«Շիրակի հանրային հեռուստառադիո»-ն լուծարվում է, բայց նպատակ ունենք այդ գոտուց թղթակցային կետ ունենալ․ Ստեփան Զաքարյան

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն, որը ստեղծվել էր 1993-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ, օրերս լուծարվեց՝ կրկին կառավարության որոշմամբ։

Որոշման հիմնավորումն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից ՀՀ տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը եւ ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: Եւ քանի որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը մինչ օրս իրականացնում է անալոգային հեռարձակում, այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում եւ զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը, ըստ կառավարության որոշման, այս պահին անիրատեսական է:

Այս որոշման արդյունքում աշխատանքը կորցրել է մոտ 60 աշխատակից։

«Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միանշանակ հնարավոր էր ուրիշ որոշում կայացնել ու այլ ելք գտնել․

«Հնարավոր էր ընկերությունը մասնավորեցնել ու շարունակել աշխատանքները, կամ հիմնադրամ ստեղծել, կամ էլ ուղղակի մի որոշ ժամանակ էլ սպասել՝ մինչեւ հնարավոր լիներ թվայնացնել։ Հիմա էլի ալիքներ կան, որոնք անալոգային հեռարձակում ունեն ու պայքարում են թվայնացման համար, մենք էլ ամեն ինչ անում էինք դիտողականությունը բարձրացնելու համար, ֆեյսբուքով ուղիղ եթեր էինք հեռարձակում, հաղորդումները տեղադրում էինք յութուբում»,-մեկնաբանեց հեռուստառադիոընկերության տնօրենը։

Վերջինս մեր զրույցում ասաց, որ հեռուստառադիոընկերությունն ունի մոտ 60 աշխատակից՝ լրագրողներ, օպերատորներ եւ այլք։ Խնդիրն այն է, որ մարզում աշխատող մի քանի լրատվականներն արդեն ունեն իրենց աշխատանքային թիմը, եւ «Շիրակ»-ի աշխատակիցները դժվար թե կարողանան այլ լրատվամիջոցում ու հեռուստաընկերությունում աշխատանք գտնել, եթե քաղաքից դուրս չեն գալիս։

Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ ռադիոն թվային հեռարձակման անցնելու խնդիր չունի, սակայն լուծարվել է ոչ միայն հեռուստաընկերությունը, այլ նաեւ ռադիոընկերությունը․

«Եւ բացի այդ՝ մենք նաեւ զանգվածային լրատվամիջոց ենք, մենք անդրադառնում ենք Շիրակի բնակիչներին հուզող խնդիրներին եւ այլն, սա ոչ միայն հեռուստաընկերություն լուծարել է, այլ նաեւ լրատվամիջոց»։

Արթուր Ղանդիլյանն ասաց, որ առաջիկայում հեռուստառադիոընկերության աշխատակիցները քննարկումներ են սկսելու ոլորտի կառույցների, լրատվամիջոցների ներկայացուցիների հետ ու անպայման առաջարկներ են ներկայացնելու կառավարությանը։

«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Այժմ ՓԲԸ-ի մնացած գույքի սեփականության իրավունքը անցնելու է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություններին:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցեց նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի հետ։ Վերջինս եւս մեկ անգամ շեշտեց, որ խնդիրն առաջին հերթին թվայնացումն էր, որը բավականին մեծ ծախսի հարց էր։ Ստեփան Զաքարյանի խոսքով՝ երկրորդ հարցը նպատակահարմարության խնդիրն էր․

«Հանրային առաջին ալիքը՝ Հ1-ը, հեռարձակվում է նաեւ Շիրակում, ու հնարավոր է՝ ավելի քիչ գումարով պահել թղթակցական կետ աղետի գոտում, որը պատրաստվում ենք անել։ Այսինքն՝ Հ1-ի եթերում կշարունակվեն լուսաբանվել աղետի գոտու խնդիրները։ Եթե վերցնում ենք զուտ նպատակահարմարության տեսանկյունից, կրկնում եմ, Հ1-ը հեռարձակվում է նաեւ այդ կետում»,-նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամը։

Ստեփան Զաքարյանն ասաց, որ, իհարկե, այստեղ կա գործազրկության ծանր խնդիրը, բայց քանի որ օպտիմալացման ծրագիր կա, որոշվել է օգտակարության համար նման որոշում կայացնել, բայց պահել աղետի գոտու թղթակցային կետ․

«Թղթակցային այդ կետում «Շիրակ»-ի աշխատակիցներից կարող են աշխատել մի 4-5 հոգի, հիսունին տեղավորել անհնար է, ցավոք»։

Ինչ վերաբերում է նաեւ ռադիոընկերության լուծարմանը՝ Ստեփան Զաքարյանն ասաց, որ եթե կրկին նայում ենք նպատակահարմարությանը, ապա Շիրակում նաեւ հասանելի ռադիոկայաններ կան, այդ թվում՝ Հանրայինը։

«Շիրակ» ՀՌԸ-ի գործադիր տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրած իր նամակում նշել է, որ ընկերության ստեղծումից հետո այն բավարար ուշադրության չի արժանացել ՀՀ կառավարության կողմից, իսկ վերջին տարիներին՝ բացահայտ անտարբեր վերաբերմունքի է արժանացել Հանրային հեռուստառադիոխորհրդի կողմից, եւ ընկերությունում բազմաթիվ խնդիրներ լուծվել են այդտեղ աշխատող մարդկանց ջանքերի շնորհիվ։ Այս հարցի վերաբերյալ հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանն ասաց․

«Եթե օրենքը նայենք, ապա խորհուրդն ինչի՞ն կարող էր ուշադրություն դարձնել․ ծրագրերին ու ֆինանսավորմանը, բայց մենք էլ կախված ենք բյուջեից, մենք չենք կարող ավելին անել, գուցե ավելի մեծ ուշադրություն ենք դարձրել Հ1-ին եւ Հանրային ռադիոյին, որոնք հեռարձակվում են ՀՀ-ի ողջ տարածքում, տրամաբանական է, բայց գուցե թերացել ենք ինչ որ հարցում, դա էլ հնարավորությունների հարց է»։

Ստեփան Զաքարյանը նշեց, որ ընկերությունը հնարավոր է մասնավորեցնել, քանի որ այդ գույքը պատկանում է խորհրդին, եւ կարելի է կառավարության հետ համատեղ մրցույթ անել, իսկ հաղթողը կարող է գնել ու հեռարձակել։

Տպել
3384 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ