Դատի էր տվել, Պապիկյանն էլ խնդրել էր բողոքը հետ վերցնել. ազգային արխիվում անօրինականությունները շարունակվում են

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի դեմ բողոքները գնալով ավելի մեծ թափ են հավաքում: Եթե ամիսներ առաջ մի շարք քաղաքացիներ էին բողոքում, որ Վիրաբյանը պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տալիս, ապա այսօր այդ մասին բարձրաձայնում են հենց արխիվի աշխատակիցները: Ավելին, նրանք անընդունելի են համարում Վիրաբյանի հետագա պաշտոնավարումն ու Ազգային արխիվում վերջինիս մերձավորների արտոնյալ պահվածքը:

«Իրատեսական ծրագիր չկա: Հաշվետվության տվյալները կեղծ են, որովհետեւ ոչ գիտակ մարդիկ են զբաղվում, ձեռնտու կերպով փոփոխում, կոծկվում են մակուլատուրա հանձնվող արխիվային մեծ ծավալի փաստաթղթերի ոչնչացման հիմքեր: Կոծկվում են կազմակերպություններում մշակվող վճարովի կարգով փաստաթղթերի պայմանագրեր»,-պատմեցին արխիվի աշխատակիցները: Աշխատակիցները չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն՝ նշելով.«Դուք նրան չեք ճանաչում, նրան, ում կասկածում է, կանչում, խայտառակ է անում»:

Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ արխիվում քաղաքացիներին տրվող տեղեկանքները Վիրաբյանը դարձյալ վճարովի է դարձրել, չհետեւելով նախարարության ցուցումներին, դրանք ուղարկվում են նախկին հաշվեհամարին, (նոր հաշվեհամարը գանձապետարանի հսկողության տակ է, չեն կարող հիմնավորել, թե որտեղից այդքան գումարի մուտք, եթե տեղեկանքների մի մասն է վճարովի):

Ազգային արխիվի աշխատակիցները պնդում են՝ արխիվում աշխատող յուրային թոշակառուների պայմանագրերը երկարացվել են, շարունակում են նախկինում ընդունված կարգերը. «Կամայական գնացուցակ է Վիրաբյանը կազմել, գրքեր են գրում արխիվային փաստաթղթերի հիման վրա՝ ներգրավելով արխիվի աշխատողներին, սակայն իրենց անձնական նպատակներին են ծառայեցնում»: Աշխատակիցներից մեկի խոսքով՝ գրքերի եկամուտը միայն տնօրինությունն է ստանում, տոհմածառեր են կազմվում աստղաբաշխական գներով, դրանք ոչ մի տեղ չեն գրանցվում:

«Ոչինչ չի փոխվել, սա մի որջ է, հավատացեք, որը արդեն հույս չկա, որ կմաքրվի, գիտամշակութային հիմնարկը փաստաթուղթ ծախելու հիմնարկ է դարձել: Տեղեկանքներում ինքնակամ փոխվում են տարբեր մարդկանց ազգանունների տառեր, դատարան չեն ուղարկում եւ բնականաբար դրանք արվում են քաղաքացիներից կորզված գումարի դիմաց»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Վերջինիս վստահեցմամբ՝ ազգային արխիվում «ոչ յուրայիններին» ճնշում են, խեղճացնում ու լռեցնում տարբեր միջոցներով՝ աջ ու ձախ տարածելով լուրեր, որ Վիրաբյանը շարունակելու է պաշտոնավարել եւս երկու տարի. «Այն բաժնի պետերն ու վարիչները, որոնք խարդախության կասկածանքի համար պատասխանատվության են կանչվել, շարունակում են ազատ եւ անարգել պաշտոնավարել: Ոչ մի պատահական վարիչ չկա, իսկ ներսում բաժնի վարիչները իրենց հարևան բարեկամ, խնամի, ընտանիքի անդամներին են տեղավորել: Արխվում հակահեղափոխական կոչեր են արվում աշխատողների մոտ, թշնամություն սերմանում ու տարածում նոր կառավարության դեմ»:

Դեռեւս 2018 թվականի մայիս ամսին ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից իրականացվել էին ստուգումներ, ինչի արդյունքում հունիսի 20-ին Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Ամատունի Վիրաբյանի հետ, մտահոգություններ հայտնել եւ բացատրություններ պահանջել վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների, մասնավորապես՝ որոշ փաստաթղթերի կեղծման փաստերի կապակցությամբ։ Ավելի ուշ նախարար Պապիկյանն Ամատունի Վիրաբյանից պահանջել էր հրաժարարկանի դիմում գրել: Ամատունի Վիրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Պապիկյանն իր հրաժարականն է պահանջել, սակայն նախարարությունից ամեն կերպ ժխտում էին:  

«Ինչու՞ նախարարը չպատժեց նրան, ութ ամիս է՝ դատախազությունն ուսումնասիրում է փաստերը, ոչ մի արդյունք, իսկապես իր նախկին ուսանող նախարարը եւ արխիվի նախկին աշխատող, այժմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գուցե գթացե՞լ են օրենքի բազում խախտումներ արած, նախկին իշխանության կողմից բարձր կոչումների արժանցած արխիվի տնօրենին»,- ասաց աշխատակիցներից մեկը՝ վստահեցնելով, որ նա շարունակում է գիտական կարեւոր նյութերը թաքցնել ուսումնասիրողներից եւ դրանք տալիս է, երբ համաձայնվում են, որ ինքն էլ համահեղինակ լինի կա՛մ գիտական ղեկավար դառնա:

Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երբ Պապիկյանը բողոքների հիման վրա դատախազություն է դիմել, Վիրաբյանն էլ հակադարձ հայցով է դատարան դիմել: Վերջինս աշխատակիցներին ասել է, թե իբր Պապիկյանը խնդրել է բողոքը հետ վերցնել, ինքն էլ դրա դիմաց պահանջել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության պաշտոնական էջից հեռացնել Ազգային արխիվի աշխատավարձերի եւ պարգեւատրումների ցանկը:

«Այդտեղ հստակ երեւում էր, որ Արխիվի հաշվապահը 565 հազար դրամ պարգեւավճար է ստացել: Վիրաբյանը Տարածքային կառավարման նախարարությունում տեղ գտած տվյալների հրապարակումն անօրինականություն էր ներկայացրել՝ անձի գաղտնիության հրապարակում, ըստ այդմ, դատի տվել եւ շանտաժի ենթարկել նախարարին: Հիմա այդ տվյալները չկան: Նախարարը ասել էր՝ ի՞նչ եք մտածում, բազում խախտումներ կան, սա էլ ասել էր՝ երկու օր տվեք, մտածեմ, բայց երեկոյան շատ արագ ինքնակազմակերպվեց, լրատվամիջոցներով լուրեր տարածեց, թե նախարարն ասել է՝ եթե ազատման դիմում չգրի, դատի կտա»,- ասաց արխիվի աշխատակիցը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանն ասաց, որ իր կողմից ոչ մի չարաշահում էլ չի եղել, եւ ինքը ոչ մի մեղք չի ընդունում: Վիրաբյանին վրդովեցրեց այն փաստը, որ որեւէ աշխատակից «համարձակվել» է բողոքել. «Այդ ինչու բոլոր աշխատակիցներն անցած տարի կանգնեցին իմ կողքին ու ասեցին, որ ես պետք է աշխատեմ, հիմա հանկարծ բողոքում են: Դեռ այդ ժամանակ 10 էջանոց հաշվետվություն եմ գրել, ո՞վ է նման բաներ հնարել»,- ասաց նա: 

Նկատենք, որ 2017 թվականին եւ նախորդած տարիներին Ազգային արխիվի աշխատակիցները բավականին բարձր պարգեւավճարներ են ստացել: 2017 թվականին արխիվի հաշվապահը 600 հազար պարգեւավճար էր ստացել: Այդ տվյալները Վիրաբյանն անձամբ էր տրամադրել ՀԺ-ին, երբ աղմուկ էր բարձրացել իր հրաժարականի շուրջ: Այս տարի, ի տարբերություն հանրապետությունում գրանցված շռայլ պարգեւավճարների՝ արխիվում եռակի, նույնիսկ քառակի նվազել է պարգեւավճարների թիվը: 

Ամատունի Վիրաբյանը հայտնեց, որ այս տարի բոլոր աշխատակիցները միահավասար են վճարվել, 50 հազար դրամից ավելի ստացողներ չեն եղել: Սպասարկող անձնակազմը ստացել է 40 հազար դրամ, իսկ արխիվագետներն ու մնացած աշխատակիցները, այդ թվում եւ ինքը՝ 50 հազար դրամ: Պարգեւավճարների կտրուկ նվազումը տնօրենը պարզաբանեց հետեւյալ կերպ. «Այս տարի մեր եկամուտները քիչ էին: 2018 թվականից սկսած գործել է մի նոր համակարգ, երբ այլեւս արխիվ չեն դիմում, անվճար դիմում են կենսաթոշակ նշանակող ծառայություն, նախկինում քաղաքացիներն անմիջապես իրենք էին դիմում արխիվ եւ վճարում տեղեկանքի դիմաց»:

Ըստ տնօրենի՝ այս տարի մոտ 25 միլիոն դրամ ավելի քիչ եկամուտ է ստացել Ազգային արխիվը: Տրված 50-հազարական դրամները վերջինս պարգեւավճար չի համարում, այլ՝ օգնություն: Իսկ ինչ վերաբերում է արխիվային նյութերի հիման վրա ստեղծվող գրքերին եւ դրանցից ստացված եկամուտներին, ապա Վիրաբյանը վստահեցնում է՝ այնպիսի մեկը չկա, որը գրքերի համար գումար է ստանում արխիվից. «Գրքերի մեծ մասը ես եմ պատրաստում, ոչ մի կոպեկ գումար չեմ ստացել: Գրվում է, հրատարակվում, սակայն այդ գրքերը չեն վաճառվում, բաժանվում են գրադարաններին, մասնագետներին: 20 տարի ես այդ կանոնով եմ աշխատել»: 

Արխիվի աշխատակիցների հավաստմամբ՝ Վիրաբյանն իր մտերիմների ու հարազատների հետ հազարավոր դոլարներ է աշխատում: Կոտայքի մարզի գյուղերից մեկի մասին գիրք գրելու եւ նյութ տրամադրելու համար նա ահռելի գումար է պահանջել. «Նա միլիոններ է պահանջում, որ գործող կազմակերպությունների փաստաթղթերը արխիվացնի ու արխիվ բերի, բայց այդ գումարները չի մուտքագրում բյուջե»:

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի՝ 2018 թվականի մայիսի 23-ի հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների եւ ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել էր, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ: Սուրեն Պապիկյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական հանցագործության մասին հաղորդմանը սահմանված կարգով ընթացք տալու խնդրանքով:

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀԺ-ին հայտնեցին, որ գործը նախաքննության փուլում է: Ամատունի Վիրաբյանին մեղադրանք է առաջադրված 309 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը), խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին: 

Դատախազության աշխատանքն արխիվի աշխատակիցները անարդյունավետ են համարում. «Վիրաբյանը փաստեր է ուզում, բայց մարդկանց գումարի դիմաց լավություն է անում, որտեղի՞ց փաստ ունենանք, քաղաքացին չի բողոքում, քանի որ գիտի՝ իր գործը կտուժի, մնում է՝ տեղեկանքի հիմքերը ստուգվեն, որը դատախազությունը չարեց մինչեւ վերջ, դրա համար էլ ասում են՝ ոչինչ չի փոխվել, գումար տվեց, պրծավ: Նա շատ խորամանկ է, արդեն 8 ամիս է՝ ամբողջ քննչական խմբին մոլորեցնում է, նախարարին ստում անամոթաբար: Նախարարին հարկավոր է օգնել՝ սրանց որջը քանդելու, կառուցվածքային փոփոխություններ անելու համար»:

ՀԳ Ամատունի Վիրաբյանը 2001 թվականից Ազգային արխիվի տնօրենն է: Պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականին, աշխատակիցների հավաստմամբ՝ այս ընթացքում տնօրենն աճապարում է արխիվում աշխատող իր մտերիմների պայմանագրերը երկարաձգել:

Տպել
6323 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)