Սփյուռքն այժմ առավել հնարավորություններ ունի իր ավանդը բերելու հայրենիքի կյանքում. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում, փետրվարի 3-ի երեկոյան Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվեց պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն Հայոց Հայրապետի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:

Ճաշկերույթին ներկա էին հայ համայնքի երեք հարյուրից ավելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմի հոգևոր սպասավորներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հանդիսավարն էր թեմական խորհրդի փոխատենապետ դոկտ. Ստեփան Գրքաշարյանը:

Երեկոյին գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի պարախմբերը, նվագախմբերը, երգչախմբերն ու տաղանդավոր ասմունքողները` մեծ ոգևորություն ու ցնծություն պարգևելով ներկաներին: Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց նորակառույց առաջնորդարանի մի շարք բարերարների, այդ թվում նաև տիար Արմեն Բաղդասարյանին` եկեղեցուն և առաջնորդարանին մատուցած իր երկարամյա ծառայության համար:

Երեկույթն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնության պատգամով:

«Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ քաջալերությամբ լեցուն, պայծառ պահեր ապրեցինք ձեզ հետ միասին: Մեր աղոքները միավորեցինք աշխարհի խաղաղության, Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անսասանության և մարդկության կյանքում Տիրոջ շնորհների առատության համար: Զգացինք մեր ժողովրդի սերը Առաքելական մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու մայր հայրենիքի հանդեպ և ուրախացանք հատկապես՝ Հայաստանից այսքան հեռու մեր երեխաների շուրթերից լսելով մայրենի բարբառը:

Հայրապետիս համար հոգու խնդություն է, սիրելիներ, տեսնել ձեր եկեղեցանվեր ու ազգաշահ գործերը, որոնք շենացնում են համայնքային կյանքը, ինչպես նաև՝ ունկնդիր լինել Ավստրալիայում ապրող մեր ժողովրդի հանդեպ հարգանքի ու գնահատանքի խոսքերին, որոնց արժանանում եք այս օրհնյալ երկրում ձեր հավատավոր կյանքով, ձեր գործունեությամբ ու վաստակով: Արդարև, հայկական համայնքների մեջ Ավստրալիայի համայնքը ամենաերիտասարդներից է, սակայն ունի ամուր արմատներ և ավանդներ, որոնք ձեր՝ եկեղեցական, ազգային մարմինների, բարերարների նախանձախնդրությամբ ու բարի հավատքով շարունակվում են ու զորանում:

Այստեղ նույնպես հեշտ չի սկսվել ձեր հայրերի ու պապերի կյանքը, հեշտ չի ստեղծվել հայկական համայնքը, սակայն առաքյալի խոսքի համաձայն՝ տկարությամբ սերմանվածը հառնել է զորությամբ (Ա Կորնթ. ԺԵ 43)», - ասաց Վեհափառ Հայրապետը` երախտագիտության խոսք ուղղելով ի դեմս ներկա պետական այրերի Ավստրալիայի իշխանություններին՝ հայ ժողովրդի զավակների հանդեպ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի և աջակցության համար: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայում առաքելություն իրականացնող քույր Եկեղեցիների եղբայրական սիրուն և գործակցությանը, որի դրսևորումն էր նաև 2018 թվականին Ավստրալիայի քրիստոնեական Եկեղեցիների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև երեկույթի մասնակիցներին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության, առկա առաջնահերթությունների և մարտահրավերների մասին:

«Մայր Աթոռը, սիրելի զավակներ Մեր, առ Տերն ապավինությամբ իրականացնում է իր առաքելությունը՝ ի սեր հայրենիքում և սփյուռքում մեր հոգևոր և ազգային կյանքի զորացման: Առաջնային են մնում եկեղեցականների պատրաստությունը, նոր եկեղեցիների կառուցումն և հնագույն մեր սրբատեղիների նորոգումը, որպեսզի զորանա Աստծո խոսքի քարոզչությունը, հնարավոր դառնա աստվածպաշտական արարողություններում մեր ժողովրդի լիարժեք ներգրավումը: Հոգևոր խոսքը մատուցվում է նաև հեռուստաեթերով, ռադիոհաղորդումներով, գրականության հրատարակմամբ: Քարոզչություն և հոգևոր սպասավորություն է իրականացվում նաև մեր բանակում, սոցիալական կառույցներում, իրագործվում են կրթական նախաձեռնություններ, աջակցության ծրագրեր՝ օգնելու կարիքավորներին, ծնողազուրկ երեխաներին: Ձեռքբերումները, որ իրագործվում են նաև սփյուռքի հայորդյաց սատարումով և աջակցությամբ, առավել լավատեսական են դարձնում Մայր Աթոռի գործունեությունը: Սփյուռքի թեմերում մեր առջև ծառացած կարևոր հրամայականներ են ծուխերի ամրապնդումը, մեր Եկեղեցու կանոնական հիմքերի վրա եկեղեցական կյանքի կազմակերպումը, տարբեր պատճառներով տեղաշարժերի արդյունքում ծնունդ առնող ազգապահպան խնդիրների դիմագրավումը, մեր ժողովրդի զավակների ներգրավումը եկեղեցական համայնքային կյանքում», - ասաց Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև հայրենական կյանքի և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մասին: «Այսօր, սիրելիներ, հայրենիքում և սփյուռքում մեր ժողովուրդն ապրում է բարի սպասումներով, որ կապված են Հայաստանում ընթացող բարեփոխումների, մեր երկրի զարգացման ու առաջընթացի հույսերի հետ: Հայաստանի զարգացումը կենսական կարևորություն ունի շրջափակման մեջ ապրող հայրենաբնակ մեր ժողովրդի համար, նաև Արցախի ապահովության, մեր բանակի հզորության, մեր սահմանների պաշտպանության համար: Հզոր հայրենիքը ազգային մեր կյանքի ապավենն է, մեր իղձերի իրագործման գրավականը: Այժմ սփյուռքում ապրող մեր ժողովուրդը առավել հնարավորություններ ունի իր ավանդը բերելու հայրենիքի կյանքում, որպեսզի հայրենիքով միավորված՝ կերտի իր առաջընթացը, մարմնավորի իր իղձերը», - շեշտեց Հայոց Հայրապետը:

Վեհափառը հայորդիներին հորդորեց զորանալ հավատքով և իրենց զավակներին կրթել հավատքով, սնուցել ազգի հանդեպ սիրով, երեխաներին ուսուցանել մայրենի լեզուն, ազգային ավանդները, կրթել եկեղեցասիրությամբ, մայր հայրենիքի սիրով, որպեսզի հետո նույն նախանձախնդրությամբ մասնակցեն եկեղեցական, համայնքային ու ազգային կյանքին: Նորին Սրբությունը պատգամեց հավատարիմ մնալ մեր սրբազան արժեքներին, որդիական ջերմ սիրով ու հավատարմությամբ լեցուն հանդեպ Հայոց Եկեղեցին և զորանալ՝ իրենց հայացքը պահելով դեպի Սուրբ Էջմիածին և հայրենիք, որոնցով միավորված մնալով մեր ժողովուրդը պիտի տեսնի իր ջանքերի արդյունավորումը, իր նպատակների իրագործումը, իր բարի գալիքը:

Խոսքի ավարտին օրհնելով ներկաներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով հայցեց, որ Տերը Իր շնորհի ներքո պահպանի հայոց ազգը և օրհնի հայորդյաց ջանքերը` հանուն մեր Սուրբ Եկեղեցու, մեր նվիրական հայրենիքի, մեր ներկայի ու գալիքի:

Տպել
1319 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց