Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից. մեղադրվում է ՀՀԿ-ին ծառայելու մեջ

Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանն, ըստ էության, հաստատեց, որ իր տեղակալ Սամվել Ղումաշյանն ազատվելու է աշխատանքից:

Երեւանի ավագանու այսօրվա նիստում հարցն առաջ քաշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հիշեցնելով, որ Ղումաշյանը ժամանակին ակտիվորեն մասնակցել է Հանրապետական կուսակցության օգտին իրականացվող ընտրակեղծիքներին, հեղափոխության օրերին կազմակերպել է ցուցարարների մեքենաների «ջարդ»: Առաջինի հարցում համոզվել է անձամբ: Երկրորդի մասին խոսելիս հղում կատարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի համապատասխան հրապարակման վրա: «Ինչպես ենք շարունակում մեր գործունեությունը»,- քաղաքապետ Հայկ Մարությանին դիմելով՝ տարակուսեց Դավիթ Խաժակյանը:

Քաղաքապետն, ի պատասխան, խնդրի վրա հրավիրեց իրավապահների ուշադրությունը, իսկ Խաժակյանին հորդորեց այդ հարցում լինել հետեւողական: Նկատեց, որ քիչ չեն այն մարդիկ, որոնք աշխատել են ինչպես նախկին իշխանությունների հետ, այնպես էլ նորերի հետ են աշխատում: Նշեց, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել ամենավերջին հերթին, ուստի հանձնում-ընդունման գործընթացը դեռ ավարտված չէ: Ավելացրեց, որ եթե այսօր մարդիկ աշխատում են, ուրեմն նրանց ծառայությունները դեռ պետք են համայնքին, բայց դա չի նշանակում, որ դրա կարիքը լինելու է նաեւ վաղը: «Վարչական շրջանի աշխատանքները ղեկավարում է վարչական շրջանի ղեկավարը, եւ ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը»,- արձանագրեց Հայկ Մարությանը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը, անդրադառնալով իր տեղակալի հետագա պաշտոնավարման հարցին, հակասական պատասխաններ տվեց: Խոսելով մեքենաներ ջարդելու մասին, ասաց. «Այդ դեպքով հարուցված է քրեական գործ, եւ վճիռները կայացված է, ինչքանով տեղեկացված եմ: Այդտեղ միայն Ղումաշյանը չէ, այսպես կասեմ: Ղումաշյանի նման էլի անձնավորություններ կան: Այդ հանձնում ընդունման պահն է, ինչպես քաղաքապետը ասաց: Համարյա ավարտված է»:

Հաստատեց, որ Ղումաշյանի հետ աշխատել չի շարունակելու, միեւնույն ժամանակ նշեց, որ ինքը նրա մեղավորությունն ապացուցող փաստերի ծանոթ չէ եւ նա էլ չի ընդունում իրեն վերագրվողը: Ասաց, որ խոսակցությունների մակարդակում են նաեւ մյուս աշխատակիցներին ուղղվող համանման մեղադրանքները: Հետեւաբար, նրանց աշխատանքից ազատել չի կարող: «Իհարկե, եթե հիմք ունենամ, կազատեմ: Բայց առանց հիմքի այսօր շատ դժվար է համանքային ծառայողին աշխատանքից ազատել»,- ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարը: Ղումաշյանի դեպքում նույնպես հիմք չունի, բայց նրան ազատելու է: Ենթադրվում է՝ խնդիրն այն է, որ տեղակալը հայեցողական պաշտոն է եւ այս դեպքում փոփոխություններ իրականցնելն ավելի հեշտ է, քան համայնքային պաշտոն զբաղեցնող անձնանց պարագայում:

Տպել
4418 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը