Ոչ մի երաշխիք չկա, որ եթե ինչ-որ մեկին զրոյից ինչ-որ մի տեղ դրեցիր, դա արդեն ուրիշ իրավիճակ է եւ ուրիշ մարդ է. վարչապետ

Ոչ մի երաշխիք չկա, որ եթե ինչ-որ մեկին զրոյից ինչ-որ մի տեղ դրեցիր, դա արդեն ուրիշ իրավիճակ է եւ ուրիշ մարդ է: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին: «Կառավարության ծրագրում ներքին անվտանգության ոլորտում գրված է` բարձրացնել իրավապահ մարմինների եւ դատական համակարգի վստահելիության մակարդակը: Ինչպե՞ս է դա պատկերացնում վարչապետը, հաշվի առնելով, որ ինքն էլ է նշում, որ 90 տոկոսով նույն համակարգն է, նույն Աշոտն է ոստիկան, որ տատիկին էր ծեծում, նույն դատավորներն են, որ ժամանակին իրեն են դատել»,- հարցրեց պատգամավորը:

«Երբ, որ ասում են՝ այդտեղ չի փոխվում, նկատի ունեն՝ ի՞նչը, մարդկա՞նց: Մարդկանց փոխելու համար պետք է ֆիզիկապե՞ս մարդկանց փոխել, թե այնուամենայնիվ որոշակի մտածողության մեջ փոփոխություն իրականացնել: Որովհետեւ մեր կանխավարկածն այն է, որ ՀՀ բոլոր ոստիկաններին ազատում ենք եւ նոր ոստիկաննե՞ր ենք ընդունում, եւ մեր կանխավարկածն այն է, որ եթե այն նորը, որը ոստիկանությունում նախկինում չի ծառայել, լինելու է շատ ավելի՞ն:

Ես իմ երեկվա ելույթի մեջ ասացի, որ նորերը շատ արագ կարող են հնանալ: Ոչ մի երաշխիք չկա, որ եթե ինչ-որ մեկին զրոյից ինչ-որ մի տեղ դրեցիր, դա արդեն ուրիշ իրավիճակ է եւ ուրիշ մարդ է: Վստահելիության մակարդակի բարձրացումը ժողովրդավարությունն է, թափանցիկությունն է, խորհրդարանական վերահսկողությունն է, արդյունքի վրա հիմնված գնահատումը եւ նաեւ քաղաքական առաջնորդությունը, թե ինչ հրահանգներ են տրվում ոստիկանությանը, թե ինչպես պետք է նրանք քաղաքացիների հետ շփվեն:

Մի կողմից՝ այո, ոստիկանությունը պետք է հասարակական կարգը պահպանի, մյուս կողմից նոր Հայաստանի ոստիկանությունը չի կարող լինել բիրտ ուժ կիրառող, մարդկանց քացու տակ տվող մարմին: Ես կարծում եմ, որ այդ փոփոխության ճանապարհը՝ բոլոր հներին հանել եւ նրանց նորերով փոխարինել, ճանապարհ չի: Դա գործընթաց է, որը պետք է հընթացս տեղի ունենա: Մենք չենք կարող ասել, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն մի մասի համար եւ մյուս մասի համար տեղի չի ունեցել»,- ասաց վարչապետը:

Գաբրիելյանը արձագանքման ժամանակ ասաց, որ ճանապարհային ոստիկանությունը հաճախ քաղաքացիներին հրավիրում է իրենց հետ շրջելու եւ իրենց ծառայությունը տեսնելու, ապա հետաքրքվեց, թե միգուցե այլ տեղերում էլ, օրինակ ՊԵԿ-ում, քաղաքացիները հնարավորություն ունենան գնալ եւ տեսնել նրանց ծառայությունը:

Ի պատասխան վարչապետը կատակեց՝ ասելով, թե պատգամավորի ասածն ամենաշատը կիրառելի է ԱԱԾ-ում: «Քաղաքացիներին հրավիրեն` ժուչոկ տեղադրելու պրոցեսին ականատեսը լինելու»:

Անդրադառնալով բուն հարցին՝ Փաշինյանն ասաց. «Օրինակ հեղափոխությունից անմիջապես հետո պրոցես էր նկատվել, որ գործող հները հեղափոխության ալիքի տակ հեռանում-հեռացվում էին: Եւ ես մի պահ արձանագրեցի, որ այդ ալիքի տակ ավելի հներն են վերադառնում: Հիմա օրինակ ոստիկանությունում գնդապետին հանեցիր, պետք է ինչ-որ գնդապետ բերես: Դրա արդյունքում գալու են ավելի հները, որոնք էն ամենահին ժամանակներից, ամենափարթամ ժամանակներից կոռուպցիոներ են»:

Տպել
1284 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին