը՝ դրանում առանձնացնելով հատկապես երկաթուղային տրանսպորտի դերը։ Քննարկվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում երկուստեք շահավետ պայմաններով համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։ 

Նշվել է, որ առաջիկայում տեղի կունենա երկու երկրների տրանսպորտի ոլորտի մասնագետների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է հստակեցնել և կարգավորել փոխադրումների ընթացքում մեկանգամյա թույլտվությունների կարգավորման հարցը։

Նախարարը ողջունել է նաև Լարսի այլընտրանքային ցամաքային ճանապարհի շուրջ ընթացող բանակցությունները՝ նշելով, որ այդ ճանապարհի գործարկումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար։ 

Տպել
412 դիտում

Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

«Զոն» նայողների արտոնությունները, ինչը եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է. Զեյնալյան

Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

Մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում․ Էդմոն Մարուքյան

Վարչապետի տիկինը փոքրիկ դստեր հետ իրենց առանձնատան պարտեզում տիկնիկային ներկայացում է բեմադրել (տեսանյութ)

Պաշտպանեք ձեր քաղաքացուն, եթե չեք կարողանում, գոնե մի ասեք, որ փայլուն հարաբերություններ կան Ռուսաստանի հետ․ Մարուքյան

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած օրենքի նախագիծը

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

Քրեակատարողական ծառայությանը 30 լրացուցիչ հաստիք կտրամադրվի. նախագիծն ընդունվեց

Տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. վարչապետ

Արտոնություն՝ «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ»-ին. կստեղծվի 60-70 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ աշխատավարձով

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ