ԵՊՀ գիտական գործունեության բազային ֆինանսավորումը տրամադրվելու է նախկին ընթացակարգով. Արմեն Ավետիսյան

05/02/2019 schedule16:06

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը հայտնում է, որ ՀՀ վարչապետին ուղղված ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության բաց նամակում արված առաջարկն ընդունվել է:

«Հարգելի համալսարանականներ ,

ՀՀ ֆինանսների նախարարությունից հենց նոր տեղեկացա, որ իմ կողմից, ՀՀ վարչապետին ուղղված ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության բաց նամակում արված առաջարկը ընդունվել է:

Արդեն քննարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2019 թվականի համար գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը տրամադրել մինչ օրս գործող ընթացակարգով՝ այն է, առանց մրցույթի», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, անհանգստանալով գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի էական փոփոխության փաստով, դրանով պայմանավորված ԵՊՀ մի քանի հարյուր գիտական աշխատողների հնարավոր կրճատման խնդրով, դիմել էր վարչապետին:

Տպել
3532 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ