Նույնիսկ, եթե այդ ծրագիրը լինի 12 հատոր, միշտ էլ կարելի է գտնել մի հատ նյուանս, որի մասին չի գրվել. վարչապետ

Ինչ վերաբերվում է հարկերը 4 անգամ ավելանալուն, այս փուլում մենք որոշեցինք հարկային օրենսգրքի այդ վիճահարույց հատվածը հանել փոփոխություններից: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի այն հարցին, թե ինչո՞ւ է հենց իրավաբանական, հաշվապահական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող ոլորտներում 4-ից 6 անգամ բարձրանում հարկային բեռը:

«Պատճառն այն է, որ այսօր ՊԵԿ-ը չունի դրա ծրագրային ապահովումը, որպեսզի կարողանա այդ հարկային վարչարարությունը իրականացնել: Այսինքն, մենք անիմաստ կկռվենք մեր սիրելի հայրենակիցների դեմ, բայց այսպես, թե այնպես լծակ չենք ունենա այդ օրենքի կիրառումը իրենց նկատմամբ ապահովելու: Որովհետեւ կստացվի, որ օրենքում գրեցինք, որ իրենք այսքան հարկ պիտի վճարեն, բայց իրենք կվճարեն այնքան, որքան մինչեւ հիմա կամ ավելի քիչ»,- ասաց վարչապետը:

Ծառուկյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչո՞ւ են Հարկային օրենսգրքի մեջ փոխում այն դրույթը, որի համաձայն տվյալ տարվա հարկային փոփոխությունները ուժի մեջ էին մտնում հաջորդ տարվա հունվարից, ինչպես նաեւ հետաքրքրվեց, թե Փաշինյանի վարչապետության օրոք ստվերի դեմ պայքարի մասով ինչ արդյունքներ ունենք եւ ինչ չափով ենք ստվերը վերացրել:

«Ժամկետների հետ կապված խնդիրը իհարկե շատ էական է, որովհետեւ մենք ի սկզբանե պլանավորում էինք Հարկային օրենսգրքի փոփոխությունները իրականացնել աշնանը, բայց աշնանը, դուք գիտեք՝ ինչ քաղաքական փոփոխություններ տեղի ունեցան եւ մանավանդ Ընտրական օրենսգրքի հետ կապված պատմությունը, որից հետո` խորհրդարանական ընտրություններ եւ հիմա 7-րդ գումարման խորհրդարանը նոր պետք է զբաղվի այդ Հարկային օրենսգրքով: Հիմա դա իսկապես թեմա է, որը էլի խորհրդարանում պետք է քննարկենք: Իհարկե, կան թեթեւացնող դրույթներ, որ մենք միանշանակ համոզված ենք, որ հենց օրենքն ուժի մեջ մտնելու պահից պետք է սկսեն գործել: Բայց կան նաեւ դրույթներ, որոնց հետ կապված մենք 2 սցենար կունենանք, մեկը որ տարվա կեսից են այդ փոփոխությունները մտնում ուժի մեջ, մյուսը, որ այնուամենայնիվ 2019 թվականի հունվարի 1-ից»,- պատասխանեց վարչապետը՝ հավելելով, այդ հարցը դեռ պետք է առավել մանրամասն քննարկել. «Նաեւ պետք է հասկանանք, թե ՊԵԿ-ի ծրագրային ապահովումը ինչքանով է ի վիճակի սահմանված կարգում այս փոփոխությունները պատշաճ ձեւով կիրառել»,- նշեց նա:

Ստվերի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն անցած տարի հեղափոխությունից հետո մի քանի ամսվա ընթացքում 30 հազար աշխատատեղ ստվերից եկավ լեգալ դաշտ եւ այդ պրոցեսը շարունակվում է:

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Ծառուկյանն ասաց, որ կառավարության ծրագրի մեջ առհասարակ միջպետական ներքին բեռնափոխադրումների, տուրիզմի մասով, միջազգային ուղեւորափոխադրումների մասով դրույթներ չկան. «Ուզում էի իմանալ՝ ինչո՞ւ եւ առհասարակ տեսլականը ձեր»:

Ի պատասխան վարչապետն ասաց.

«Հիմա ինչ ծրագիր էլ գրենք, նույնիսկ, եթե այդ ծրագիրը լինի 12 հատոր, միշտ էլ կարելի է գտնել մի հատ նյուանս, որի մասին չի գրվել եւ չեմ կարծում, թե այդպես է պետք մոտենալ: Հարկային օրենսգրքում բեռնափոխադրումների հետ կապված վիճահարույց մեխանիզմներ կան եւ բեռնափոխադրողների հետ շփումների ընթացքում կարծես թե եկել ենք մի հայտարարի, որը բեռնափոխադրումների ոլորտը կխթանի:

Իսկ համահարթ 23 տոկոս եկամտահարկի սահմանումով հույս ունենք, որ ստվերային աշխատատեղերի սպիտակեցման պրոցեսը կշարունակվի: Որովհետեւ բոլորս գիտենք, որ ոչ միայն պետական սեկտորում, այլ նաեւ մասնավոր սեկտորում կա համակարգ, երբ աշխատավարձի մի մասը ձեւակերպվում է, մյուսը ծրարով է տրվում: Եւ հիմա մենք այս շահութահարկի եւ եկամտահարկի համահարթեցումը նաեւ այդ նպատակով ենք անում: Որովհետեւ, երբ եկամտահարկն ավելի բարձր է, քան շահութահարկը, մարդիկ նախընտրում են դա որպես շահույթ հանել հիմնարկից եւ ծրարով տալ աշխատողին: Հիմա, երբ մենք դա հավասարեցնենք` եկամտահարկը իջեցնելով, հույս ունենք, որ դրա էֆեկտներից մեկը կլինի ստվերային աշխատատեղերի սպիտակեցումը»:

Տպել
1815 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց