Վճռական ենք տրամադրված. Տիգրան Պետրոսյանը վարչապետից հստակ հանձնարարական է ստացել

«Կառավարության նիստում շատ հստակ հանձնարարական է հնչել վարչապետի կողմից»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է որպես առաջնահերթություն ուշադրության կենտրոնում պահել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ որպես այդ իրավիճակի վրա ունեցող ազդեցություն՝  բարելավել ներդրումային ֆոնը: «Այսինքն, էն մարդիկ, ովքեր որեւէ կերպ, որեւէ գործառույթ են իրականացնում մարզերում, իրենք պետք է անմիջապես պետության աջակցությունը զգան, եւ դա պետք է լինի շարունակական եւ հետեւողական: Վարչապետի կողմից նաեւ հստակ հանձնարարական տրվեց՝ հետեւողական եւ սեղմ ժամկետում հասկանալ անօթեւանության հետ կապված խնդիրը: Ապրելով եւ աշխատելով Գյումրիում, ցավոք, մեզ համար մինչ օրս այդ խնդրի ծավալը պարզ չէ: Ունեցած տեղեկությունները մասնակի են, եւ դեռ պետք է հստակեցվեն: Ես նաեւ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի անդամ եմ հանդիսացել 1 տարի: Ուզում եմ ասել, որ այդ ժամանակ էլ մեզ համար Գյումրու տնակային ավանների քարտեզագրումը պարզ չէր: Վճռական ենք տրամադրված էն բարեփոխումների ալիքի ֆոնին, որով էս իրավիճակն ունենք»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:

Ակնկալու՞մ եք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ արդյունավետ համագործակցություն հարցին, Տիգրան Պետրոսյանը պատասխանեց. «ՇՄ-ում 119 բնակավայր կա, եւ մենք խնդիր ունենք բոլոր համայնքների ռեսուրսները համաչափ օգտագործելու, իրավիճակը դեպի լավը փոխելու»:

Տպել
923 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին